31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

2017թ

Կովկասի ինստիտուտը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ և գիտաժողովներ: Դրանք ուղղված են ուժեղացնելու կապը գիտության և հասարակության միջև, խթանելու բազմակարծությունը և ստեղծելու գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ:


Կլոր սեղան

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐՆ ԱՊՐԻԼՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

24883542_927013140807891_8475185252498986678_o-e1512979748539Կովկասի ինստիտուտում նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հասարակական ընկալումներին, հակամարտության ազդեցությանը այդ գոտու բնակիչների առօրյա կյանքի վրա, ինչպես նաև հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ փորձագետների տեսլականներին:
ԿԻ փորձագետ Հրանտ Միքայելյանը ներկայացրեց Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տարբեր տարիներին անցկացված համազգային հարցումների, ինչպես նաև «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում Կովկասի ինստիտուտի փորձագետների կողմից իրականացված որակական հետազոտությունների արդյունքները՝ անցկացնելով հակիրճ համեմատական վերլուծություն:
Հիմնական արդյունքները հետևյալն էին. Հայաստանում մեծամասնությունը չի հավատում խաղաղության հաստատմանը և կարծում, որ ստատուս-քվոյի պահպանումը ամենահավանական սցենարն է; աճել է այն ռեսպոնդենտների քանակը, որքեր համարում են, որ կա խնդրի ռազմական լուծման հավանականություն, ինչը կարող է 2016թ. էսկալացիայի հետևանքը լինել; Հայաստանում ռեսպոնդենտների ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ տարածքային զիջումների գնալ; 18-24 տարեկան հայաստանցիները՝ մնացած տարիքային խմբերի ներկայացուցիչների հետ համեմատ, առավել հակված են աջակցելու խնդրի ռազմական լուծմանը; և վերջապես, նկատվում է ադրբեջանցիների հանդեպ վերաբերմունքի վատթարացում՝ ընդհանուր ընկալումը այն է, որ առողջ հարաբերությունների կառուցումը կտևի մի քանի տասնամյակ, այսինքն այն հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ տեղի կունենա սերնդափոխություն:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն ընգծեց հետազոտության արդիականությունը և նորարարությունը. այն բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հակամարտության մեջ ներգրավված մարդկանց կարծիքներին և պատկերացումներին: Պողոսյանի խոսքերով այս տեսակի միջոցառումներն առիթ են ստեղծում քննարկելու և վերլուծելու համազգային խնդիրները և մշակելու արդյունավետ ազգային ռազմավարություն:

 


Կլոր սեղան

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ և ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՓՈՒ՞Լ

 IMG_5809-Copy-e1505461995843Սեպտեմբերի 11–ին Կովկասի ինստիտուտը անցկացրեց կլոր սեղան՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, դրա հետ կապված անվտանգության խնդիրներին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Քննարկման գլխավոր թեմաներն էին 2016թ. ապրիլյան էսկալացիային հաջորդած զարգացումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող դիվանագիտական ջանքերը և հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված արտաքին ուժերի դերակատարումը:
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը բացման խոսքում ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և աջակցում մի շարք ծրագրերին, որոնք ուղղված են հակամարտող հասարակություններին խաղաղ գործընթացին նախապատրաստելուն:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն  Սերգեյ Մինասյանը խոսեց իրական բանակցային գործընթացի բացակայության մասին՝ նշելով, որ իրադրությունը չի փոխվի, քանի դեռ տեղի են ունենում միջադեպեր շփման գծի ողջ երկայնքով և չեն ներդրվում վստահության մեխանիզմներ: Այնուամենայնիվ, ասաց Մինասյանը, ապրիլյան էսկալացիայից հետո ինչ-որ փոփոխություն տեղի ունեցավ, որը թույլ տվեց խոսել խաղաղ գործընթացի նոր փուլի մասին:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անկարող է որևէ էական փոփոխություն մտցնել բանակցային գործընթացի մեջ, քանի դեռ նրա անդամները հավասարաչափ պատասխանատվություն չեն կրում: Բացի այդ, ավելացրեց նա, տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի փակումը, ամենայն հավանականությամբ, բացասական կերպով կանդրադառնա ամբողջ խաղաղ գործընթացի վրա:
Միջոցառման հյուրերը ակտիվորեն մասնակցում էին խոսնակների ելույթներին հետևած քննարկմանը, որը գլխավորապես առնչվում էր հակամարտության մեջ ներգրավված արտաքին խաղացողներին, խաղաղ գործընթացում որոշում կայացնողների և հասարակության միջև կապին:

 


Թեյախմություն

ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԵՎՐՈՊԱ. ԲՆՈՐՈՇ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

IMG_5742-e1501932602744.jpgԿովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, հուլիսի 27-ին կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների մասնակցությամբ: Միջոցառման սկզբում մասնակիցները քննարկում էին Եվրոպա հասկացության մասին նրանց պատկերացումները և դրա շուրջ ստեղծված կարծրատիպերը: ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը զրուցակիցների ուշադրութունը հրավիրեց Եվրոպայի ներքին բազմազանությանը և դրա ազդեցությանը Եվրոպայում տարածում գտած հակամարտությունների կարգավորման միջոցներին: Քննարկման երկրորդ մասը նվիրված էր Եվրոպայում միջազգային հակամարտությունների առանձին օրինակներին՝ Միջնադարից մինչև մեր օրերը:

 


Թեյախմություն

ՄՇԱԿՈՒՅԹ և ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԹՆԻԿ և ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

IMG_5507-e1499170988212.jpgԿովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, հունիսի 20-ին կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների մասնակցությամբ: Այն վարեց ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Միջոցառման սկզբում մասնակիցները քննարկում էին տարբեր ազգերի և հասարակությունների մշակույթի առանձնահատկությունները: Այնուհետև սկսվեց գաղափարների փոխանակում՝ մշակութային տարբերությունների՝ ազգերի մոտ դարերի ընթացքում իրար մասին ձևավորված կարծրատիպերի վրա ազդեցության շուրջ: Քննարկման երկրորդ մասը նվիրված էր այնպիսի հարցերին, ինչպիսին են ժամանակակից հասարակություններում տեղի ունեցող արդիականացումը, երկրի պատմության և աշխարհագրական դիրքի դերը ազգային մշակույթի ձևավորման մեջ, մասայական պրոպագանդայի ազդեցությունը մշակույթի վրա և ազգային նույնականության ձևավորումը: Մասնակիցները ակտիվորեն քննարկում էին հետևյալ հարցերը. արդյոք մշակույթը կարող է ազդեցություն ունենալ ազգային նույնականության ձևավորման գործընթացի վրա; արդյոք մեր օրերում հնարավոր է պահպանել ազգային մշակույթը և դա համատեղել արդիականացման հետ; ինչպես է ազգի պատմական անցյալը և նրա երկրի աշխարհագրությունը ձևավորում նրա մշակույթը և պետության վարքագիծը միջազգային ասպարեզում; և արդյոք հնարավոր է փոխել մշակույթը մասայական պրոպագանդայի միջոցով:

 


Միջազգային գիտաժողով

ԿՈՎԿԱՍ-2016

 IMG_5479-e14973550281082017 թվականի հունիսի 9-ին կայացավ Կովկասի ինստիտուտի ամենամյա՝ «Կովկաս – 2016» միջազգային գիտաժողովը, որն ամփոփեց 2016 թվականը Հարավային Կովկասում: Գիտաժողովն իրականացվել է Հարավային Կովկասի շվեյցարական հիմնադրամի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ:
Գիտաժողովի սկիզբը իրենց բացման խոսքերով ազդարարեցին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկանդարյանը ներկայացրեց քննարկման գլխավոր թեմաները, իսկ դեսպանները ընդգծեցին խաղաղության և անվտանգության անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման համար:
Գիտաժողովը կազմված էր երեք մասից, դրանք էին. 2016 թվականի գլխավոր միտումները Հարավային Կովկասում, Տարածաշրջանային և արտաքին ակտորների քաղաքականությունը Հարավային
Կովկասում 2016թ և Ղարաբաղյան հակամարտության դինամիկան 2016թ.. ռազմական էսկալացիան,
դիվանագիտական իրողությունները և քաղաքական հեռանկարները:
Քննարկման առաջին մասի գլխավոր թեմաներն էին 2016 թվականին Հարավային Կովկասում ներքին տնտեսական և քաղաքական զարգացումները, ներառյալ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և հուլիսյան ճգնաժամը Երևանում: Գիտաժողովի երկրորդ մասում քննարկվել են գլխավորապես հարավկովկասյան երկրների երկկողմ հարաբերությունները ՆԱՏՈ-ի, ԵՄ-ն, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ: Հատուկ ուշադրության է արժանացել Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանային երկրների նկատմամբ և նրա աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում: Երրոդ մասը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլին տեղի ունեցած ռազմական էսկալացիայի ռազմաքաղաքական հետևանքներին և շահագրգիռ կողմերի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված փորձերին:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան.
• Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը (Երևան);
• Ռուսաստանի հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը (Մոսկվա);
• Բաթումիի Շոթա Ռուսթավելի պետական համալսարանի՝ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Գիորգի Մասալկին (Բաթումի);
• Արցախի Հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը (Ստեփանակերտ);
• Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը (Երևան);
• անկախ լրագրող Դավիթ Պետրոսյանը (Երևան);
• Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը (Մոսկվա);
• Աշխարհաքաղաքական հետազոտությունների և հարակից գիտությունների ինստիտուտի՝ «Եվրասիա» ծրագրի գիտաշխատող Ֆաբրիսի Վիելմինին (Հռոմ):

 


Թեյախմություն

ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

IMG_5393Կովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, մայիսի 31-ին կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների մասնակցությամբ: Միջոցառման սկզբում մասնակիցները փորձում էին հանդես գալ էթնոքաղաքական հակամարտությունների սահմանումներով և բացահայտել նրանց առանձնահատկությունները: Այնուհետև մոդերատոր, ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ միասին նրանք անցան այդ հակամարտությունների հնարավոր պատճառների շուրջ գաղափարների փոխանակմանը: Փորձելով հանդես գալ առավել համոզիչ փաստարկներով մասնակիցները մեջբերում էին հայտնի դրվագներ համաշխարհային քաղաքականությունից: Հանդիպման վերջում քննարկման գլխավոր թեման էր Ղարաբաղյան հակամարտությունը, նրա ծագումը, կարգավորման հեռանկարները և արտաքին ակտորների դերը:

 


Գրքի շնորհանդես

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

IMG_20170525_134945-e1495916993971.jpgԿովկասի ինստիտուտում մայիսի 25-ին կայացավ ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հեղինակած «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Գրքի հիմքում է ընկած Հայաստանում ստվերային տնտեսության առաջացման մասին՝ սոցիոլոգիայի, քաղաքագիտության և տնտեսագիտության համատեքստում կատարված հետազոտությունը: Այն լուսաբանում է Հայաստանում ստվերային տնտեսության առաջացման գործընթացը, առանձնահատկությունները, միտումները և քննարկում մի քանի միջոցառում՝ նպատակաուղղված նրա ծավալների նվազեցմանը:
Գիրքը ներկայացրեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հակիրճ անդրադարձ կատարելով ստվերային տնտեսություն երևույթին: Այնուհետև հեղինակը ներկայացրեց Հայաստանում ստվերային տնտեսության առաջացման և զարգացման գործընթացը՝ սկսած խորհրդային ժամանակներից՝ բերելով ինչպես միջազգային կառույցների, այդպես էլ իր սեփական հաշվարկների հիման վրա ստացված տվյալները:
Շնորհանդեսին հետևեց կլոր սեղան, որտեղ քննարկվեց գլխավորապես ստվերային տնտեսության տեսական մոտեցումները և Հայաստանում նրա դեմ պայքարի հեռանկարները:

 


Սիմուլյացիոն խաղ

Simulation-Game-e1486457553373.jpgԱղվերանում փետրվարի 2-5-ը կայացավ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ՝ Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված սիմուլյացիոն խաղը: Երեք օր անընդմեջ 30 մասնակիցները, ստանձնելով մտացածին երկրների պաշտոնական ներկայացուցիչների դերերը, վարում էին բանակցություններ՝ ուղղված էթնոքաղաքական հակամարտության կարգավորմանը:
Խաղի ավարտին մասնակիցներն ստացան համապատասխան վկայագրեր:

 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien