31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631
Image

Հոդված

"Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անսպասելիորեն փոխեց ստատուս քվոն, որը Ղարաբաղյան հակամարտությունում գոյություն է ունեցել առաջին պատերազմի ավարտից` 1994 թ.-ից ի վեր, և փոփոխեց Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձևաչափը: Հավանաբար, այն նաև շրջադարձային կետ կդառնա հետխորհրդային տարածքի պատմության մեջ": Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի` "Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կամ հետ-հետխորհրդային առաջին պատերազմը" աշխատանքային զեկույցը հրապարակվել է Վիեննայի Անվտանգության քաղաքականության ինստիտուտի կողմից: 

Image

Կլոր սեղան-քննարկում

Կովկասի ինստիտուտում մարտի 3-ին կանցկացվի կլոր սեղան-քննարկում։ Թեման է "Ռուսաստանի դերը հետխորհրդային երկրներում ԽՍՀՄ փլուզումից 30 տարի անց․ ի՞նչ է փորձում անել Ռուսաստանը, ի՞նչ է ստացվում և ինչպե՞ս է դա ընդունվում հետխորհրդային երկրներում"։
Քննարկման հյուրն է Տիմոֆեյ Բորդաչևը՝ ռուս քաղաքագետ-միջազգայնագետ, Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի կոմպլեքսային եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար (2006-2019թթ․տնօրեն և հիմնադիր), Վալդայի ակումբի ծրագրային տնօրեն:
Image

Առցանց զրույցների հարթակ

“Բեսեդկա”․ հետաքրքիր զրուցակիցներ և արտասովոր թեմաներ 

“Բեսեդկա”-ն առցանց զրույցների հարթակ է, որ ստեղծվել է Կովկասի ինստիտուտի կողմից։ Ինչու՞ “բեսեդկա”։ Որովհետև մեր՝ հետխորհրդային երկրներում յուրաքանչյուր բակում կա զրուցարան/բեսեդկա, որտեղ քննարկում են քաղաքականությանը, հասարակական կյանքին ու, առհասարակ, կյանքին վերաբերող հարցեր։ Զրույցները հեռարձակվում են ուղիղ եթերում՝ Կովկասի ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ Զրուցում ենք տարբեր լեզուներով, քանի որ մեր զրուցակիցները միանում են տարբեր երկրներից։ Զրույցները կարող եք լսել նաև փոդքասթի տեսքով։

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien