31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

“Արցախը կարդում է” նախագիծ

Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել բուհական դասագրքեր և գիտական ու մասնագիտական ​​գրականություն, որոնք փոխանցվել են Արցախի բարձրագույն ուսումնական և պետական ​​հաստատություններ ՝ իրենց գրադարանները համալրելու համար: Այսպիսով՝ ուսանողները, երիտասարդ քաղծառայողները և առհասարակ երիտասարդներն Արցախում հնարավորություն  կունենան օգտվել  ժամանակակից մասնագիտական գրականությունից: Նախագծի գաղափարը ծագեց Արցախում՝ Կովկասի ինստիտուտի այլ նախագծերին մասնակցած դասախոսների և ակտիվ մասնակիցների հետ  քննարկումների ժամանակ: ԿԻ-ի թիմը կապ է հաստատել Արցախի բուհերում ու պետհաստատություններում աշխատող համակարգողների հետ՝ մասնագիտական գրականության ձեռքբերման հայտեր ստանալու նպատակով: Երևանի մի քանի բնակիչ պատրաստակամություն հայտնեց գեղարվեստական ​​գրքեր փոխանցել արցախցի դպրոցականներին: Արդյունքում, ԿԻ-ն ստացել է 145 գեղարվեստական գիրք հայերեն և ռուսերեն լեզուներով, որոնք փոխանցվել են երկու դպրոցների `ԿԻ այլ նախագծերի մասնակիցների օգնությամբ:

Ծրագրի շրջանակներում ԿԻ-ն փոխանցեց.

  • 11 գիրք (գրքեր հայկական մշակույթի, հայոց լեզվի, քաղաքագիտության մասին  և բառարաններ) Արցախի պետական ​​համալսարանին
  • 32 գիրք`(անգլերեն լեզվի տարատեսակ բառարաններ, անգլերեն լեզվի՝ առանձին ոլորտներում օգտագործման մասին գրքեր, իրավունքի, պատմության, կառավարման, տնտեսագիտության դասագրքեր և այլն, ինչպես նաև Հայաստանի քրեական և աշխատանքային օրենսգրքեր) “Գրիգոր Նարեկացի” համալսարանին
  • 7 գիրք (գրքեր Հյուսիսային Կովկասի մշակույթի ու պատմության մասին և հայոց պատմության ու լեզվի դասագրքեր) “Մեսրոպ Մաշտոց” համալսարանին
  • 21 գիրք (գրքեր հայկական մշակույթի, լեզվի, պատմության մասին, ռուսերենի և անգլերենի դասագրքեր, նոտաների գրքեր, լիբրետոներ և այլն) “Սայաթ-Նովա” երաժշտական քոլեջին

11 գիրք (հայտնի միջազգային հեղինակների կողմից գրված գրքեր PR-ի (հասարակայնության հետ կապեր), հաղորդակցության, քաղաքականության և տնտեսագիտության ոլորտներում) Արցախի Ազգային ժողովին:

Ժամանակակից գրքերի ընթերցումը, նրանց օգտագործումը աշխատանքում և դասերի ժամանակ  կնպաստի արցախցի ներկա և ապագա երիտասարդ մասնագետների աշխարհահայացքի ընդլայնմանը, նրանց մասնագիտական ինքնակատարելագործմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում էր, որ նախագիծը կտրամադրի ռեսուրսներ և կհաղորդի խթաններ Արցախի երիտասարդների կրթության և մասնագիտական աճի համար` նրանց համար հասանելի դարձնելով ժամանակակից մասնագիտական գրականությունը:

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien