31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Հարավային Կովկաս. քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում

2020 թ. հունիսից օգոստոս Կովկասի ինստիտուտն իրականացրել է «Հարավային Կովկաս. քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում» նախագիծը: Այն իրենից ներկայացնում էր հայ երիտասարդների համար առցանց դասընթաց, որը դիտարկում էր քաղաքականությունը Հարավային Կովկասում համավարակի ժամանակ և ուղղված էր նրանց մոտ քաղաքական վերլուծության կարողությունների ձևավորմանը: Նախագիծն իրականացվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Ներածություն / Համատեքստ

Աշխարհի բոլոր երկրները բախվել են առողջապահական ճգնաժամի և դրան պատշաճ և ժամանակին արձագանքելու անհրաժեշտության հետ: Առերեսվելով անսպասելի համավարակի զսպման և հաղթահարման խնդիրներին, ներառյալ համավարակի հնարավոր քաղաքական և տնտեսական հետևանքները, կառավարությունները տարբեր կերպ են արձագանքում: Հարավային Կովկասի երեք պետությունները` Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, բացառություն չեն: Նրանց  արձագանքը տարբեր էր` քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային տարբեր գործոնների պատճառով:

Կրթական ծրագիրն ուսումնասիրում էր, թե ինչպե՞ս է համավարակի բռնկումն անդրադարձել տարածաշրջանի երկրների քաղաքական լանդշաֆտի, դրանց բարեփոխումների օրակարգի, քաղաքական համակարգերի, տնտեսական զարգացման և այլնի վրա: Այն վերլուծում էր Հարավային Կովկասի երկրների որդեգրած զսպման տարբեր քաղաքականությունները և օգնում հասկանալ դրանց հիմնական պատճառները: Ծրագիրն անդրադառնում էր նաև պատմությանը` կենտրոնանալով ինդուստրիալիզացիայի շրջանում ճգնաժամերի հաղթահարման Եվրոպայի փորձի վրա:

 

Նպատակներ

Այս ծրագրի նպատակն էր հայ երիտասարդությանը հնարավորություն տալ հասկանալու և մեկնաբանելու ճգնաժամի ընթացքում փոփոխվող քաղաքական իրողությունները: Մասնակիցները ծանոթանում էին այլընտրանքային տեսակետներին և ստանում արդիական տեղեկատվություն, որը դեռևս հասանելի չէ ուսումնական հաստատություններում:

 

Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը» խորագրով 6-շաբաթյա առցանց դասընթաց` մոտ 30 ուսանողների համար, որոնք նախապես ընտրվել են մրցութային սկզբունքով: Դասընթացի հիմքում ընկած էր տեղի ունեցող առողջապահական ճգնաժամին ի պատասխան Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության փոփոխությունների ընկալումը։ Ուսումնական ծրագիրը նախատեսված էր հայ երիտասարդների, ուսանողների, երիտասարդ հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

 

Կովկասի ինստիտուտը ներգրավել է իր աշխատակիցներին և հրավիրել դասախոսների Հայաստանից և արտերկրից` ամեն շաբաթ տարբեր թեմաներին նվիրված դասախոսություն վարելու։ Թեմաների թվում էին COVID-19-ի համավարակի քաղաքական և տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա, Վրաստանում համախմբման էֆեկտը, Հայաստանի բարեփոխումների` ճգնաժամի թոհուբոհում սառեցված օրակարգը, վնասներն ու ռիսկերը նվազեցնելու` պետությունների որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջնադարից Եվրոպայում տեղի ունեցած համաճարակների և քաղաքականության, տնտեսության և հասարակության վրա դրանց ազդեցության վերաբերյալ պատմական համեմատական ակնարկը: Ամենշաբաթյա դասախոսություններն անցկացվում էին հեռավար հաղորդակցության Zoom հարթակում:

Դասախոսությունների տեսագրությունները մոնտաժվել և հրապարակվել են Կովկասի ինստիտուտի սոցիալական էջերում (Facebook, Twitter, LinkedIn, Youtube): Ամեն շաբաթ մասնակիցները ստանում էին հանձնարարություններ և թեստեր: Հանձնարարություններն ու թեստերը ուսանողներին ուղարկվում էին Google drive-ի միջոցով, ուսանողների և դասախոսների միջև գաղափարների փոխանակման, դասախոսությունների ընթացքում անպատասխան մնացած հարցերի քննարկման համար ստեղծվել է Facebook-յան փակ խումբ:  

 

Ուսանողներին առաջարկել է պատրաստել բլոգային գրառումներ դասընթացին առնչվող տարբեր թեմաների շուրջ: Լավագույն գրառումները հրապարակվել են Կովկասի ինստիտուտի http://blog.c-i.am/ բլոգում:  Հեղինակները ստացել են փոքր պարգևատրում: Բացի այդ, մասնակիցները ստացել են ավարտական առցանց վկայականներ:

PANDEMICS AND TERRORISM: HOW THEY INTERACT?

Կարդալ գրառումը

THE IMPACT OF CORONAVIRUS ON MEDIA FREEDOM

Կարդալ գրառումը

RANKING AND COMPARING COUNTRIES

Կարդալ գրառումը

PLAGUES AND THEIR ORIGIN

Կարդալ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ

Կարդալ գրառումը
Image
error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien