Հետազոտությունը բաղկացած է երկու մասից. (1) հասարակագիտական հետազոտությունների կարողությունների գնահատում և (2) դրանց կատարելագործում՝ հայկական գիտական միջավայրը միջազգային գիտական դիսկուրսում և ցանցերում ներգրավելու և դրանց հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Այս թեմայով իրականացվել են հետևյալ ուսումնասիրությունները:
- «Հայաստանում հասարակագիտական հետազոտությունների կարողությունների գնահատում»: Հետազոտությունը իրականացվել է ԿԱՇՑ-ի հետ համատեղ և հրապարակվել է ԿԱՇՑ-ի պաշտոնական կայքում 2010թ.: Իսկ 2011թ.-ի փետրվարից այն հասանելի է տպագրված տարբերակով: Հետազոտությանը նպատակն էր վեր հանել Հայաստանում հետազոտական ներուժի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև առաջարկել իրավիճակը շտկելու տարբերակներ:
- «Քաղաքական փոխակերպումները և սոցիալական տեղաշարժերը Հարավային Կովկասում. Վրաստանը և Հայաստանը հեռանկարում»: 2012թ. հունիսի 29-30-ին Երևանում տեղի ունեցավ երկրոդ ամենամյա գիտաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում փոխակերպման գործընթացների հակասական և երկակի կողմերի ուսումնասիրմանը, տարածաշրջանում հասարակագիտությանն ուղղված մարտահրավերներին: Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցալ ստեղծել մասնագիտական լայն ցանց, քննարկել հետազոտական նոր գաղափարներ, ինչպես նաև ներկայացնել արդեն իրականացված հետազոտական նախագծեր:
2006 թ.-ից ի վեր ԿԻ-ն ակտիվ գործունեություն է ծավալել Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլի հիմնադրամի հետ: Մասնավորապես, համագործակցության շրջանակը ներառում է Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի իրականացման աշխատանքները: Այս հիանալի հնարավորությունը շնորհվում է տարածաշրջանի երեք երկրներները ներկայացնող երիտասարդ գիտաշխատողներին, որվքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում փորձառու մասնագետներիի ուղղորդմամբ: Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում նախատեսված թրեյնինգներն իրականացվում են ձմռանն ու ամռանը: Յուրաքանչյուր տարի ԿԻ-ն կազմակերպում է հայտերի ընդունում, ԿԻ-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համարվում է ծրագրի գլխավոր մենթոր:
2011թ.-ից ի վեր ԿԻ-ում է գործում ԿԱՇՑ-ի տեղական համակարգող գրասենյակը: Այն բոլորովին նոր ֆորմատ է Հայաստանում քաղաքականության հետազոտական կարողությունների զարգացման և ամրապնդման բանագավառում: ԿԱՇՑ-ը տրամադրում է փոխանակման ծրագիր հասարակագիտության մագիստրոսների համար, որը ուսանողներին հնարավորություն է ընձեռում մեկ կիսամյակ սովորել շվեյցարական համալսարաններից մեկում: ԿԱՇՑ-ը նաև տրամադրում է կարճաժամկետ դրամաշնորհներ ասպիրանտներին շվեյցարական համալսարաններից մեկում 1-3 ամիս տևողությամբ հետազոտություն իրականացնել:
2011թ. հուլիսին ԿԻ-ը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ անգլերենից թարգմանեց Ալֆրեդ Ստեփանի խմբագրությամբ «Վտանգված ժողովրդավարություններ» և Ալֆրեդ Ստեփանի ու Խուան Լինցի խմբագրությամբ «Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները. Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա և հետկոմունիստական Եվրոպա» հիմնարար աշխատությունները: Խիստ արդիական այս գիրքը ներկայացնում է քաղաքագիտության ոլորտում ամերիկյան վերջին նվաճումները: Մեր հասարակության համար այս աշխատությունը հատկապես կարևորվում է, քանի որ այն ունի մեծ կիրառական նշանակություն և ամփոփում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի տարբեր երկրներում ձևավորված քաղաքական իրավիճակները։
Այս ամենից զատ ԿԻ-ն երիտասարդ գիտաշխատողներին և ուսանողներին տրամադրում է պրակտիկայի հնարավորություն: Տարիներ շարունակ մի շարք պրակտիկանտներ Հայաստանից, ԵՄ-ից և ԱՄՆ-ից անցել են այստեղ աշխատանքային պրակտիկա: