31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Զեկույցներ

 


Կանայք և տղամարդիկ հայկական ԶԼՄ-ներում 2014

Men-Women in Media_2014Ծրագրի ղեկավար` Նինա Իսկանդարյան
Զեկույցի հեղինակներ` Հրանտ Միքայելյան, Տաթևիկ Սարգսյան
Մոնիթորինգային թիմ` Սյուզի Արտելյան, Նորայր Իսկանդարյան, Տաթևիկ Սարգսյան
Հրատարակվել է` 2014 թ. փետրվար

Մեդիա մոնիթորինգի նպատակն էր գնահատել՝ ինչ չափով և ինչ եղանակներով են հայկական ԶԼՄ-ները լուսաբանում կանանց և տղամարդկանց խնդիրները, գենդերային դերերն ու հարաբերությունները:
Նախագիծն ենթադրում էր մեդիա մոնիթորինգի երկու փուլ, որոնք իրականացվել են մեկ տարի տարբերությամբ` փոփոխություններն արձանագրելու և միտումները գնահատելու համար: մոնիթորինգի առաջին փուլն անցկացվել է 2012-ի աշնանը: Սույն զեկույցը ներկայացնում է մեդիա մոնիթորինգի` 2013թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացված երկրորդ փուլի արդյունքները: 

 

 

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)

 


2013թ.-ի Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումը առցանց ԶԼՄ-ներում

Screenshot 2014-10-10 17.07.54

Հրատարակվել է` 2013թ. մայիս

Ուսումնասիրության նպատակն էր գնահատել առցանց լրատվամիջոցների ազդեցությունն ընտրողների ընկալումների և իրազեկության վրա` Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների ժամանակ և մասնավորապես` պարզել, թե առցանց ԶԼՄ-ների կողմից Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումը նպաստեց արդյոք նրան, որ ընտրողներն իրազեկ ընտրություն կատարեն։ Այս նպատակին հասնելու համար մշտադիտարկման է ենթարկվել ավագանու ընտրարշավի լուսաբանումը առցանց լրատվամիջոցներում։

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)
Բեռնել փաստաթուղթը (հայերենով)

 

 

 

 


Կանայք և տղամարդիկ հայկական ԶԼՄ-ներում 2012

Screenshot 2014-10-20 14.37.59

Հեղինակներ` Նինա Իսկանդարյան, Հրանտ Միքայելյան, Տաթև Սարգսյան
Հետազոտական թիմ` Խաչատուր Նաջարյան, Հրանտ Միքայելյան, ՏԱթև Սարգսյան
Հրատարակվել է` 2013 թ. փետրվար

Մեդիա մոնիթորինգի նօատակն էր գնահատել, ի՞նչ չափով և ի՞նչ եղանակներով են հայկական ԶԼՄ-ներն ու լրագրողները լուսաբանում կանանց և տղամարդկանց խնդիրները, գենդերային դերերն ու հարաբերությունները: Ուսումնասիրությունը կենտրոնացել է հեռուստատեսության և առցանց ԶԼՄ-ների վրա` որպես լրատվամիջոցների տեսակ, որից հայաստանցիներն ամենաշատն են տեղակատվություն ստանում: Համացանցում վերլուծությունը հիմնված է լրատվական կայքերի և տպագիր լրատվամիջոցների առցանց տարբերակների վրա, մինչդեռ հեռուստատեսության պարագայում շեշտը դրվել է լրատվական թողարկումների և թոք-շոուների վրա: 

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)

 

 

 


Ազգայնական դիսկուրսը Հայաստանում

Screenshot 2014-10-13 16.39.07

 

Հեղինակ` Հրանտ Միքայելյան
Հետազոտական թիմ` Անի Հարությունյան, Ջոնի Մելիքյան, Լուիզա Գալանտերյան
Խմբագիր` Նինա Իսկանդարյան
Հրատարակվել է` 2011 թ. հունիս

Այս զեկույցում ներկայացված են Կովկասի ինստիտուտի կողմից 2010թ. դեկտեմբերից 2011թ. ապրիլ անցկացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն անց է կացվել Հենրիխ Բյոլ հիմնադրամի հարավկովկասյան բյուրոյի և Բաց hասարակության հիմնադրամի աջակցությամբ: 

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)
Բեռնել փաստաթուղթը (ռուսերենով)

 

 


Հայաստանը և հայերը, Թուրքիան և թուրքերը հայկական ԶԼՄ-ներում

ArmTurkishmedia

Հեղինակ` Հրանտ Միքայելյան
Խմբագիր` Նինա Իսկանդարյան
Հետազոտական թիմ`  Անի Հարությունյան, Էլլա Կարագուլյան, Արշալույս Մղդեսյան, Ջոննի Մելիքյան, Արկադի Մովսեսյան
Հրատարակվել է` 2010 թ. ապրիլ

Հետազոտական գրառումների սույն համարում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2010 թ. հունվար-մարտ ամիսներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Կովկասի ինստիտուտի կատարած նախագծի արդյունքները: Նախագծի խնդիրն էր պարզել, թե ինչպես են հայկական ԶԼՄ-ներում վերջին տարիների հայ-թուրքական գործընթացի լուսաբանման շրջանակներում ներկայացվում Հայաստանն ու հայերը՝ մի կողմից և Թուրքիան ու թուրքերը` մյուս կողմից:

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)
Բեռնել փաստաթուղթը (ռուսերենով)
Բեռնել փաստաթուղթը (հայերենով)

 

 


2007_From-rallies-to-conventions

“Հայ-թուրքական երկխոսություն” շարք. պատռելով արատավոր շրջանը

TESEV – Կովկասի ինստիտուտի համատեղ զեկույց: 2009թ., TESEV Publications, – 20 էջ.
Հեղինակներ` Այբարս Գյուրգյուլու, Սաբիհա Սենյուջել Գյունդողար, Ալեքսանդր Իսկանդարյան, Սերգեյ Մինասյան

Տպագրվել է Artpres-ի կողմից
Պատրաստվել է տպագրության Myra-ի կողմից

ISBN 978-605-5832-08-7

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)

 

 


Հանդուրժողականությունը հայկական ԶԼՄ-ներում. հեռուստամամուլի մոնիթորինգ

Screenshot 2014-10-13 14.18.38Հեղինակ` Էվելինա Գյուլխանդանյան

Հրատարակվել է` 2009 թ. փետրվար

Մամուլի և հեռուստատեսության մոնիթորինգի ՄԱԶԾ նախագիծը, որն իրականացրեց “Կովկասի ինստիտուտ” հիմնադրամը, ուղղված էր հայկական ԶԼՄ-ների հանդուրժողականության ուսումնասիրությանը: Նախագիծը խնդիր էր դրել մշակել հայկական լրատվամիջոցներում հանդուրժողականության գնահատման գործիք, դուրս բերել ԶԼՄ-ներում
արտացոլված՝ հանդուրժողականությանն առնչվող ամենասուր հիմնախնդիրները, ինչպես նաև բարձրացնել հասարակության և լրատվամիջոցների տեղեկացվածությունը հանդուրժողականության խնդիրների շուրջ և խրախուսել հասարակությանն անդրադառնալ հիմնախնդրին:

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)
Բեռնել փաստաթուղթը (ռուսերենով)
Բեռնել փաստաթուղթը (հայերենով)

 

 


Հանդուրժողականությունը հայկական ԶԼՄ-ներում. տպագիր և էլեկտրոնային մամուլի մոնիթորինգ

Tolerance online_2009

Հեղինակ` Էվելինա Գյուլխանդանյան
Հրատարակվել է` 2009թ.

Մամուլի և հեռուստատեսության մոնիթորինգի ՄԱԶԾ նախագիծը, որն իրականացրեց Կովկասի ինստիտուտը, ուղղված էր հայկական ԶԼՄ-ների հանդուրժողականության ուսումնասիրությանը: Նախագիծը խնդիր ուներ մշակել հայկական լրատվամիջոցներում հանդուրժողականության գնահատման գործիք, դուրս բերել ԶԼՄ-ներում արտացոլված՝ հանդուրժողականությանն առնչվող ամենասուր հիմնախնդիրները, ինչպես նաև բարձրացնել հասարակության և լրատվամիջոցների տեղեկացվածությունը հանդուրժողականության խնդիրների շուրջ և խրախուսել հասարակությանն անդրադառնալ հիմնախնդրին:

Բեռնել փաստաթուղթը (հայերենով)

 

 

 

 


Սամցխե-Ջավախքին առնչվող հայ-վրացական փորձագիտական համաժողով

CMI_CIPDD

 

Հրատարակվել է` 2008 թ. մարտ

Այս զեկույցը պատրաստվել է Լրատվամիջոցների Կովկասի ինստիտուտի և Խաղաղության, ժողովրդավարության ու զարգացման Կովկասյան ինստիտուտի կողմից: Դրանում ներկայացված են հայ-վրացական համաժողովի հիմնական եզրահանգումները: Մասնավորապես, հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանում հակամարտություն առաջացնող գլխավոր խնդիրների վրա: Զեկույցը ներառում է խնդրի` տեղի բնակչության շահերից բխող՝ խաղաղ կարգավորմանն ուղղված տեղեկությունների ցանկ: 

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)
Բեռնել փաստաթուղթը (ռուսերենով)

 

 

 


Հայկական հեռուստատեսության և ռադիոյի որակը

radioquality_2014-10-29 17.27.44 - Copy

Հեղինակներ` Նվարդ Մելքոնյան, Աննա Ժամկոչյան, Էվելինա Գյուլխանդանյան
Հրատարակվել է` 2007 թ. հունվար

Զեկույցում ներկայացված են 2006թ-ի հունիսից հուլիս անցկացված մեդիա մոնիթորինգի արդյունքները: Այն ի մի է բերում երրորդ փուլի արդյունքները, ներառյալ 2006թ.-ի մայիս-հունիս ամիսների հեռուստա- և ռադիո լուրերի մոնիթորինգի վերլուծությունը: ԶԼՄ-ների այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են հրապարակված տեղեկատվության ճշգրտությունը, թափանցիկությունը և արդյունավետությունը կազմում են զեկույցի առյուծի բաժինը: 

Բեռնել փաստաթուղթը (անգլերենով)

 

 

 

 


2003_Parliamentary elections guide

Հայաստանի 2003թ-ի խորհրդարանական ընտրությունները 

Ուղեցույց
Խմբագիրներ` Նինա Իսկանդարյան և Ռուբեն Մելոյան, Լրատվամիջոցների Կովկասյան ինսատիտուտ, Երևան, 2003 – 122 էջ
Թիմ` Ռուզաննա Ամիրաղյան, Արսեն Արտաշեսյան, Դիանա Հակոբյան, Աննա Կարագուլյան, Գալուստ Նանյան, Մհեր Շառոյան, Արաքս Թադևոսյան
Ձևավորումը` Դավիթ Հակոբյանի
Լուսանկարը` Հայկ Բիանջյանի 

ISBN 99930-890-2-8

Բեռնել զեկույցը (անգլերենով)

 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien