31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Ապագային միտված, հակամարտազգայուն զարգացման սցենարների մշակում Գորիս սահմանամերձ համայնքում

2021 թ․-ի փետրվարին Կովկասի ինստիտուտը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվերով փորձնական ուսումնասիրություն է իրականացրել Գորիսում՝ Հայաստանի Սյունիքի մարզի խոշորացված սահմանամերձ համայնքում։ Ուսումնասիրության նպատակն էր բացահայտել  համայնքի հիմնական խոցելի կողմերը և ամրապնդել համայնքի կայունությունն ու անվտանգությունը հետկորոնավիրուսային իրականության պայմաններում:

Ուսումնասիրությունը կատարվել է Կովկասի ինստիտուտի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համար 2020թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց ձորի մարզի Արենի համայնքներում կատարված փորձնական ուսումնասիրությունների արդյունքներն ու փորձառությունը հաշվի առնելով։

Համայնքի կայունության և երկարաժամկետ զարգացման սույն սցենարը ամփոփում է հետազոտության արդյունքները և ներկայացնում է առաջարկություններ Գորիս համայնքի դիմադրողականության բարձրացման ուղղությամբ:

Սցենարը հիմնվում է այն նորարարության և նախաձեռնողականության ոգու վրա, որը գոյություն ունի Գորիս համայնքում՝ անկախ նոր մարտահրավերներից։

Այն կենտրոնանում է համայնքի երկու հիմնական զարգացման ուղղությունների վերափոխման վրա՝ հետևյալ միջոցներով. (1) անցում մեծ տարածքների օգտագործմամբ գյուղատնտեսական գործունեության տարածված և հնացած պրակտիկայից դեպի առավել ինտենսիվ գյուղատնտեսություն՝ հողի, ջրի և էներգիայի մինիմալ օգտագործմամբ և (2) զբոսաշրջության ոլորտում նոր, ստեղծագործական մոտեցումների ներդրում, հիմնականում ագրոտուրիզմի և ընտանեկան ոճի հյուրընկալության՝ շեշտադրում կատարելով համայնքի ինքնատիպ պատմական ու բնական առանձնահատկությունների վրա։

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien