31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Քաղաքականության համառոտագրեր

Կովկասի ինստիտուտի “Քաղաքականության համառոտագրեր”. համառոտ և բովանդակալից հետազոտություններ ներքին և անտաքին քաղաքականության մակարդակում կարևորագույն թեմաների վերաբերյալ: Նրանք համադրում են քաղաքականության վերաբերյալ առկա գիտելիքները և որոշակի քաղաքականության կամ գործողության ընտրության հիմնավորումը:


Թավշյա հեղափոխությունը Հայաստանում, ինչպես կորցնել իշխանությունը երկու շաբաթում

front_coverՀեղինակ՝ Ալեքսանդր Իսկանդարյան

Պարբերական՝ Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization

Հոկտեմբեր 2018

 

Հետխորհրդային տարածքի մասին ամերիկյան գիտական առաջատար ամսագրի՝ Demokratizatsiya: The Journal of Post-Soviet Democratization-ի հոկտեմբերյան համարում հրապարակվել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հոդվածը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին։

Բեռնել հոդվածը (հասանելի է միայն անգլերեն)

 

 


Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում


Անանուն
Հեղինակներ՝ Նինա Իսկանդարյան, Հրանտ Միքայելյան

Մարտ 2018

 

Հայաստանը դեռևս հետ է մամուլի ազատության միջազգային չափանիշներից: Լավագույնը, ինչ կարելի է ասել հայկական մեդիայի մասին,այն է, որ հայկական մեդիան բազմակարծիք է և տարածաշրջանային չափանիշներով՝ կայուն։ Օնլայն մեդիայի՝ որպես տեղեկատվության աղբյուրի, աճող ժողովրդականության պայմաններում (2013 EuFOA հարցում) զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը ցածր է մնում, այն դեպքում, երբ բնակչության մեկ երրորդից պակասը վստահում է լրատվամիջոցներին, իսկ ավելի քան մեկ երրորդը՝ չի հավատում։ Թեև Լեռնային Ղարաբաղի զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ հետևողական քանակական տվյալներ չկան, այս ուսումնասիրության տվյալներով հաստատվում է այն միտքը, որ այն միավորում է հայկական մեդիայի թերություններն այն հարցերում, որոնք բնորոշ են կիսասառեցված էթնոքաղաքական համակարտության մեջ գտնվող չճանաչված միավորներին (ինքնագրաքննություն, հասարակական ճնշում, միջազգային մեկուսացում, ռեսուրսների պակասություն, կրթության սահմանափակ հնարավորություն և այլն):

Բեռնել ամբողջական տարբերակը


Հայաստանը և Եվրասիական միությունը. համագործակցությունից մինչև ինտեգրացիա


Screenshot-2015-23-03-10.03.55.pngՀեղինակ՝ Ջոնի Մելիքյան

Խմբագիրներ՝ Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան

Փետրվար 2015

“Քաղաքականության համառոտագրերի” լույս ընծայունը նվիրված է Հայաստանի անրաքին քաղաքականության առավել արդի թեմաներին՝ նրա ինտեգրմանը՝ Եվրասիական տնտեսական միությանը սկսած իր գործունեությունը 2015 թ.-ի հունվարի 1-ից:

Բեռնել ամբողջական տարբերակը (հասանելի է միայն ռուսերենով)

 

 


Հայաստանը ուկրաինական ճգնաժամի համատեքստում. նոր “ֆինլանդացու՞մ”


Screenshot-2015-03-01-19.56.07Հեղինակ՝ Սերգեյ Մինասյան

Խմբագիրներ՝  Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան

Հունվար 2015

Ուկրաինական ճգնաժամը ստեղծեց արմատապես նոր քաղաքական իրավիճակ, որն ամփոփեց ոչ միայն վերջին տասնամյակների հետխորհրդային պատմության, այլ հնարավոր է՝ սառը պատերազմից հետո համաշխարհային պատմության ողջ ընթացքը գլոբալ մասշտաբով: Քաղաքական գործընթացներից և հետխորհրդային տարածության անկյուններից ոչ մեկը չխուսափեց ուկրաինական իրադարձությունների և նախադեպերի ազդեցությունից: Հետևյալ քաղաքականության համառոտագիրը նվիրված է ուկրաինական հակամարտության վերլուծության պրոյեկցիային մնացած բոլոր հետխորհրդային տարածության վրա:

Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերեն)

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերեն)


Օգոստոսի լուռ թնդանոթներ. ինչու չսկսվեց նոր ղարաբաղյան պատերազմ


Screenshot 2014-10-28 12.25.07Հեղինակ՝ Սերգեյ Մինասյան

Խմբագիրնոր՝  Հրանտ Միքայելյան, Նինա Իսկանդարյան

Սեպտեմբեր 2014

Քաղաքանակության համառոտագիրը նվիրված է օգոստոսի սկզբի իրադարձությունների վերլուծությանը Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ հանգեցնող զինադադարի սկզբից աննախադեպ զոհերի քանակի:

Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերեն)

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերեն)


Կուսակցությունների նախընտրական խոստումներ 2012 թ -ի մայիսի 6-ի Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններ


Screenshot 2014-10-13 14.16.06Հեղինակներ՝  Նինա Իսկանդարյան, Տաթև Սարգսյան, Հրանտ Միքայելյան

Մայիս 2012

“Կուսակցությունների նախընտրական խոստումներ” հետազոտությունն անցկացվել է Կովկասի ինստիտուտի կողմից նախընտրական շրջանում և նվիրված է կուսակցությունների նախընտրական ծրագրերի վերլուծությանն ու լուսաբանմանը ԶԼՄ-ներում 2012 թ-ի մարտից մինչև մայիս: Հետազոտությունը նվիրված է միայն կուսակցական ծրագրերին. մեծամասնականների առանձին ծրագրերը նրանում չեն ներառվել:

Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերեն)

Բեռնել ամբողջական տարբերակը (ռուսերեն)


 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien