31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Լրատվամիջոցների ուսումնասիրություններ

Իր հիմնադրման օրվանից ի վեր ԿԻ-ն իրականացնում է լրատվամիջոցների ուսումնասիրություն՝ դրանք հիմնականում դիտարկելով քաղաքագիտական և սոցիոլոգիական տեսանկյունից: Ուսումնասիրություններ են կատարվել նաև լրատվամիջոցների հետսովետական պատմության և զարգացման հիմնական միտումների վերաբերյալ տարբեր ձևաչափերով և մեթոդների կիրառությամբ: Ստորև ներկայացված են Կի-ի կողմից իրականացված մի շարք հետազոտություններ․

  • Հայկական լրատվամիջոցների որակական գնահատում. 2004- 2007թթ.: Կիրառական լրատվամիջոցների ուսումնասիրությունների ինստիտուտի և Կիրառական գիտությունների Ցյուրիխի համալսարանի հետ համատեղ իրականացված այս ուսումնասիրությունը հետապնդում էր երկու նպատակ. (1) լրատվամիջոցների որակի գնահատման մեթոդաբանության մշակում, (2) ժողովրդավարության առաջխաղացման բնագավառում գրանցած արդյունավետության ուսումնասիրում: Հետազոտությունները գրված են անգլերենով և ներկայացված են զեկույցի տեսքով` մեկը օնլայն, իսկ մյուսը՝ տպագիր տարբերակով: Կիրառված մեթոդաբանությունը ավելի ուշ փորձարկվեց հայկական լրատվամիջոցները որպես մասնավոր դեպք ուսումնասիրելիս:
  • «Հետսովետական մեդիա.քարոզչությունից մինչև լրագրություն»: Հոդվածների այս ժողովածուն ներկայացնում է միջազգային գիտաժողովի արդյունքները: Խնդրո առարկան հետսովետական և Արևմտյան Եվրոպայի երկրներում ԶԼՄ-ների ունեցած դերի ուսումնասիրությունն է: Մասնակիցները ներկայացնում էին հետսովետական երկրները, ինչպես նաև Արևելյան և Արևմտյան Եվրոպան:
  • Ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների մոնիտորիգ: 2007թ. հետազոտությունը իրականացվել է Եվրոպական երկրների խորհրդի մշակած մեթոդաբանության կիրառությամբ, իսկ 2012թ.՝ օգտագործելով ԿԻ-ի մշակած մեթոդաբանությունը (քաղկուսակացությունների կողմից իրականացված սոցիալական տեսանկյունից կարևոր համարվող ընտրարշավի վերլուծություն):
  • Մեդիայի բովանդակային վերլուծություն: Այս ուսումնասիրությունները ուղղված են ընթացիկ դիսկուրսների որակի և բովանադակության ուսումնասիրությանը: Իրականացվել են հետևյալ հետազոտությունները. «Հանդուրժողականությունը հայկական լրատվամիջոցներում» (ԿԻ զեկույց, #1, 2009), «Ազգայնականությունը հայկական լրատվամիջոցներում» (ԿԻ զեկույց, # 4, 2011) և «Հայաստանն ու հայերը, Թուրքիան և թուրքերը հայկական լրատվամիջոցներում» (ԿԻ զեկույց, # 3, 2010): Վերոնշյալ բոլոր զեկույցները հասանելի են հայերեն և անգլերեն լեզուներով օնլայն տարբերով:
  • Լրատվամիջոցների շուրջ ստեղծված միջավայրը և դրանց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում: Զեկույցը նվիրված է Հայաստանում լրատվամիջոցների կենսունակության մարտավարությունների ուսումնասիրմանը: Զեկույցը հրատարավել է անգլերեն, հայարերն և ռուսերեն:.

 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien