31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

2016

Կովկասի ինստիտուտը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ և գիտաժողովներ: Դրանք ուղղված են ուժեղացնելու կապը գիտության և հասարակության միջև, խթանելու բազմակարծությունը և ստեղծելու գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ:


Գրքի շնորհանդես


ՊԱՏԵՐԱԶՄ, ԲԻԶՆԵՍ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ՖՈՐՄԱԼ ՑԱՆՑԵՐԸ և ՖՈՐՄԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

IMG_5081-e1484809996602Հեղինակները՝
Ալեքսանդր Իսկանդարյան
Սերգեյ Մինասյան
Հրանտ Միքայելյան
Վարողը՝ Գեորգի Դերլուգյան, սոցիոլոգիայի պրոֆեսոր, Խաղաղության և անվտանգության ամբիոն, Նյու Յորքի համալսարան, Աբու-Դաբի
Վայրը՝
Կովկասի ինստիտուտ

Օրը՝ դեկտեմբերի 13

Կովկասի ինստիտուտը՝ Կովկասի Ակադեմիական շվեյցարական ցանցի աջակցությամբ, ներկայացրեց ՛՛Պատերազմ, բիզնես և քաղաքականություն. ոչ ֆորմալ ցանցերը և ֆորմալ կառույցները Հայաստանում՛՛ վերնագրով գիրքը, որի հեղինակներն են Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:
Գրքում ներկայացված են Հայաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական վերնախավերի միջև գործող ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի և մեխանիզմների հետազոտության արդյունքները:
Շնորհանդեսից հետո գրքի հեղինակները և միջոցառման մասնակիցները քննարկեցին Հայաստանում և այլ հետխորհրդային երկրներում տարածում գտած ոչ ֆորմալ կառույցների երևույթը:


Դասընթաց


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱ

Marina-e1484810214385.jpgԴասախոսները՝
Մարինա Մուսխելիշվիլի, Վրաստանի Ամերիկյան համալսարան, Հասարակական հետազոտությունների կենտրոն, Վրաստան
Էվելին Բաումանն, Զարգացման հետազոտական ինստիտուտ (Institut de recherché pour le développement), Ֆրանսիա
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ նոյեմբերի 12

Կովկասի ինստիտուտը՝ Կովկասի Ակադեմիական շվեյցարական ցանցի աջակցությամբ, անցկացրեց քաղաքական սոցիոլոգիայի դասընթաց, որի հիմնական թեմաներն էին զարգացման խնդիրները, ժողովրդավարության հիմնասյունները, ԶԼՄ-ի դերը ժողովրդավարության շրջանակներում և ընտրական գործընթացի իրական և տեսական ասպեկտները:
Մասնակիցները ակտիվ ներգրավվածություն ցուցաբերեցին՝ դասախոսներին դիմելով պարզաբանող հարցերով և քննարկվող կոնցեպցիաների իրենց իսկ մեկնաբանությունը ներկայացնելով:


Աշխատանքային զեկույցի շնորհանդես


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ և ԴՐԱ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ

Manvelyan-e1484810333305Հեղինակը՝
պ.գ.թ. Արմեն Մանվելյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Խոսնակը՝ Հրանտ Միքայելյան, ԿԻ փորձագետ
Մոդերատորը՝ Սերգեյ Մինասյան, ԿԻ փոխտնօրեն
Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ նոյեմբերի 4

Կովկասի ինստիտուտը՝ Կովկասի Ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ, ներկայացրեց ԿԻ «Ադրբեջանի քաղաքական համակարգը և դրա կախվածությունը էներգետիկ ռեսուրսներից» խորագրով աշխատանքային զեկույցը, որի հեղինակն է պ.գ.թ. Արմեն Մանվելյանը` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
Շնորհանդեսին հետևեց կլոր սեղան` նվիրված Ադրբեջանի քաղաքական համակարգի վերջին միտումներին՝ նավթի և գազի համաշխարհային գների անկման համատեքստում:


Միջազգային գիտաժողով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

confaԽոսնակները՝ Հոնգ Վան Սուկ, KASEUS
Ջանգ Սե Ջին, Հանյանգ համալսարան
Պարկ Յանգ Իյուն,Հանյանգ համալսարան
Մարկ Գրիգորյան,Հայաստանի Հանրային ռադիո
Շուշան Խատայան, Վ. Բրյուսովի անվան համալսարան
Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտ

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ հոկտեմբերի 31

Կովկասի ինստիտուտը՝ Սլավոնա-եվրասիական հետազոտությունների կորեական կենտրոնի (KASEUS) և Կորեայի հիմնադրամի (KF) հետ համատեղ, անցկացրեց Հայ-կորեական միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առանձնահատկություններին: Գիտաժողովի հիմնական թեմաներն էին՝ Հայաստանի և Կորեայի միջև աշխարհաքաղաքական անալոգիան, երկկողմանի հարաբերությունների արդի քաղաքական իրավիճակը և ապագա հեռանկարները, հրապարակային դիվանագիտությունը և մշակութային համագործակցությունը և այլն:


Հայ-վրացական փորձագիտական ֆորում. 5-երորդ հանդիպում

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

FORUM-e1484810448336Խոսնակները՝
Իրակլի Խորբալաձե, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Գիորգի Մասալկին, Աջարիայի Գերագույն Խորհուրդ
Նինո Կալանդարիշվիլի, Հանրապետական Ինստիտուտ, Թբիլիսի
Դավիթ Պետրոսյան, ազատ լրագրող, Երևան
Մարկ Գրիգորյան,Հայաստանի Հանրային ռադիո, Երևան
Զուրաբ Բրեգվաձե, Արվեստի թանգարան, Թբիլիսի
Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտ, Երևան
Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտ, Երևան

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ հոկտեմբերի 18-20

Կովկասի ինստիտուտը՝ Վրաստանի Հանրապետական ինստիտուտի հետ համատեղ, Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի և ԿԱՇՑ-ի աջակցությամբ, անցկացրեց Հայ-վրացական փորձագիտական ֆորումի հերթական՝ հինգերորդ հանդիպումը:
Ֆորումի առաջին խոսքը տրվեց Պետեր-Անդրեաս Բոխմանին՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի՝ Հարավային Կովկասում մշտական ներկայացուցչին, Նինո Կալանդարիշվիլիին՝ Վրաստանի Հանրապետական ինստիտուտի դասախոսին, և Ալեքսանդր Իսկանդարյանին՝ Կովկասի ինստիտուտի տնօրենին:
Առաջին օրվա ընթացքում ներկայացված զեկույցները նվիրված էին Վրաստանի ընտրությունների, ընտրական գործընթացների և ընտրական համակարգի հակիրճ ամփոփմանը և ներկա իրավիճակի նկարագրմանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական համակարգի, մասնավորապես՝ քաղաքական կուսակցությունների ներկա կարգավիճակին և գործունեությանը:
Ֆորումի երկրորդ օրը նվիրված էր երկու երկրներում բնակվող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկա կարգավիճակի քաղաքական և իրավական ասպեկտներին:
Այդպիսով, երկու երկրների փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցած ֆորումը վերածվեց և տեղեկության, և մտքերի փոխանակման հարթակի՝ երկու կողմերին օգնելով հստակեցնել իրենց պատկերացումը հարևան երկրի քաղաքական և սոցիալական կյանքի մասին:


Դասընթաց

ԳԾԱՅԻՆ ՌԵԳՐԵՍԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

SPSS-site-e1484814276741Դասախոս:
Սամվել Մանուկյան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

Վայրը՝
Կովկասի ինստիտուտ


Օրը՝

հոկտեմբերի 5, 6, 13

Կովկասի ինստիտուտում անցկացվեց եռօրյա դասընթաց՝ նվիրված գծային ռեգրեսիայի՝ սոցիոլոգիական հետազոտություններում կիրառմանը: Սամվել Մանուկյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց գծային ռեգրեսիայի տեսական հիմքերի, դրա կիրառման և գծային ռեգրեսիոն վերլուծությանը մաթեմատիկական և սոցիոլոգիական մոտեցումների հետ: Մասնակիցներին տրվեց տնային աշխատանք, որը նրանք՝ դասախոսի հետ միասին քննարկեցին և վերլուծեցին դասընթացի վերջին օրը՝ ամփոփելով եռօրյա դասընթացի արդյունքները:


Գրքի շնորհանդես և կլոր սեղան

ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

IMG_4944-e1484810779279Խոսնակները՝
Վաղարշակ Հարությունյան, գեներալ-լեյտենանտ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար
Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն

Մոդերատորը՝
Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ հոկտեմբերի 4

Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ անցկացրեց «Զսպումը ղարաբաղյան հակամարտության մեջ» խորագրով գրքի շնորհանդես և կլոր սեղան` նվիրված Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող նոր քաղաքական և ռազմական զարգացումներին:
Գրքի հեղինակն է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն գ.դ. Սերգեյ Մինասյանը: Գրքում վերլուծվում է ինչպես ընդհանուր ռազմական զսպման, այնպես էլ դիվանագիտական և քաղաքական ճանապարհով զսպման հիմնական տեսական սկզբունքները՝ դիտարկելով նաև դրա գործնական դրսևորման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում:
Գիրքը ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանը, իսկ շնորհանդեսին հաջորդած կլոր սեղան-քննարկումը վարեց
Ալեքսանդր Իսկանդարյանը:


Թեյախմություն

ԵՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԻՆՉ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ Է ԱՅՆ ԾԱԳՈՒՄ

[one_half]private-dining-and-meeting-room-for-up-to-49-people-tea-thyme-fort-q4RrJP-clipart[/one_half][one_half_last] Զրուցավարը՝
Ալեքսանդր Իսկանդարյան,
Կովկասի ինստիտուտի տնօրեն


Վայրը`

Կովկասի Ինստիտուտ

Օրը`
15-ը հուլիսի
[/one_half_last]

 

Կովկասի ինստիտուտը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ, անցկացրեց իր ոչ ֆորմալ զրույցների շարքի արդեն երրորդ հանդիպումը: Ակտիվ և քաղաքականությամբ հետաքրքրվող ուսանողների ու երիտասարդ գիտնականների հետ Ալեքսանդր Իսկանդարյանը` Կովկասի ինստիտուտի տնօրենը, խոսեց ժողովրդավարության, դրա տեսակների, ծագման և զարգացման հիմնական ժամանակակից տեսությունների մասին:


Գրքի շնորհանդես և կլոր սեղան

ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

IMG_4944-e1484744873635Խոսնակները՝ Մասիս Մայիլյան, ԼՂՀ Արտաքին գործերի նախկին նախարար և «Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» վերլուծական կենտրոնի ղեկավար
Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Մոդերատորը՝ Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Վայրը՝ Vallex Garden Hotel, Ստեփանակերտ, ԼՂՀ
Օրը՝
հունիսի 27


Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ անցկացրեց “Զսպումը ղարաբաղյան հակամարտության մեջ” խորագրով գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն գ.դ. Սերգեյ Մինասյանը:
Գրքում հեղինակը վերլուծում է ինչպես ընդհանուր ռազմական զսպման, այնպես էլ դիվանագիտական և քաղաքական ճանապարհով զսպման հիմնական տեսական սկզբունքները` դիտարկելով նաև դրա գործնակՄասիս Մայիլյանան դրսևորման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում:
Գիրքը և դրա ներդրումը քաղաքագիտության և գործնական քաղաքականության մեջ ներկայացրեց Մասիս Մայիլյանը, իսկ շնորհանդեսին հաջորդած կլոր սեղան-քննարկումը` նվիրված ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմական և քաղաքական վերջին զարգացումներին, վարեց Ալեքսանդր Իսկանդարյանը:


Կլոր սեղան

ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

genocide-memorialԲանախոսները`Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար
Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան

Մոդերատորը` Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 27-ը հունիսի

Կովկասի ինստիտուտը` Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ անցկացրեց կլոր սեղան` նվիրված Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա դրա հնարավոր հետևանքների քննարկմանը` անդրադառնալով նաև Կովկասյան տարածաշրջանում քաղաքական զարգացումներին: Ելույթներին հետևեց քննարկում:


Թեյախմություն

ԻՆՉ Է ԿՈՎԿԱՍԸ

private-dining-and-meeting-room-for-up-to-49-people-tea-thyme-fort-q4RrJP-clipart Զրուցավարը`
Ալեքսանդր Իսկանդարյան,
Կովկասի ինստիտուտի տնօրեն


Վայրը`

Կովկասի ինստիտուտ

Օրը`
16-ը հունիսի

Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ Կովկասի ինստիտուտի կողմից նախաձեռնած` երիտասարդ գիտնականների համար նախատեսված թեյախմությունների երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի16-ին: Ալեքսանդր Իսկանդարյանը երիտասարդ գիտնականների հետ զրուցեց “Կովկաս” հասկացության, Կովկասյան տարածաշրջանի գլխավոր առանձնահատկությունների, այդ թվում բազմադեմության, բազմաբևեռության, կոնֆլիկտների և նրանց հնարավոր հանգուցալուծումների շուրջ:


Միջազգային գիտաժողով

ԿՈՎԿԱՍ-2015

[one_half]8ad353e25a30b2f631fa6444ef658d5d_w350_h255_scՎայրը`
Erebuni Hall, Erebuni Plaza, Երևան
[/one_half_last]


Օրը`

30-31-ը մայիսի


Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ համատեղ և Հայաստանում Շվեյցարական Կոնֆեդերացիայի դեսպանատան աջակցությամբ անցկացրեց իր ամենամյա միջազգային գիտաժողովը: «Կովկաս-2015» գիտաժողովը ամփոփեց 2015 թվականի արդյունքները Հարավային Կովկասի համատեքստում: Գիտաժողովի առաջին օրվա բացումը սկսվեց Ալեքսանդր Իսկանդարյանի` Կովկասի ինստիտուտի տնօրենի, և Լուկաս Գասսերի՝ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանի, ողջույնի խոսքերից:
Գիտաժողովի առաջին օրը բաժանված էր երեք մասի, որոնք նվիրված էին` 2015թ.-ի գլխավոր զարգացումներին Հարավային Կովկասում, Հյուսիսային Կովկասի, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը և դե ֆակտո պետություններին և տարածաշրջանային և արտաքին դերակատարների քաղաքականությանը Հարավային Կովկասում 2015թ.-ին: Մոդերատորների դերերում հանդես եկան Սերգեյ Մինասյանը`Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Սերգեյ Մարկեդոնովը` Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, և Ալեքսանդր Իսկանդարյանը:
Գիտաժողովի առաջին օրվա ընթացքում ելույթ ունեցան`Գիորգի Կանաշվիլին՝ «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն (Թբիլիսի), Ալեքսանդր Իսկանդարյանը, Սերգեյ Մարկեդոնովը, Դավիթ Պետրոսյանը` անկախ լրագրող (Երևան), Ահմետ Յարլիկապովը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի Էթնոքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող (Մոսկվա), Լոուրենս Բրոերսը՝ Չաթեմ Հաուզ»-ի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր (Լոնդոն), Ալեքսանդր Կռիլովը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող (Մոսկվա), և Ջենգիզ Աքթարը՝ Սուլեյման Սահ hամալսարանի քաղաքագիտության դասախոս (Ստամբուլ):
Գիտաժողովի երկրորդ օրը տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. վերջին ռազմական և քաղաքական զարգացումներն ու դիվանագիտական հեռանկարները» խորագրով: Կլոր սեղանը վարում էր Ալեքսանդր Իսկանդարյանը:


Թեյախմություն

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ` ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

private-dining-and-meeting-room-for-up-to-49-people-tea-thyme-fort-q4RrJP-clipart Զրուցավարը`
Ալեքսանդր Իսկանդարյան,
Կովկասի ինստիտուտի տնօրեն


Վայրը`

Կովկասի ինստիտուտ


Օրը`

16-ը մայիսի

Կովկասի ինստիտուտը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ համատեղ, ձեռնարկեց ոչ ֆորմալ զրույցների շարք, որոնք անցնելու են թեյախմության ձևաչափով: Մասնակիցներն են ակտիվ և քաղաքականությամբ հետաքրքրվող ուսանողներին ու երիտասարդ գիտնականները: 2016թ. մայիսի 16-ին կայացավ առաջին հանդիպումը, որը անցկացրեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց այն մասին, թե ինչ է նշանակում քաղաքականություն և քաղաքագիտություն և ինչպես են վերջիններս փոխկապակցված:


Կլոր սեղան

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ. ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Բանախոսները`
Արմեն Մանվելյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Սերգեյ Մինասյան, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն

Մոդերատորը` Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Վայրը` Կովկասի ինստիտուտ
Օրը` 29-ը մարտի

Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի (ACSN) հետ համատեղ կազմակերպեց կլոր սեղան` նվիրված էներգետիկ ոլորտում վերջին զարգացումներին և դրա ազդեցությանը Հարավային Կովկասում անվտանգության վրա:
Կլոր սեղանի հիմնական թեմաներն էին`
• Գնագոյացումը նավթի և գազի համաշխարհային շուկայում. Հեռանկարներ;
• Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանման հեռանկարները, ինչպես նաև արտաքին շուկաներ կասպյան էներգետիկ պաշարների արտահանման միջոցների նախագծերը;
• Նավթի գնի անկումը և դրա ազդեցությունը Ադրբեջանի սոցիալ-տնտեսական և ֆինանսական իրավիճակի վրա;
• Էներգետիկ պաշարների ներկայիս ցածր գների ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության վրա` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում;
• Տարածաշրջանային և արտատարածաշրջանային ակտորների դերը Հարավային Կովկասի էներգետիկ համակարգում:
Ելույթներին հաջորդեց հարց ու պատասխան: Հարցերը հիմնականում կապված էին Ղարաբաղյան կոնֆլիկտի ապագա զարգացումների, Ռուսաստանի նավթագազային շուկայում դիրքերի ապագայի, տարածաշրջանում ուժային նոր բալանսին և այլ նմանատիպ թեմաների հետ:

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien