31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

2015թ

Կովկասի ինստիտուտը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ և գիտաժողովներ: Դրանք ուղղված են ուժեղացնելու կապը գիտության և հասարակության միջև, խթանելու բազմակարծությունը և ստեղծելու գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ:


Կլոր սեղան

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՃԳՆԱԺԱՄԸ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի (ASCN) հետ համատեղ դեկտեմբերի 21-ին անցկացրեց կլոր սեղան` նվիրված ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին` Մերձավոր Արևելքի ճգնաժամի համատեքստում: Միջոցառման բանախոսներն էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը և Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:   
Կլոր սեղանի հիմնական թեմաներն էին.
Բացահայտելով Սիրիայի և Իրաքի ճգնաժամն ու դրա հետևանքներն առավել ընդգրկուն տարածաշրջանի վրա;
Տարածաշրջանային և միջազգային ակտորների դերը Մերձավոր Արևելքի ճգնաժամի մեջ;
Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության վրա:
Ղարաբաղյան հակամարտության 2015թ.-ի ռազմա-քաղաքական զարգացումները Մերձավոր Արևելքի ճգնաժամի լույսի ներքո:
Ելույթներին հետևեց քննարկում:


Հանրային դասախոսություն

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՍԻԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ

images1.jpgԿովկասի ինստիտուտը` Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ նոյեմբերի 27-ին կազմակերպեց հանրային դասախոսություն, որը վարեց հեղինակ և քննադատ` պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Դասախոսության ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.

Ինչպե՞ս է գործում մշակույթի և քաղաքակրթության աշխարհագրությունը;
Եվրոպան և Ասիան Հայաստանի աչքերով, կամ Հայաստանը` Եվրոպայի և Ասիայի աչքերով;
Եվրոպա և Ասիա. Կարո՞ղ ենք արդյոք հասկանալ` թե որ ճանապարհով գնալ


Գրքի շնորհանդես և կլոր սեղան

ԴԵ ՖԱԿՏՈ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

/Book-Cover_The-unrecognized-politics2Նոյեմբերի 26-ին Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ, անցկացրեց «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում» խորագիրը կրող գրքի շնորհանդես` խմբագրված Լորենս Բրոերսի` «Չաթեմ Հաուզ»-ի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատողի, «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագրի, Ալեքսանդր Իսկանդարյանի` Կովկասի ինստիտուտի տնօրենի, և Սերգեյ Մինասյանի` Կովկասի ինստիտուտի փոխտնօրենի կողմից և համատեղ հրատարակված Կովկասի ինստիտուտի և Կովկասի ուսմունասիրության միջազգային ասոցիացիայի կողմից:
Գիրքը գրվել է 2014թ.-ի սեպտեմբերի 4-5-ը Սևանում կայացած համանուն` «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում» գիտաժողովի հիման վրա, որը կազմակերպվել էր Կովկասի ինստիտուտի և Կովկասի ակադեմիական շվեցարական ցանցի կողմից: Սևանի գիտաժողովը առաջին անգամ Կովկասում համախմբեց անգլալեզու լսարանի` հետխորհրդային տարածքում դե ֆակտո պետությունների զարգացման զանազան տեսական և գործնական հարցեր քննարկելու նպատակով:
Գիրքը ներկայացրեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Գրքի գիտական խմբագիրները` Ալեքսանդր Իսկանդարյանը և Սերգեյ Մինասյանը նույնպես մասնակցեցին շնորհանդեսին և դրան հաջորդած քննարկմանը:


Կլոր սեղան

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

news_4016019170151_317269Նոյեմբերի 19-ին Կովկասի ինստիտուտը` Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան` նվիրված Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Միջոցառման բանախոսներն էին ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քննարկման հիմնական թեմաներն էին հետխորհրդային երկրներում տեղի ունեցող սահմնադրական բարեփոխումների ներկայիս փուլը, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների քաղաքական համատեքստը և Հայաստանի համար առկա գլխավոր մարտահրավերները և հեռանկարները:


Հանրային դասախոսություն

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ. ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

defaultԿովկասի ինստիտուտը` Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ նոյեմբերի 13-ին անցկացրեց հանրային դասախոսություն Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա փուլի և ապագայի մասին: Դասախոսությունը վարեց Ռիչարդ Կիրակոսյանը` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:
Դասախոսության հիմնական թեմաներն էին.
Ի՞նչ սպասումներ ունի ԵՄ-ն Հայաստանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ;
Ի՞նչ է փնտրում Հայաստանը;
Ի՞նչու է սա կարևոր:


Կլոր սեղան

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՑ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ԱՐՏԱԳԱՂԹԸ և ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Կովկասի ինստիտուտը` Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամների հետ համատեղ նոյեմբերի 11-ին անցկացրեց կլոր սեղան` «Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա արտագաղթը և դրա հետևանքները Հայաստանի վրա» խորագրով: Բանախոսներն էին Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը և Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը: Միջոցառման հիմնական թեմաներն էին` եվրոպական երկրների և Եվրամիության` առկա միգրացիոն ալիքի հաղթահարմանը ուղղված միջոցները, դրա հետ կապված գլխավոր մարտահրավերները; Սիրիայից, Իրաքից և այլ Մերձավոր Արևելքի երկրներից տեղի ունեցող արտագաղթի ազդեցությունը Հայաստանի վրա և հնարավոր կանխատեսումները:


Հանրային դասախոսություն

ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Կովկասի ինստիտուտը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ, հոկտեմբերի 30-ին կազմակերպեց հանրային դասախոսություն “Ազատականության ուղղությունները հետխորհրդային աշխարհում թեմայով”: Դասախոսությունը վարեցին Արամ Մանուկյանը՝ Խորհրդարանի և Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, և Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն:
Դասախոսության հիմնական թեմաներն էին.
Ինչպե՞ս է ազատականությունը մեկնաբանվում հետխորհրդային պետություններում:
Ինչպե՞ս է այն գործում պրակտիկայում և արդյո՞ք գործում է: Ի՞նչ է տեղի ունենում, երբ ազատական մոտեցումներ են կիրառվում հետխորհրդային երկրների տնտեսության և քաղաքականության մեջ:
Ինչպե՞ս է Հայաստանի փորձն ուսանելի: Ո՞ր հարցերն են մնում անպատասխան:


Հանրային դասախոսություն

ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԼԻԲԵՐԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Կովկասի ինստիտուտը` Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ, սեպտեմբերի 3-ին կազմակերպել էր հանրային դասախոսություն` «Զարգացնելով լիբերալ ժողովրդավարությունը Հարավային Կովկասում` եվրոպական ինտեգրացիայի շրջանակներում» խորագրով: Դասախոսի դերում հանդես եկավ Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Նաուման Հիմնադրամի նախկին ղեկավար Վոլֆգանգ Ջոնը:
Դասախոսության հիմնական թեմաներն էին
Լիբերալ ժողովրդավարության ներկայիս իրավիճակը Գերմանիայում և ԵՄ երկրներում:
Արդյո՞ք ժողովրդավարությունը միշտ լիբերալ է, իսկ լիբերալիզմը` ժողովրդավար:
Ի՞նչ պետք է Հարվային Կովկասի հասարակությունները սովորեն Եվրոպայից, իսկ ի՞նչը` ոչ:
Կա՞ն արդյոք սոցիալական, աշխարհագրական կամ այլ նախապայմաններ լիբերալ ժողովրդավարության զարգացման համար:


Վերլուծական զեկույցի շնորհանդես

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ: “ՀԻԲՐԻԴԱՅԻՆ” ԴԱՍԵՐ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Research paper #6_titleԿովկասի ինստիտուտը հուլիսի 1-ին կազմակերպեց հերթական` վեցերորդ վերլուծական զեկույցի` «Ուկրաինական ճգնաժամի ռազմա-քաղաքական չափումը: «Հիբրիդային» դասեր հետխորհրդային տարածաշրջանի համար» ռուսալեզու տարբերակի շնորհանդեսը: Զեկույցի հեղինակն է քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Զեկույցը ներկայացրեց քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը: Միջոցառումը վարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ելույթներին հետևեց բաց քննարկում` փորձագետների, լրագրողների, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Միջազգային գիտաժողով

ԿՈՎԿԱՍ-2014


ARS_0713-604x270
Կովկասի ինստիտուտը` Կովկասի Ակադեմիական Շվեյցարական Ցանցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ մայիսի 26-ին անցկացրեց իր ամենամյա միջազգային գիտաժողովը` ամփոփելով տարին Հարավային Կովկասում:
Ելույթներով հանդես եկան Պավել Բաևը` Օսլոյի խաղաղության հետազոտության ինստիտուտի հետազոտական տնօրեն (Նորվեգիա), Գեորգի Գվիմրաձեն`Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան (Թբիլիսի), Դավիթ Հարությունյանը` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի քաղաքական-ռազմական պատասխանատու (Երևան), Ալեքսանդր Իսկանդարյանը` Կովկասի ինստիտուտի տնօրեն (Երևան), Սերգեյ Մարկեդոնովը` Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ (Մոսկվա), Սերգեյ Մինասյանը` Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն (Երևան) և Դավիթ Պետրոսյանը` անկախ լրագրող (Երևան):
Մասնակիցները քննարկեցին Հարավային Կովկասում 2014-ի քաղաքական միտումները, եվրոպական ինտեգրացիայի գործընթացները, տարածքային անվտանգության հիմնախնդիրները և միջազգային քաղաքականությունը:


Կլոր սեղան

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


IMG_7696
Կովկասի ինստիտուտը մայիսի 12-ին անցկացրեց կլոր սեղան` նվիրված Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Բանախոսներն էին Մասիս Մայիլյանը, ԼՂՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար, Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար (ԼՂՀ) և Թևան Պողոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր (Հայաստան): Խոսնակները քննարկեցին ընտրությունների արդյունքները և պետականաշինության գործընթացները, ինչպես նաև զինադադարի պայմաններում հակամարտության կարգավորման ընդհանուր իրավիճակը (զինադադարի 21-րդ տարելիցը լրացավ 2015 թ-ի մայիսի 12-ին): Ելույթներին հետևեց բաց քննարկում` փորձագետների, լրագրողների, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Կլոր սեղան

ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՆՈՐ ՓՈՒ՞Լ


genocide-memorial
Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված կլոր սեղանին, ապրիլի 29-ին, քննարկվեցին Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ներկա փուլը և հեռանկարները, ինչպես նաև հայ-թուրքական փոխհարաբերությունների, այդ թվում՝ Ցեղասպանության 101-ամյակին ընդառաջ ձևավորված իրավիճակն ու հետագա զարգացումները: Բանախոսներն էին ԵՊՀ պրոֆեսոր Դավիթ Հովհանիսյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
Ելույթներին հետևեց բաց քննարկում` փորձագետների, լրագրողների, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Կլոր սեղան

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ


media-cover
Կովկասի ինստիտուտն ապրիլի 3-ին անցկացրեց կլոր սեղան` Հայոց ցեղասպանության լուսաբանման և թուրքական ու արևմտյան մամուլի և քաղաքական ընկալումների վրա դրա ազդեցության շուրջ: Տարածաքային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության` արևմտյան մամուլում և քաղաքական շրջանակներում քննարկման առանձնահատկությունները, իսկ ներկայում Երևանում բնակվող Ստամբուլից անկախ հետազոտող Ալին Օզինյանը հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության լուսաբանման ազդեցությունը ժամանակակից թուրքական մամուլի և քաղաքական ընկալումների վրա: Բանախոսների ելույթներին հաջորդեց բաց քննարկում:

 


Կլոր սեղան

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ


15.11.2014-2
Մարտի 4-ին կազմակերպված կլոր սեղանի ընթացքում խոսնակները քննարկեցին Ուկրաինայի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացների զարգացումների դինամիկան, Ռուսաստանի և Արևմուտքի երկրների հարաբերությունների սրումը, ուկրաինական իրադարձությունների լուսաբանումն արևմտյան և հետխորհրդային երկրների մամուլներում, ուկրաինական ճգնաժամի հնարավոր հետևանքները հետխորհրդային տարածաշրջանում և առկա առասպելներն ու կարծրատիպերը: Բանախոսներն էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և «Բի-Բի-Սի» Լոնդոնյան խմբագրության աշխատակից, լրագրող Մարկ Գրիգորյանը:
Ելույթներից հետո փորձագետների, լրագրողների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում ծավալվեց:


Միջազգային գիտաժողով

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ

20150226_151236Հայ-վրացական երկկողմ տնտեսական հարաբերություններին նվիրված Հայ-վրացական փորձագիտական ֆորումը, որը կայացավ փետրվարի 26-ին, դարձավ 2014-ին ստեղծված Հայ-վրացական փորձագիտական ցանցի միջացառումներից երրորդը:
Գիտաժողովի առաջին օրը Հայաստանից և Վրաստանից ֆորումին մասնակցող տնտեսագետները ներկայացրեցին զեկույցներ` հետևյալ թեմաներով. “Հայ-վրացական հարաբերությունների մակրոտնտեսական ցուցանիշները և քաղաքական տնտեսությունը”, “Հայաստան և Վրաստան. առևտուրը և ներդրումները, էներգետիկ անվտանգությունը և տրանսպորտային խնդիրները”:
Ֆորումի երկրորդ օրը կայացավ վրացի փորձագետների հանդիպումը հայ գործարարների հետ:
Ֆորումը անցկացվել էր Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ:

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien