31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Բանավեճերի մրցաշար

Մի՛ վիճեք, բանավիճե՛ք

Ամսաթվեր: դեկտեմբերի 11-16, 2018
Լեզուն: հայերեն
Վայրը: Աղվերան, Հայաստան

Կովկասի ինստիտուտը կազմակերպեց Բանավեճերի մրցաշար տարբեր մասնագիտական որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների, ուսանողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ 2018թ․ դեկտեմբերի 11-16-ը, Արթուրս Աղվերան Ռիզորթում։

5-օրյա ինտերակտիվ բանավեճերի մրցաշարը ուժեղացրեց մասնակիցների փաստարկելու և բանավիճելու կարողությունները։ Բանավեճերն անցկացվել են ԿԻ թիմի կողմից մշակված հատուկ ֆորմատով՝ անդրադառնալով ամենատարբեր թեմաների՝ խոսքի ազատությունից մինչև քաղաքական վերլուծություն, ժողովրդավարացում և մարդու իրավունքներ։

Մրցաշարի ֆասիլիտատորներն էին՝

• Անի Հախվերդյան, Հայ-Ռուսական համալսարան
• Արմինե Սահակյան, Կովկասի ինստիտուտ
• Լիանա Ավետիսյան, Կովկասի ինստիտուտ
• Մարիամ Մուրադյան, Կովկասի ինստիտուտ
• Նինա Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտ
• Տաթև Խաչատրյան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Խոսնակների և դատավորների շարքում էին՝

• Սամվել Մարտիրոսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
• Ալեքսանդր Մարկարով, Երևանի պետական համալսարան
• Տաթևիկ Խաչատրյան, Բաց հասարակություն հիմնադրամներ
• Ալեքսանդ Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտ
• Աննա Իսրայելյան, Առավոտ լրատվական

Բանավեճերի մրցաշարը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից Տեղական Նախաձեռնությունների Կանադական Հիմնադրամի աջակցությամբ։

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien