31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Աշխատանքային զեկույցներ

 


Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կամ հետ-հետխորհրդային առաջին պատերազմը

Screenshot 2014-10-20 15.23.54

Հեղինակ՝ Ալեքսանդր Իսկանդարյան

Հրատարակման ամսաթիվը՝ 2020

“Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի` “Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կամ հետ-հետխորհրդային առաջին պատերազմը” աշխատանքային զեկույցը հրապարակվել է Վիեննայի Անվտանգության քաղաքականության ինստիտուտի կողմից:

Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերեն լեզվով)

 

 


Առասպելաստեղծ գործողություն: Ինչ է կորցրել Ռուսաստանը Ղարաբաղում երկրորդ պատերազմի արդյունքում

Screenshot 2014-10-20 15.23.54

Հեղինակ՝ Ալեքսանդր Իսկանդարյան

Հրատարակման ամսաթիվը՝ 2020

Մոսկովյան “Կարնեգի” կենտրոնը հրապարակել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված կոնֆիգուրացիայի մասին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի վերլուծական հոդվածը:

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերեն լեզվով)

 

 


Հարավային Կովկաս. համավարակի գլոկալիզացումը

Screenshot 2014-10-20 15.23.54

Հեղինակներ՝ Ալեքսանդր Իսկանդարյան, Հրանտ Միքայելյան

Հրատարակման ամսաթիվը՝ 2020

Մեժդունարոդնայա անալիտիկա” (“Միջազգային վերլուծություն”) հեղինակավոր միջդիսցիպլինար հրատարակությունը հրապարակել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի և ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի “Հարավային Կովկաս. Համավարակի գլոկալիզացումը” հոդվածը:

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերեն լեզվով)

 

 

 


«Խորհրդարանի մոդել» սիմուլյացիոն խաղ

Screenshot 2014-10-20 15.23.54

Հեղինակներ՝ Նինա Իսկանդարյան, Գոռ Պետրոսյան, Արմինե Սահակյան, Լիանա Ավետիսյան

Հրատարակման ամսաթիվը՝ 2019

Այս փաստաթուղթը կարող է ծառայել որպես «Խորհրդարանի մոդել» սիմուլյացիոն խաղի պլանավորման, կազմակերպման և անցկացման ձեռնարկ։ Այն հիմնված է գործնական փորձի վրա. 2018-2019թթ. ձմռանը Կովկասի ինստիտուտը, ԱՄՆ Պետքարտուղարության Հանրային կապերի բաժնի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, մշակել և Ջերմուկ քաղաքում անց է կացրել «Խորհրդարանի մոդել» սիմուլյացիոն խաղը:

Բեռնել ամբողջական տարբերակը

 

 

 


Ինքնազբաղվածությունը, միկրո- և փոքր բիզնեսը Հայաստանում: Ձեռնարկատիրության մշակույթի

զարգացումը 

http://c-i.am/wp-content/uploads/employment

Հեղինակ`  Հրանտ Միքայելյան

Հրատարակվել է` 2017

Այս ուսումնասիրության նպատակն է լրացնել գոյություն ունեցող բացը: Այն փորձ է կատարում գնահատել Հայաստանի փոքր և միկրո-ձեռնարկատիրությունը, դրա ֆինանսական դրությունը և կարգավորող միջավայրի որակը, Հայաստանի բիզնես մշակույթը, որը զարգացող բիզնեսի հաջողության կարևոր բաղադրիչ է: Ուսումնասիրության հիմնական աղբյուր են հանդիսանում տվյալները, որոնք հավաքագրվել են 600 գործարարների և ինքնազբաղված անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքում: Ի հավելումն նշված հարցման, օգտագործվել են նաև արտաքին աղբյուրներ:

Բեռնել փաստաթուղթը (հասանելի է միայն անգլերենով)

 

 


Զարգացում և բազմազանություն. հայկական “հին” և “նոր” սփյուռքը ներկա փուլում

http://c-i.am/wp-content/uploads/Untitled

Հեղինակ` Ալեքսանդր Վ. Գևորգյան
Խմբագիր`Հրանտ Միքայելյան
Հրատարակվել է` 2017 մայիս

Վերջին շրջանում սփյուռքի ներուժը` որպես փոքր երկրներում զարգացման սոցիոտնտեսական և քաղաքական գործիք ձեռք է բերում ավելի մեծ կարևորություն, սակայն սփյուռքի գործունեությունը միշտ չէ, որ բերում է սոցիոտնտեսական զարգացման պահանջված դինամիկայի: Սույն փաստաթղթի շրջանակում հեղինակը քննարկում է հայկական սփյուռքի ոչ միատարրությունը, նրա աշխարհագրական բազմազանությունն ու պատմական ճեղքերը և Հայաստանի սոցիոտնտեսական զարգացման համար սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավոր եղանակները:

 

Բեռնել փաստաթուղթը (հասանելի է միայն ռուսերենով)

 

 

 

 

 


Ադրբեջանի քաղաքական համակարգը և դրա կախվածությունը էներգետիկ ռեսուրսներից

14721565_697309997111541_5719730574024632719_nՀեղինակ` Արմեն Մանվելյան
Հրատարակվել է` 2016 նոյեմբեր

Այս զեկույցը նվիրված
է Ադրբեջանի քաղաքական համակարգի և էներգետիկ ռեսուրսների փոխազդեցության, երկրի տնտեսական և քաղաքական համակարգում Սոֆազ-ի դերի վերլուծությանը: Այն անդրադառնում է նաև նավթի գների հնարավոր շարունակական անկման պայմաններում Ադրբեջանի տնտեսական և քաղաքական զարգացմանը:

 

Բեռնել փաստաթուղթը (հայերեն)

 

 


Հայ-վրացական համագործակցության տնտեսական չափումը. առերեսվելով նոր մարտահրավերներին և հնարավորություններին


Title_eng

Հաղինակ՝ տարբեր
Հրատարակվել է՝ 2015

Հրապարակումն արվել է Երևանում 2015թ. փետրվարի 26-27-ին Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ, Կովկասի ինստիտուտի և Վրաստանի Հանրապետական ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակում անցկացված Հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովի արդյունքում: Հրապարակումն ընդգրկում է հայ և վրացի փորձագետների զեկույցները՝ տնտեսական տարբեր միություններին ինտեգրման լույսի ներքո Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության հեռանկարների շուրջ: 

Բեռնել փաստաթուղթը (հասանելի է միայն անգլերենով) 

 

 


Հայաստանը և Վրաստանը ժամանակակից քաղաքական գործընթացների համատեքստում. նոր մարտահրավերներ և հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության ոլորտում

Screenshot 2014-10-20 15.23.54

Հեղինակ՝ Տարբեր

Հրատարակման ամսաթիվը՝ 2015

Տվյալ հրատարակությունը հանդիսանում է Կովկասի ինստիտուտի (Երևան) և Հանրապետական ինստիտուտի (Թբիլիսի) “Հայ-վրացական փորձագիտական ֆորում” համատեղ նախագծի  առաջին գիտաժողովի արդյունք: Գիտաժողովն անցկացվել է Թբիլիսիում 2014թ.-ի դեկտեմբերի 5-6՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ: Այս փաստաթուղթը կազմված է հայ և վրաց փորձագետների կողմից տրամադրված նյութերից՝ ներառյալ նրանց սեփական գաղափարներն ու առաջարկությունները  վերոնշյալ ֆորումի հետագա գործունեության համար:

Բեռնել ամբողջական տարբերակը (հասանելի է միայն անգլերենով)

 

 

 


Էթնիկ կարծրատիպեր ազգամիջյան հաղորդակցության մեջ. ինքնա-և փոխադարձ գնահատականներ

Screenshot 2014-10-20 15.23.54
Հեղինակ՝ Բագրատ Հարությունյան

Հրատարակման ամսաթիվը՝ 2013

Տվյալ հետազոտությունն անցկացվել է առցանց ֆորումների հիման վրա: Այն շոշափում է կարծրատիպերի խնդիրը միջազգային հաղորդակցության գործընթացում: Հետազոտության առարկա են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունները:

 

Բեռնել ամբողջական տարբերակը (հասանելի է միայն ռուսերենով)

 

 

 


Ինչպես հաշվի առնել կանանց և տղամարդկանց (գենդերային) շահերը համայնքային
պլանավորման մեջ

gender mainstreaming_2014-10-29 17.30.54
Հրատարակվել է՝ 2013

Ձեռնարկը որպես գործնական ուղեցույց կարող է ծառայել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար: Ձեռնարկի նպատակն է տեղական պլանավորման մեջ գենդերային հարցերի ներառումը:

 

Բեռնել փաստաթուղթը (հայերենով)
Բեռնել հավելվածը (հայերենով)

 

 

 

 


“Հայ-թուրքական երկխոսություն” շարք. գնահատելով հաշտեցման գործընթացը

Աշխատանքային զեկույց, 2010, Թեսեվ Փաբլիքեյշնս, 28էջ
Հեղինակներ՝ Այբարս Գյուրգյուլու, Ալեքսանդր Իսկանդարյան, Սերգեյ Մինասյան

Տպագրվել է Փրինթսենթերի կողմից
Շապիկի ձևավորում՝ Myra

ISBN 978-605-5832-38-4

Բեռնել փաստաթուղթը (հասանելի է միայն անգլերենով)

 

 

 

 

 


Եվրոպական համագործակցությունը և Հայաստանի զարգացումը

European community_JitskeՀեղինակ՝ Յիցկե Հոխենբոմ
Հրատարակման ամսաթիվը՝ 2003
Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ

Այս աշխատությունը վերլուծում է մի շարք քաղաքական, հումանիտար նախաձեռնություններ և Հայաստանում ԵՄ ծրագրերի զարգացումը Խորհրդային Միության փլուզումից հետո: Հետազոտությունը ներկայացնում է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ասպեկտների համառոտ նկարագիրը:

 

Բեռնել (հասանելի է միայն ռուսերենով)

 

 

 


Համագործակցություն հարավ-կովկասյան տարածաշրջանի զարգացման ոլորտում

Coopin SC_rus_2014-10-29 17.32.57Հեղինակ՝ Լաշա Բակրաձե
Հրատարակման ամսաթիվը՝ 2003

Հետազոտության մեջ դիտարկվում է Վրաստանին միջազգային օգնության հազմակերպչական կառուցվածքը, Վրաստանում գործող խոշորագույն դոնոր կազմակերպությունների ռազմավարությունները և ծրագրերը՝ Եվրոպական Միության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլոց:

 

Բեռնել (հասանելի է միայն ռուսերենով)

 

 

 


Միգրացիաները Կովկասում

Coopin SC_rus_2014-10-29 17.32.57Խմբագիր՝ Ա. Իսկանդարյան
Հրատարակվել է՝ 2003
Լուսանկարը՝ Դեյվիդ Թոլփինի

Ձևավորումը՝ “Մատիտ” ստուդիա

Հրապարակումն ընդգրկում է Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի կողմից անցկացված “Միգրացիաները Կովկասում” միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները: Հեղինակները միգրացիայի, սոցիալական, քաղաքական և ազգային ուսումնասիրությունների գծով ճանաչված փորձագետներ են Ռուսաստանից և Հարավային Կովկասի երկրներից:

ISBN 99930-78-30-1

Բեռնել փաստաթուղթը (հասանելի է միայն ռուսերենով)

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien