31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Քաղաքականության համառոտագրեր և տեղեկանքներ


Վրաստանի հիպոթետիկ չեզոքությունը. տարածաշրջանային տեսանկյուն

Հեղինակ՝ Ալեքսանդր Իսկանդարյան
Պարբերական՝ Institute for Security Policy (ISP) in Vienna
Աշուն 2019

“Տարածաշրջանային դերակատարները, այդ թվում Վրաստանը, այդ երկրի պոտենցիալ չեզոք կարգավիճակը չեն դիտարկում որպես զուտ իրեն միջազգային ասպարեզում ներկայացնելու ձև, այլ որպես Վրաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, թեև հիպոթետիկ, բայց համատեքստով պայմանավորված հնարավորություն”: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի՝  “Վրաստանի հիպոթետիկ չեզոքությունը. տարածաշրջանային տեսանկյուն” հոդվածը  հրապարակվել է Վիեննայի Անվտանգության քաղաքականության  ինստիտուտի կողմից:

Բեռնել հոդվածը (հասանելի է միայն անգլերենով)

 


Թավշյա հեղափոխությունը Հայաստանում. ինչպես կորցնել իշխանությունը երկու շաբաթում

front_coverՀեղինակ՝ Ալեքսանդր Իսկանդարյան

Պարբերական՝ Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization

Հրատարակման ամսաթիվը՝ Հոկտեմբեր 2018թ.

 

Հետխորհրդային տարածքի մասին ամերիկյան գիտական առաջատար ամսագրի՝ Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization-ի հոկտեմբերյան համարում հրապարակվել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հոդվածը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին։

Բեռնել հոդվածը (հասանելի է միայն անգլերենով)

 

 


Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում


Անանուն
Հեղինակներ՝ Նինա Իսկանդարյան, Հրանտ Միքայելյան

Հրատարակման ամսաթիվը՝ Մարտ 2018թ.

 

Հայաստանը դեռևս հետ է մամուլի ազատության միջազգային չափանիշներից: Լավագույնը, ինչ կարելի է ասել հայկական մեդիայի մասին,այն է, որ նա բազմակարծիք է և տարածաշրջանային չափանիշներով՝ կայուն։ Օնլայն մեդիայի՝ որպես տեղեկատվության աղբյուրի, աճող ժողովրդականության պայմաններում (2013 EuFOA հարցում) զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը ցածր է մնում, այն դեպքում, երբ բնակչության մեկ երրորդից պակասը վստահում է լրատվամիջոցներին, իսկ ավելի քան մեկ երրորդը՝ չի հավատում։ Թեև Լեռնային Ղարաբաղի զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ հետևողական քանակական տվյալներ չկան, այս ուսումնասիրության տվյալներով հաստատվում է այն միտքը, որ ղարաբաղյան մեդիան միավորում է հայկական մեդիայի թերություններն այն հարցերում, որոնք բնորոշ են կիսասառեցված էթնոքաղաքական հակամարտության մեջ գտնվող չճանաչված միավորներին (ինքնագրաքննություն, հասարակական ճնշում, միջազգային մեկուսացում, ռեսուրսների պակասություն, կրթության սահմանափակ հնարավորություն և այլն):

Բեռնել փաստաթուղթը


Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության նախադրյալների ընկալումները

ԱնանունՀեղինակ՝ Հրանտ Միքայելյան

Հրատարակման ամսաթիվը՝ 2018 թ.-ի մարտ

Խաղաղ բանակցություններում առաջխաղացման բացակայության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում էր 2000-ականների սկզբից՝ գագաթնակետին հասնելով 2016թ.-ի ապրիլին: Մեդիա դիսկուրսները և քաղաքական արշավները Հայաստանում և Ադրբեջանում արտացոլում են ազգամիջյան հարաբերությունների շարունակական վատթարացումը: 2017թ-ին Կովկասի ինստիտուտի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ անցկացված ուսումնասիրության նպատակն էր հավաքել և համախմբել տվյալները Ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման հեռանկարների վերաբերյալ մոտեցումների, ընկալումների և պատկերացումների շուրջ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ազգաբնակչության շրջանում: 

Բեռնել տեղեկանքը (հասանելի է միայն անգլերենով)


Հակամարտության հասարակական ընկալումները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում

http://c-i.am/wp-content/uploads/Paper

Հեղինակ՝ Հրանտ Միքայելյան

Խմբագիրներ՝ Նինա Իսկանդարյան, Լիանա Ավետիսյան 

Հրատարակման ամսաթիվը՝  2017թ.

Քաղաքականության համառոտագիրը կազմվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացրել է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի նպատակն էր նվազեցնել ներքին խոցելիության դրսևորումները, որոնք առաջացել են չկարգավորված հակամարտության և ազգամիջյան լարվածության պատճառով, և մեծացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսության հնարավորությունները, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում շահագրգիռ անձանց համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հաշտեցման և խաղաղաշինության համար հնարավորություններ և խթաններ ստեղծել: 

Բեռնել համառոտագիրը (հասանելի է միայն անգլերենով)

 

 

 


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը այժմեական կյանքի համատեքստում

Հեղինակ՝ Ալեքսանդր Իսկանդարյան

Խմբագիրներ՝ Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան

Հրատարակման ամսաթիվը՝ 2015 թ. դեկտեմբեր

Հայաստանում մեծ ակնկալիքներ կային Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Հարյուրամյակն ընկալվում էր որպես ինքնուրույն կարևոր իրադարձություն, որն ունակ է փոխել վերաբերմունքը Հայաստանի և Ցեղասպանության հանդեպ ողջ աշխարհում: Բացի այդ, տարելիցը դիտարկվում էր որպես հնարավորություն ուշադրություն հրավիրել ոչ միայն Հայոց ցեղասպանության պատմությանը, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների (ավելի ճիշտ դրանց բացակայության) համատեքստին,  ինչպես նաև այն հանգամանքին, որ Թուրքիան արգելափակում է Հայաստանի հետ կապված շատ գործընթացներ: 

Բեռնել (հասանելի է միայն ռուսերենով) 


Ընտրություններ հրադադարի ընթացքում. 2015 թ.-ի խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 

Title page_policy brief_5_engՀեղինակ՝ Մասիս Մայիլյան
Խմբագիրներ՝ Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան
Հրատարակման ամսաթիվը՝ 2015թ. մայիս

2015 թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեցին Ազգային Ժողովի 6-րդ ընտրությունները: ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի 2015թ-ի ընտրութոյւնները հիմնված էին Ընտրական նոր օրենսգրքի վրա, որը համապատասխանեցվել էր միջազգային չափանիշներին, խորհրդարանի կողմից հաստատվել 2014թ.-ի հոկտեմբերի 29-ին և ստորագրվել նախագահի կողմից 2014թ.-ի նոյեմբերի 18-ին: 

 

Բեռնել տեղեկանքը (հասանելի է միայն անգլերենով) 

 

 

 


Հայաստանի բնակչության արտագաղթը. տնտեսական գործոններ

Title page_policy brief_3_engՀեղինակ՝ Հրանտ Միքայելյան
Խմբագիրներ՝ Սերգեյ Մինասյան, Նինա Իսկանդարյան
Հրատարակման ամսաթիվը՝ 2015 մարտ

Գիտական և հասարակական տեսակետների համաձայն՝ արտագաղթը խթանող տարբեր պատճառներ կան, այդ թվում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործոններ: Այդուհանդերձ, միգրացիայի ամենամեծ ալիքների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ դրա վրա մեծապես ազդում են հենց տնտեսական գործոնները. արտագաղթի թվերի մեծացումն արձանագրվում է տնտեսական ճգնաժամերի ժամանակահատվածներում: Այս ուսումնասիրությունը կդիտարկի տնտեսական գործոնների և արտագղթի փոխկապակցվածությունը: 

Բեռնել տեղեկանքը (հասանելի է միայն անգլերենով) 

 

 

 

 

 


Հայաստանը և Եվրասիական միությունը. համագործակցությունից մինչև ինտեգրացիա


Screenshot-2015-23-03-10.03.55.pngՀեղինակ՝ Ջոնի Մելիքյան

Խմբագիրներ՝ Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան

Հրատարակման ամսաթիվը՝ Փետրվար 2015թ.

Սույն համառոտագրի լույս ընծայումը նվիրված է Հայաստանի ինտեգրմանը՝ Եվրասիական տնտեսական միությանը սկսած իր գործունեությունը 2015 թ.-ի հունվարի 1-ից:

 

Բեռնել (հասանելի է միայն ռուսերենով)

 

 


Հայաստանը ուկրաինական ճգնաժամի համատեքստում. նոր “ֆինլանդացու՞մ”


Screenshot-2015-03-01-19.56.07Հեղինակ՝ Սերգեյ Մինասյան

Խմբագիրներ՝  Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան

Հրատարակման ամսաթիվը՝ Հունվար 2015թ.

Ուկրաինական ճգնաժամը ստեղծեց արմատապես նոր քաղաքական իրավիճակ, որն ամփոփեց ոչ միայն վերջին տասնամյակների հետխորհրդային պատմության, այլ հնարավոր է՝ սառը պատերազմից հետո համաշխարհային պատմության ողջ ընթացքը գլոբալ մասշտաբով: Քաղաքական գործընթացներից և հետխորհրդային տարածության անկյուններից ոչ մեկը չխուսափեց ուկրաինական իրադարձությունների ազդեցությունից: Հետևյալ քաղաքականության համառոտագիրը նվիրված է ուկրաինական հակամարտության վերլուծության պրոյեկցիային  հետխորհրդային տարածության վրա:

Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերենով)

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերենով)


Օգոստոսի լուռ թնդանոթներ. ինչու չսկսվեց նոր ղարաբաղյան պատերազմ


Screenshot 2014-10-28 12.25.07Հեղինակ՝ Սերգեյ Մինասյան

Խմբագիրներ՝  Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան

Հրատարակման ամսաթիվը՝ Սեպտեմբեր 2014թ.

Քաղաքականության համառոտագիրը նվիրված է զինադադարի սկզբից աննախադեպ զոհերի պատճառ դարձած՝ օգոստոսի սկզբին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի՝  Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությանը:

Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերենով)

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերենով)


Կուսակցությունների նախընտրական խոստումներ.

2012 թ.-ի մայիսի 6-ի Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններ


Screenshot 2014-10-13 14.16.06Հեղինակներ՝  Նինա Իսկանդարյան, Տաթև Սարգսյան, Հրանտ Միքայելյան

Հրատարակման ամսաթիվը՝ Մայիս 2012թ.

Այս հետազոտությունն անցկացվել է Կովկասի ինստիտուտի կողմից նախընտրական շրջանում և նվիրված է կուսակցությունների նախընտրական ծրագրերի վերլուծությանն ու լուսաբանմանը ԶԼՄ-ներում 2012 թ-ի մարտից մինչև մայիս: Հետազոտությունը նվիրված է միայն կուսակցական ծրագրերին. մեծամասնականների առանձին ծրագրերը նրանում չեն ներառվել:

Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերենով)

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերենով)

 


 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien