Ֆինանսավորում՝ Նորվեգիայի Հելսինկիի կոմիտե /Նորվեգիայի ԱԳՆ/ Եվրոպական հանձնաժողով
Նախագծի տևողություն՝ 2012թ. նոյեմբեր – 2015թ. նոյեմբեր
Նախագիծը իրականացվում է Նորվեգիայի Հելսինկիի կոմիտեի և Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից հրավիրված 6 գործընկերների հետ համատեղ: Ծրագիրը նպատակ է հետապնդում վերհանել պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում առաջացած խնդիրները: Նախագծի շրջանակներում նախատեսվում է քաղաքացիական-հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել և աջակցել՝ ուսումնասիրելու կոնֆլիկտների խորքային պատճառները, նպաստել հանդուրժող և ըմբռնող միջավայրի ստեղծմանը՝ որպես մարդու իրավունքների նկատմամբ հարգանք և տարածաշրջանում խաղաղություն երաշխավորելու միակ ուղի:
Ծրագիրն իրականացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել թրեյնինգներ մարդու իրավունքների և բազմամշակութայնության վերաբերյալ, անցկացնել հանրային քննարկումներ և ցանցային հանդիպումներ տարածաշրջանի մասշտաբով, հրատարակել հանդուրժողականություն և փոխըմբռնում խթանող հոդվածներ և այլ հրապարակումներ: