Ոչ պարբերական հրատարակությունները ներկայացնում են հրատարակությունների շարք՝ նվիրված էթնիկ պատկանելության, հետխորհրդային տարածքում միջազգային հաղորդակցության և համագործակցության, գենդերային իրավահավասարության ռազմավարության և տարածաշրջանային զարգացման հարցերին:
«Խորհրդարանի մոդել» սիմուլյացիոն խաղ
Հեղինակներ՝ Նինա Իսկանդարյան, Գոռ Պետրոսյան, Արմինե Սահակյան, Լիանա Ավետիսյան
Հրատարակման ամսաթիվը՝ 2019
Այս փաստաթուղթը կարող է ծառայել որպես «Խորհրդարանի մոդել» սիմուլյացիոն խաղի պլանավորման, կազմակերպման և անցկացման ձեռնարկ։ Այն հիմնված է գործնական փորձի վրա. 2018-2019թթ. ձմռանը Կովկասի ինստիտուտը, ԱՄՆ Պետքարտուղարության Հանրային կապերի բաժնի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, մշակել և Ջերմուկ քաղաքում անց է կացրել «Խորհրդարանի մոդել» սիմուլյացիոն խաղը:
Հայաստանը և Վրաստանը ժամանակակից քաղաքական գործընթացների համատեքստում. Նոր մարտահրավերներ և հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության ոլորտում
Հեղինակ՝ Տարբեր
Հրատարակման ամսաթիվը՝ 2015
Տվյալ հրատարակությունը հանդիսանում է Կովկասի ինստիտուտի (Հայաստան, Երևան) և Հանրապետական ինստիտուտի (Վրաստան, Թբիլիսի) համատեղ նախագծի “Հայ-վրացական փորձագիտական ֆորում” առաջին գիտաժողովի արդյունք՝ անցկացված 2014 թ-ի դեկտեմբերի 5-6 Թբիլիսիում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ: Այն կազմված է հայ և վրաց փորձագետների նյութերից, ինչպես նաև պատրասված է նրանց գաղափարների և առաջարկությունների հիման վրա հետագա Հայ-վրացական փորձագիտական ֆորումի համատեղ գործունեության համար:
Բեռնել ամբողջական տարբերակը (անգլերեն տարբերակը)
Էթնիկ կարծրատիպեր ազգամիջյան հաղորդակցության մեջ. ինքնա-և փոխադարձ գնահատականներ
Հեղինակ՝ Բագրատ Հարությունյան
Հրատարակման ամսաթիվը՝ 2013
Տվյալ հետազոտությունն անցկացվել է առցանց ֆորումների հիման վրա: Այն շոշափում է կարծրատիպերի խնդիրը՝ միջազգային հաղորդակցության գործընթացում: Հետազոտության առարկա են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Բեռնել ամբողջական տարբերակը (հասանելի է միայն ռուսերենով)
Համայնքային պլանավորման մեջ կանանց և տղամարդկանց (գենդերային) հետաքրքրությունների գնահատում
Ձեռնարկը նախատեսված է գենդերային հարցերով զբաղվող մարզիչների համար: Ուսումնասիրությունը ներկայացնում է համայնքի պլանավորման նմուշ, որտեղ և կանանց, և տղամարդկանց հետաքրքրությունները հաշվի են առնված
Եվրոպական համագործակցությունը և Հայաստանի զարգացումը
Հեղինակ՝ Յիցկե Հոխենբոմ
Հրատարակման ամսաթիվը՝ 2003
By: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ
Այս աշխատությունը վերլուծում է մի շարք քաղաքական, հումանիտար նախաձեռնություններ և Հայաստանում ԵՄ ծրագրերի զարգացումը Խորհրդային Միության փլուզումից հետո: Հետազոտությունը ներկայացնում է նաև Հայաստանի ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր ասպեկտների համառոտ նկարագիրը:
Բեռնել (հասանելի է ռուսերենով)
Համագործակցություն հարավ-կովկասյան տարածաշրջանի զարգացման ոլորտում
Հեղինակ՝ Լաշա Բակրաձե
Հրատարակման ամսաթիվը՝ 2003
Հետազոտության մեջ դիտարկվում է Վրաստանին միջազգային օգնության հազմակերպչական կառուցվածքը, Վրաստանում գործող խոշորագույն դոնոր կազմակերպությունների ռազմավարությունները և ծրագրերը՝ Եվրոպական Միության, Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլոց: