Կովկասի ինստիտուտը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ և գիտաժողովներ: Դրանք ուղղված են ուժեղացնելու կապը գիտության և հասարակության միջև, խթանելու բազմակարծությունը և ստեղծելու գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ:
Կլոր սեղան
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔԻ ՃԳՆԱԺԱՄԸ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Վարդան Ոսկանյան, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ
Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Մոդերատորը` Ալեքսանդր Իսկանդարյան,Կովկասի ինստիտուտի տնօրեն
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 21 դեկտեմբերի
Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի (ASCN) հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան` նվիրված ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին` Մերձավոր Արևելքի ճգնաժամի համատեքստում:
Կլոր սեղանի հիմնական թեմաներն էին.
Բացահայտելով Սիրիայի և Իրաքի ճգնաժամն ու դրա հետևանքներն առավել ընդգրկուն տարածաշրջանի վրա;
Տարածաշրջանային և միջազգային ակտորների դերը Մերձավոր Արևելքի ճգնաժամի մեջ;
Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության վրա;
Ղարաբաղյան հակամարտության 2015թ.-ի ռազմա-քաղաքական զարգացումները Մերձավոր Արևելքի ճգնաժամի լույսի ներքո:
Ելույթներին հետևեց քննարկում:
Հանրային դասախոսություն
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՍԻԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ
[one_half][/one_half][one_half_last] Վայրը` Կովկասի ինստիտուտ[/one_half_last]
Օրը` 27 նոյեմբերի
Կովկասի ինստիտուտը` Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեց հանրային դասախոսություն, որը վարեց հեղինակ և քննադատ` պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Դասախոսության ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս է գործում մշակույթի և քաղաքակրթության աշխարհագրությունը;
Եվրոպան և Ասիան Հայաստանի աչքերով, կամ Հայաստանը` Եվրոպայի և Ասիայի աչքերով;
Եվրոպա և Ասիա. Կարո՞ղ ենք արդյոք հասկանալ` թե որ ճանապարհով գնալ
Գրքի շնորհանդես և կլոր սեղան
ԴԵ ՖԱԿՏՈ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
[one_half][/one_half][one_half_last] Վայրը` Ashot Yerkat Hall, Marriott Armenia Hotel,Երևան
Օրը` 26 նոյեմբերի [/one_half_last]
Նոյեմբերի 26-ին Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ, անցկացրեց «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում» խորագիրը կրող գրքի շնորհանդես` խմբագրված Լորենս Բրոերսի` «Չաթեմ Հաուզ»-ի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատողի, «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագրի, Ալեքսանդր Իսկանդարյանի` Կովկասի ինստիտուտի տնօրենի, և Սերգեյ Մինասյանի` Կովկասի ինստիտուտի փոխտնօրենի կողմից և համատեղ հրատարակված Կովկասի ինստիտուտի և Կովկասի ուսմունասիրության միջազգային ասոցիացիայի կողմից:
Գիրքը գրվել է 2014թ.-ի սեպտեմբերի 4-5-ը Սևանում կայացած համանուն` «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում» գիտաժողովի հիման վրա, որը կազմակերպվել էր Կովկասի ինստիտուտի և Կովկասի ակադեմիական շվեցարական ցանցի կողմից: Սևանի գիտաժողովը առաջին անգամ Կովկասում համախմբեց անգլալեզու լսարանի` հետխորհրդային տարածքում դե ֆակտո պետությունների զարգացման զանազան տեսական և գործնական հարցեր քննարկելու նպատակով:
Գիրքը ներկայացրեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Գրքի գիտական խմբագիրները` Ալեքսանդր Իսկանդարյանը և Սերգեյ Մինասյանը նույնպես մասնակցեցին շնորհանդեսին և դրան հաջորդած քննարկմանը:
Կլոր սեղան
ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
[one_half][/one_half][one_half_last] Բանախոսները`
Խոսրով Հարությունյան, ԱԺ պատգամավոր
Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Մոդերատորը` Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 19 նոյեմբերի[/one_half_last]
Նոյեմբերի 19-ին Կովկասի ինստիտուտը` Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան` նվիրված Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Քննարկման հիմնական թեմաներն էին հետխորհրդային երկրներում տեղի ունեցող սահմնադրական բարեփոխումների ներկայիս փուլը, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների քաղաքական համատեքստը և Հայաստանի համար առկա գլխավոր մարտահրավերները և հեռանկարները:
Հանրային դասախոսություն
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ. ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
[one_half][/one_half][one_half_last]Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 13 նոյեմբերի[/one_half_last]
Կովկասի ինստիտուտը` Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ անցկացրեց հանրային դասախոսություն Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա փուլի և ապագայի մասին: Դասախոսությունը վարեց Ռիչարդ Կիրակոսյանը` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:
Դասախոսության հիմնական թեմաներն էին.
Ի՞նչ սպասումներ ունի ԵՄ-ն Հայաստանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ;
Ի՞նչ է փնտրում Հայաստանը;
Ի՞նչու է սա կարևոր:
Կլոր սեղան
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՑ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ԱՐՏԱԳԱՂԹԸ և ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Բանախոսները`
Իլոնա Տեր-Մինասյան, Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն
Հրանտ Միքայելյան, Կովկասի ինստիտուտի փորձագետ
Վայրը`Կովկասի ինստիտուտ
Օրը` 11 նոյեմբերի
Կովկասի ինստիտուտը` Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի և Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամների հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան` «Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա արտագաղթը և դրա հետևանքները Հայաստանի վրա» խորագրով: Միջոցառման հիմնական թեմաներն էին` եվրոպական երկրների և Եվրամիության` առկա միգրացիոն ալիքի հաղթահարմանը ուղղված միջոցները, դրա հետ կապված գլխավոր մարտահրավերները; Սիրիայից, Իրաքից և այլ Մերձավոր Արևելքի երկրներից տեղի ունեցող արտագաղթի ազդեցությունը Հայաստանի վրա և հնարավոր կանխատեսումները:
Հանրային դասախոսություն
ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Վայրը`Կովկասի ինստիտուտ
Օրը` 30 հոկտեմբերի
Կովկասի ինստիտուտը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպեց հանրային դասախոսություն “Ազատականության ուղղությունները հետխորհրդային աշխարհում թեմայով”: Դասախոսությունը վարեցին Արամ Մանուկյանը՝ Խորհրդարանի և Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, և Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն:
Դասախոսության հիմնական թեմաներն էին.
Ինչպե՞ս է ազատականությունը մեկնաբանվում հետխորհրդային պետություններում:
Ինչպե՞ս է այն գործում պրակտիկայում և արդյո՞ք գործում է: Ի՞նչ է տեղի ունենում, երբ ազատական մոտեցումներ են կիրառվում հետխորհրդային երկրների տնտեսության և քաղաքականության մեջ:
Ինչպե՞ս է Հայաստանի փորձն ուսանելի: Ո՞ր հարցերն են մնում անպատասխան:
Հանրային դասախոսություն
ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ԼԻԲԵՐԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 3 սեպտեմբերի
Կովկասի ինստիտուտը` Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ, հանրային դասախոսություն` «Զարգացնելով լիբերալ ժողովրդավարությունը Հարավային Կովկասում` եվրոպական ինտեգրացիայի շրջանակներում» խորագրով: Դասախոսի դերում հանդես եկավ Հարավային Կովկասում Ֆրիդրիխ Նաուման Հիմնադրամի նախկին ղեկավար Վոլֆգանգ Ջոնը:
Դասախոսության հիմնական թեմաներն էին
Լիբերալ ժողովրդավարության ներկայիս իրավիճակը Գերմանիայում և ԵՄ երկրներում:
Արդյո՞ք ժողովրդավարությունը միշտ լիբերալ է, իսկ լիբերալիզմը` ժողովրդավար:
Ի՞նչ պետք է Հարվային Կովկասի հասարակությունները սովորեն Եվրոպայից, իսկ ի՞նչը` ոչ:
Կա՞ն արդյոք սոցիալական, աշխարհագրական կամ այլ նախապայմաններ լիբերալ ժողովրդավարության զարգացման համար:
Վերլուծական զեկույցի շնորհանդես
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ: “ՀԻԲՐԻԴԱՅԻՆ” ԴԱՍԵՐ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 1 հուլիսի
Կովկասի ինստիտուտը կազմակերպեց հերթական` վեցերորդ Վերլուծական զեկույցի` «Ուկրաինական ճգնաժամի ռազմա-քաղաքական չափումը: «Հիբրիդային» դասեր հետխորհրդային տարածաշրջանի համար» ռուսալեզու տարբերակի շնորհանդեսը: Զեկույցի հեղինակն է քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Զեկույցը ներկայացրեց քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը: Միջոցառումը վարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ելույթներին հետևեց բաց քննարկում` փորձագետների, լրագրողների, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջազգային գիտաժողով
ԿՈՎԿԱՍ-2014
Վայրը` Erebuni Hall, Erebuni Plaza,Երևան
Օրը`26 մայիսի
Կովկասի ինստիտուտը` Կովկասի Ակադեմիական Շվեյցարական Ցանցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ անցկացրեց իր ամենամյա միջազգային գիտաժողովը` ամփոփելով տարին Հարավային Կովկասում:
Ելույթներով հանդես եկան Պավել Բաևը` Օսլոյի խաղաղության հետազոտության ինստիտուտի հետազոտական տնօրեն (Նորվեգիա), Գեորգի Գվիմրաձեն`Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան (Թբիլիսի), Դավիթ Հարությունյանը` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի քաղաքական-ռազմական պատասխանատու (Երևան), Ալեքսանդր Իսկանդարյանը` Կովկասի ինստիտուտի տնօրեն (Երևան), Սերգեյ Մարկեդոնովը` Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ (Մոսկվա), Սերգեյ Մինասյանը` Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն (Երևան) և Դավիթ Պետրոսյանը` անկախ լրագրող (Երևան):
Մասնակիցները քննարկեցին Հարավային Կովկասում 2014-ի քաղաքական միտումները, եվրոպական ինտեգրացիայի գործընթացները, տարածքային անվտանգության հիմնախնդիրները և միջազգային քաղաքականությունը:
Կլոր սեղան
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Բանախոսները`
Մասիս Մայիլյան, ԼՂՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար, Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար (ԼՂՀ)
Թևան Պողոսյան, ՀՀ ԱԺ պատգամավոր (Հայաստան)
Մոդերատորը` Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 12 մայիսի
Կովկասի ինստիտուտը անցկացրեց կլոր սեղան` նվիրված Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Խոսնակները քննարկեցին ընտրությունների արդյունքները և պետականաշինության գործընթացները, ինչպես նաև զինադադարի պայմաններում հակամարտության կարգավորման ընդհանուր իրավիճակը (զինադադարի 21-րդ տարելիցը լրացավ 2015 թ-ի մայիսի 12-ին): Ելույթներին հետևեց բաց քննարկում` փորձագետների, լրագրողների, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կլոր սեղան
ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՆՈՐ ՓՈՒ՞Լ
Բանախոսները`
Դավիթ Հովհանիսյան, ԵՊՀ պրոֆեսոր
Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան
Մոդերատորը` Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Վայրը`Կովկասի ինստիտուտ
Օրը` 29 ապրիլի
Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված կլոր սեղանին քննարկվեցին Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ներկա փուլը և հեռանկարները, ինչպես նաև հայ-թուրքական փոխհարաբերությունների, այդ թվում՝ Ցեղասպանության 101-ամյակին ընդառաջ ձևավորված իրավիճակն ու հետագա զարգացումները:
Ելույթներին հետևեց բաց քննարկում` փորձագետների, լրագրողների, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կլոր սեղան
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ և ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ
Բանախոսները`
Ռիչարդ Կիրակոսյան, Տարածաքային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար
Ալինա Օզինյան, անկախ հետազոտող Ստամբուլից (այժմ բնակվող Երևանում)
Մոդերատորը` Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 3 ապրիլի
Կովկասի ինստիտուտը անցկացրեց կլոր սեղան` Հայոց ցեղասպանության լուսաբանման և դրա` թուրքական և արևմտյան մամուլի և քաղաքական ընկալումների վրա ազդեցության շուրջ: Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության` արևմտյան մամուլում և քաղաքական շրջանակներում քննարկման առանձնահատկությունները, իսկ Ալինա Օզինյանը հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության լուսաբանման ազդեցությունը ժամանակակից թուրքական մամուլի և քաղաքական ընկալումների վրա: Բանախոսների ելույթներին հաջորդեց բաց քննարկում:
Կլոր սեղան
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ և ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ և ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Բանախոսները`
Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Մարկ Գրիգորյան, լրագրող, «Բի-Բի-Սի» Լոնդոնյան խմբագրության աշխատակից
Մոդերատորը` Սերգեյ Մինասյան, Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 4 մարտի
Կլոր սեղանի ընթացքում խոսնակները քննարկեցին Ուկրաինայի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացների զարգացումների դինամիկան, Ռուսաստանի և Արևմուտքի երկրների հարաբերությունների սրումը, ուկրաինական իրադարձությունների լուսաբանումն արևմտյան և հետխորհրդային երկրների մամուլներում, ուկրաինական ճգնաժամի հնարավոր հետևանքները հետխորհրդային տարածաշրջանում և առկա առասպելներն ու կարծրատիպերը:
Ելույթներից հետո փորձագետների, լրագրողների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում ծավալվեց:
Միջազգային գիտաժողով
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ
Վայրը`Paris Hotel, Երևան
Օրը` 26 փետրվարի
Հայ-վրացական երկկողմ տնտեսական հարաբերություններին նվիրված Հայ-վրացական փորձագիտական ֆորումը դարձավ 2014-ին ստեղծված Հայ-վրացական փորձագիտական ցանցի միջացառումներից երրորդը:
Գիտաժողովի առաջին օրը Հայաստանից և Վրաստանից ֆորումին մասնակցող տնտեսագետները ներկայացրեցին զեկույցներ` հետևյալ թեմաներով. “Հայ-վրացական հարաբերությունների մակրոտնտեսական ցուցանիշները և քաղաքական տնտեսությունը”, “Հայաստան և Վրաստան. առևտուրը և ներդրումները, էներգետիկ անվտանգությունը և տրանսպորտային խնդիրները”:
Ֆորումի երկրորդ օրը կայացավ վրացի փորձագետների հանդիպումը հայ գործարարների հետ:
Ֆորումը անցկացվել էր Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ: