Կովկասի ինստիտուտը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ և գիտաժողովներ: Դրանք ուղղված են ուժեղացնելու կապը գիտության և հասարակության միջև, խթանելու բազմակարծությունը և ստեղծելու գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ:
Կլոր սեղան-քննարկում
Խաղաղության հեռանկարները Լեռնային Ղարաբաղում. միջազգային և տեղական տեսանկյուններ
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Դեկտեմբերի 17, 2018թ․
Դեկտեմբերի 17-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում և ներկայացրեց “Խաղաղության հեռանկարները Լեռնային Ղարաբաղում. միջազգային և տեղական տեսանկյուններ” իր նոր գիրքը։ Այն հիմնված է 2018թ․ մարտի 15-16-ը միջազգաին գիտաժողովի ընթացքում արված զեկույցների վրա։ ԿԻ տնօրեն և գրքի խմբագիր Պրն․ Ալեքսանդր Իսկանդարյանը հանդես եկավ բացման խոսքով։
Բանավեճի մրցաշար
Մի՛ վիճեք, բանավիճե՛ք
Վայրը՝ Արթուրս Աղվերան Ռեզորթ
Օրը՝ Դեկտեմբեր 11-16, 2018թ․
2018թ․ դեկտեմբերի 11-16-ը Կովկասի ինստիտուտը, Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպեց հնգօրյա “Մի՛ վիճեք, բանավիճեք” բանավեճերի մրցաշարը։ Հայաստանից 24 երիտասարդ գիտնական, ուսանող, քաղ․ ծառայող և քաղաքացիական հասարակության անդամ մասնակցեց ինտերակտիվ և դինամիկ մրցաշարին, որն ամրապնդեց իրենց փաստարկման և բանավեճային կարողությունները։ Բանավեճերն անցկացվել են Կովկասի ինստիտուտի կողմից մշակված ձևաչափով։
Թեյախմություն
Ժողովրդավարության ճգնաժամեր. 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի կեսեր և վաղ 21-րդ դար
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Դեկտեմբերի 6, 2018թ․
2018թ․ դեկտեմբերի 6-ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց ոչ ֆորմալ քննարկում թեյախմության ձևաչափով՝ վերջին երեք հարյուրամյակների ընթացքում ժողովրդավարության ճգնաժամերի մասին։ Երիտասարդ գիտնականներ, Հայաստանի տարբեր համալսարանների և հաստատությունների ուսանողներ մասնակցեցին ոչ ֆորմալ քննարկմանը, որը մոդերացնում էր Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Պրն․ Իսկանդարյանը խոսեց ժողովրդավարության ընդհանուր ընկալումների մասին, անդրադարձավ դրա զարգացմանը՝ որպես կառավարան տարածված ձև ժամանակակից աշխարհում, և բոլոր փորձություններին, որոնց այն բախվում է։ Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին հաջոդող քննարկմանը՝ արտահայտելով իրենց կարծիքը արծարծվող հարցերի շուրջ, քննարկեցին տարբեր տեսություններ ժողովրդավարության վերաբերյալ և այլն։
Թեյախմություն
Խորհրդարանական համակարգերի ձևավորումը
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Նոյեմբերի 15, 2018թ․
2018թ․ նոյեմբերի 15-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց ոչ ֆորմալ քննարկում թեյախմության ձևաչափով՝ խորհրդարանական համակարգերի ձևավորման թեմայի շուրջ։ Երիտասարդ գիտնականներ, Հայաստանի տարբեր համալսարանների և հաստատությունների ուսանողներ մասնակցեցին ոչ ֆորմալ քննարկմանը, որը մոդերացնում էր Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Սեմինար
Փնտրելով հակամարտությունների ձևափոխման եվ կարգավորման նոր հարացույցներ
Վայրը՝ Արթուրս Աղվերան
Օրը՝ Հոկտեմբերի 26-28, 2018թ․
2018թ․ հոկտեմբերի 26-28-ը Կովկասի ինստիտուտն անցկացրեց «Փնտրելով հակամարտությունների ձևափոխման եվ կարգավորման նոր հարացույցներ» սեմինարը։ Սեմինարը նվիրված էր հակամարտությունների կարգավորման հեռանկարներին, էթնո-քաղաքական հակամարտությունների առանձնահատկություններին, դրանց պատճառներին և ազգաշինության գործընթացների վրա դրանց ազդեցությանը։ Միջոցառման ընթացքում ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից՝ Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից առաջադեմ փորձագետների ֆասիլիտացմամբ աշխատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և փոխակերպման նոր հարացույցներ մշակելու ուղղությամբ։
Սեմինարը բաղկացած էր երկու պանելային քննարկումներից, որոնց հաջորդեցին խմբային աշխատանքներ։ Առաջին պանելային քննարկման ընթացքում խոսնակները (Ալեքսանդր Իսկանդարյան՝ Կովկասի ինտիտուտի տնօրեն, Երևան, Լյուբիցա Պոլյակովա՝ Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ ղեկավար, Լոնդոն և Պաատա Զաքարեիշվիլի՝ Վրաստանի Հանրապետության համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին նախարար, Թբիլիսի) ներկայացրեցին հակամարտության կառավարման լիբերալ և ոչ լիբերալ մոտեցումները, ազգաշինության գործընթացը և հակամարտության փոխակերպումը՝ հատկապես Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի օրինակի վրա։ Առաջին պանելային քննարկումից հետո Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների պրիմակովյան ազգային հետազոտական ինստիտուտի ղեկավար Իրինա Կոբրինսկայան ներկայացրեց իրավիճակային վերլուծության հմտությունը, ինչին հաջորդեց խմբային աշխատանք։ Սեմինարի մասնակիցները բաժանվեցին երեք խմբի և նրանց հանձնարարվեց կիրառել իրավիճակային վերլուծությունը Կիպրոսի, իսրայելա-պաղեստինյան և Հյուսիսային Օսիայի ու Աբխազիայի համակարտությունների նկատմամբ։
Կլոր սեղան-քննարկում
Հակամարտության փոխակերպում. Հյուսիսային Իռլանդիայի դեպքը
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Սեպտեմբեր 28, 2018թ.
2018թ․ սեպտեմբերի 28-ին Կովկասի ինստիտուտը անցկացրեց կլոր սեղան-քննարկում Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության փոխակերպման և խաղաղաշինության փորձառության մասին։ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ն․Գ․ տիկին Ջուդիթ Ֆարնուորթը հանդես եկավ բացման խոսքով։ Կայունացման և վերականգնման ցանցի անդամ (կառավարման ավագ մասնագետ) պրն․ Ալեքսանդր Աթվուդը սկսեց քննարկումը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով հակամարտության պատճառների վրա։ Նա այն անվանեց ավելի շատ քաղաքական ինքնության, քան կրոնական հակամարտություն։ Պրն. Աթվուդն ընդգծեց Հյուսիսային Իռլանդիայում ժողովրդավարության կայացման գործընթացին նպաստելու համար միջազգային հանրության աջակցությունը ստանալու կարևորությունը:
Դասախոսություն
Անցում զինված հակամարտությունից դեպի խաղաղություն. Հյուսիսային Իռլանդիայի օրինակը
Վայրը՝ ԵՊՀ, Պալյան դահլիճ
Օրը՝ Սեպտեմբերի 27, 2018թ.
2018թ․ սեպտեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանի Պալյան դահլիճում Կովկասի ինստիտուտը կազմակերպեց Հակամարտությունների հետազոտման ինստիտուտի տնօրեն, Հյուսիսային Իռլանդիայի Քուինս համալսարանի Սենատոր Ջորջ Միտչելի անվան Համաշխարհային խաղաղության, անվտանգության և արդարության ինստիտուտի ավագ փորձագետ Նիլ Ջարմենի հանրային դասախոսությունը։ Դասախոսության ընթացքում Նիլ Ջարմենը խոսեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության և դրա առաջացման պատճառների մասին։ Պրն․ Ջարմենը ներկայացրել այն քաղաքական և իրավական բարեփոխումների, գործադիր իշխանության բաժանման մեխանիզմները, որոնք հնարավոր դարձան խաղաղության համաձայնագրի կնքման արդյունքում։ Նա նաև խոսեց այն փորձությունների մասին, որոնց ենթարկվել է խաղաղության և վստահության կառուցման գործընթացը 1994թ․ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։
Դասախոսություն
Հյուսիսային Իռլանդիան խաղաղության համաձայնագրից 20 տարի անց
Վայրը՝ Ակյան Պատկերասրահ, Փարամազ Ավետիսյան մասնաշենք, ՀԱՀ
Օրը՝ Սեպտեմբերի 27, 2018թ․
2018թ․ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը հյուրընկալեց Ալեքսանդր Աթվուդին, Կայունացման և վերականգնման ցանցի անդամ (կառավարման ավագ մասնագետ), ով աշխատում է ենթաազգային կառավարման ծրագրերի վրա Նինավայի մարզում, Իրբիլում և դրա թաղամասերում, Իրաքում (ներառյալ Մոսուլ, Թել Աֆար, Թել Կիաֆ և հարևան քաղաքներ)։
Դասախոսությունը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
Թեյախմություն
Իշխանության փոխանցում և քաղաքական սերունդների բախում
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Սեպտեմբեր 20, 2018թ․
2018թ․ սեպտեմբերի 20-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ ոչ ֆորմալ քննարկումների շարքի շրջանակներում։ Քննարկման հիմնական թեմաներն էին քաղաքական սերնդափոխությունը՝ Հայաստանում իշխանության փոխանցման օրինակի վրա։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հանդես եկավ ներածական խոսքով՝ սահմանելով քաղաքական սերնդափոխության երևույքը և բերելով տարբեր օրինակներ համաշխարհային պատմությունից և Հայաստանի քաղաքական իրականությունից։ Այնուհետև նա բացատրեց քաղաքական իրականության ընկալումների տարբերության տրամաբանությունը սերունդների տարբեր սոցիալական փորձառություններով և կրթությամբ։
Կլոր սեղան-քննարկում
Ինչու՞ են հարուստ երկրները դառնում հարուստ, իսկ աղքատները մնում աղքատ. հակամարտությունը և զարգացումը:
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Հուլիսի 19, 2018թ․
2018թ․ հուլիսի 19-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում զարգացող և զարգացած երկրներում հակամարտության և տնտեսական արդիականացման մասին։ Քննարկման հիմնական թեմաներն էին արդիականացման և զարգացման միջև կապը՝ ներկայացնելով ընդհանուր պատկերն ու քննության առնելով աշխարհի տարբեր զարգացող և զարգացած երկրների օրինակներ։
Կլոր սեղան-քննարկումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
Թեյախմություն
Հյուսիսային Իռլանդիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Հուլիսի 7, 2018թ․
2018թ․ հուլիսի 7-ին Կովկասի ինստիտուտը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ ոչ ֆորմալ քննարկումների շարքի շրջանակներում։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար և Դիվանագիտական ծառայության ղեկավար սըր Սայմոն Մքդոնալդը հրավիրված էր ելույթ ունենալու միջոցառմանը։ Քննարկման հիմնական թեմաներն էին Հյուսիսային Իռլանդիայում և Լեռնային Ղարաբաղում էթնո-ազգայնական հակասությունների միջև նմանություններն ու տարբերությունները։ Սըր Սայմոն Մքդոնալդը ավելի լավ պատկերացում տվեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության, դրա պատճառների, պատմության, զարգացման և ներկա իրադրության մասին։
Կլոր սեղան
Հետ-սոցիալիստական տնտեսական և սոցիալական անցում
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Հունիսի 21, 2018
2018թ․ հունիսի 21-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում “Հետ-սոցիալիստական տնտեսական և սոցիալական անցում” թեմայով։ Քննարկման հիմնական թեմաներն էին հետ-սոցիալիստական երկրների անցած ճանապարհը՝ պլանային տնտեսությունից դեպի շուկայական, հակամարտությունների և քաղաքացիական պատերազմների ազդեցությունը երկրների տնտեսական վերափոխման վրա, և Հարավային Կովկասում հակամարտությունների և տնտեսական զարգացման միջև ներկայիս կապը։
Թեյախմություն
Հայկական հեղափոխություն։ Ի՞նչ է սպասվում հետո
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ Հունիսի 7, 2018
Հունիսի 7, 2018թ․ Կովկասի ինստիտուտը կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
Կլոր սեղան քննարկում
Հեղափոխությունը Հայաստանում և ոչ միայն
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ մայիսի 21
Մայիսի 21-ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց կլոր սեղան քննարկում՝ նվիրված հեղափոխություններին, մասնավորապես՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներին։ Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձին նվիրված կլոր սեղան: Քննարկումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտը իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
Միջազգային գիտաժողով
Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ
Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Երևան
Օրը՝ մարտի 15-16
2018 թվականի մարտի 15-ին և 16-ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Բանախոսները հակամարտությունների հարցերով Միացյալ Թագավորության և Հայաստանի առաջատար փորձագետներն էին:
Բացման խոսքում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց. «Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խթանմանը: Մենք դիտարկում ենք այս ծրագիրը որպես հավելում այդ ջանքերին, որպես հնարավորություն հասարակության ներսում և հասարակության, որոշում կայացնողների ու կարծիք ձևավորողների միջև խաղաղության օգտակար լինելու և դրան հասնելու ճանապարհների վերաբերյալ քննարկում ծավալելու»: Ամփոփելով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ 2016թ. ապրիլի հակամարտության ապասառեցումն այն ավելի է «սառեցրել»՝ բանակցությունների նպատակն դարձնելով բռնության պոռթկումների կանխարգելումը, և ոչ խաղաղ կարգավորման առաջխաղացումը:
Բանախոսները վերլուծեցին տեղում ստեղծված դժվարին իրավիճակը և հակամարտության կողմերի անհամատեղելի դիրքորոշումները: Chatham House-ի գիտաշխատող Լորենս Բրոերսը ներկայացրեց Ադրբեջանի՝ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևափոխվող դիրքորոշումը՝ բացատրելով, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասության վերականգնումը «ներկայիս ադրբեջանական ինքնության հիմնարար առաքելությունն է», մինչդեռ էթնիկ ազգայնականությունը օգտագործվում է Ադրբեջանի վերնախավի կողմից լեգիտիմության հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար: Դրան հակառակ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»: Հայաստանում՝ հակամարտության նկատմամբ անզիջում վերաբերմունքի գերակշռումը արտացոլված էր Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի զեկույցում, որը վերլուծում էր հայկական ԶԼՄ-ներում հակամարտության լուսաբանումը, և ՀՌԿԿ Հայաստան հետազոտությունների գծով տնօրեն Սոնա Բալասանյանի կողմից, ով ամփոփեց հակամարտության շուրջ հասարակական ընկալումները Հայաստանում՝ օգտագործելով սոցիոլոգիական մեթոդները:
Հաշվի առնելով խնդրի բարդությունը և պատերազմի վտանգը՝ որպես քննարկման հիմնական թեմաներն էին ընտրված խաղաղության հաստատման հեռնկարները և դրա համար անհրաժեշտ գործնական քայլերը: Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն իր զեկույցում հակամարտությունը դիտարկեց միջազգային տեսանկյունից՝ մատնանշելով միջազգային հարթակում ընթացող բանակցային ձևաչափում առկա թերությունները և կոչ անելով «հիմնարար ռազմավարական վերաիմաստավորման՝ ստատուս քվոյից հեռանալու համար»: International Alert-ի Կովկասի ծրագրերի ղեկավար Սոֆիա Փագսլին հանդես եկավ միջազգային քաղաքացիական հասարակությանն ուղղված առաջարկություններով, որոնք ներառում էին տարածաշրջանային կապերի ամրապնդումը, երիտասարդների և սոցիալական մեդիայի ներգրավումը և դիսկուրսի «հումանիզացիան»: Ամփոփիչ քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին հակամարտության անկայուն ռազմական և քաղաքական հավասարակշռության պահպանման կամ խախտման, ինչպես նաև բանակցային օրակարգ և հասարակական դիսկուրս խաղաղության գաղափարը վերադարձնելու մեջ ներքին, տարածաշրջանային և արտաքին ակտորների դերի մասին:
Կլոր սեղան քննարկում
Ղարաբաղյան շարժումը երեսուն տարի անց. Քաղված դասեր
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ փետրվարի 28
Փետրվարի 28–ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձին նվիրված կլոր սեղան: Քննարկումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտը իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, որպես երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ականատեսներից մեկը: Կլոր սեղանը սկսվեց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի շնորհանդեսով: Նա խոսեց որպես 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ականատես և վերլուծեց,թե ինչպես է Ղարաբաղյան շարժումը ձևավորել ժամանակակից Հայաստանը, նրա քաղաքականությունը, կառավարման պրակտիկան, ինքնությունը և արժեքները:
Նրա զեկույցն ընդգրկեց 1987-1988թթ.: Պարոն Գրիգորյանը հիշեցրեց ղարաբաղյան շարժման առաջացումը, ընդգծելով, որ ամենասկզբից Ադրբեջանն ընդհանրապես չէր հիշատակվում. բողոքի ակցիաներն ուղղված էին Մոսկվայի քաղաքական շրջանակներին: Նա նաև խոսեց այն շարժառիթների մասին, որոնք մարդկանց մղում էին միանալու շարժմանը, ոմանք այն համարում էին պատմական սխալների ուղղման փորձ, ուրիշները Ղարաբաղի հայերի կյանքը փրկելու փորձ և այլն: Պրն.Գրիգորյանն անդրադարձավ նաև շարժման ժամանակ լրատվամիջոցների լուսաբանմանը և տեղեկատվության շրջանառությանը: Նա ընդգծեց, որ հայերը վրդովված էին Երևանում բողոքի ակցիաների մասին բացասական լուսաբանումներից, մինչդեռ հավանություն էին տալիս նույն լրատվամիջոցների կողմից Բաքվի բողոքի ցույցերի մասին բացասական լուսաբանումներին: Այլ կերպ ասած, տեղեկատվության նկատմամբ հասարակության մոտեցումը միակողմանի էր: Քաղված դասերի շարքում նա ընդգծել է այն փաստը, որ պատերազմից հետո հայերը գիտակցեցին ինքնուրույն գործելու և արտաքին դերակատարների վրա հույս չդնելու անհրաժեշտությունը:
Զեկույցին հետևեց բաց քննարկում, որը վարեց ԿԻ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: