Նախագծի անվանումը՝ Դասընթացներ երիտասարդ լրագորղների համար
Ֆինանսավորումը՝ Նորվեգիայի Հելսինկյան հանձնաժողով/ Ժողովրդավարության ազգային հիմնադարամ
Նախագծի տևողությունը՝ 2008թ. հոկտեմբեր – 2013թ. հունիս
Նախագծի նպատակն էր առաջ մղել հանդուրժողականության, սոցիալական պատասխանատվության և մարդու իրավունքների հանդեպ հարգանք լրատվամիջոցներում՝ երիտասարդ լրագրողների շրջանում կազմակարպված թրեյնինգ-ծրագրերի միջոցով: Նախագծի շրջանակներում կազմակերպվեց 9-ամսյա տևողությամբ դասընթաց՝ «Մուլտիմեդիա լրահաղորդում» (Multimedia reporting) խորագրով, Հայաստանից, Հյուսիսային Կովկասից և Կենտրոնական Ասիայից ուսանողների համար:
Թրեյնինգների 15 մասնակից-լրագրողների հնարավորություն ընձեռվեց ձեռք բերել հմտություններ ամենատարբեր որորտներին՝ սոցիալական, տնտեսական, քաղաքացիական հասարակության, ընտրական գործընթացներին առընչվող թեմաներ լուսաբանելու համար տարբեր լրատվամիջոցների համար և ամենատարբեր ձևաչափերով՝ տպագիր, էլեկտրոնային՝ շեշտադրելով հանդուրժողականության, սոցիալական պատասխանատվության, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հիմնախնդիրները: