31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Պրակտիկա Կովկասի ինստիտուտում

Կովկասի ինստիտուտը պրակտիկանտներ է ընդունում 2002 թվականից։ Ինստիտուտում պրակտիկա անցնելու համար դիմում կարող է ներկայացնել ինչպես ինքը թեկնածուն, այնպես էլ կազմակերպությունը, օրինակ՝ համալսարան, դեսպանատուն, միջազգային կազմակերպություն և այլն:

Պրակտիկայի անցկացման ժամկետները տարբեր են, սովորաբար, երկու շաբաթից մինչև երեք ամիս: Պրակտիկանտները մասնակցում են ինստիտուտի հետազոտական նախագծերին, օգնում կազմակերպել և անցկացնել միջոցառումներ, խմբագրում և թարգմանում են տեքստեր: Ինստիտուտը գիտական խորհրդատվություն է տալիս երիտասարդ գիտնականներին և աջակցում գիտական աշխատանքների իրականացմանը: 2002 թվականից ի վեր Կովկասի ինստիտուտում պրակտիկա է անցել 60-ից ավելի ուսանող և երիտասարդ մասնագետ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չեխիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Շվեյցարիայից:

 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien