Էլինա Պողոսյան
Միջազգային հարաբերությունների բակալավր, ԵՊՀ
Կովկասի ինստիտուտում անցած պրակտիկայի ընթացքում վստահաբար կարող եմ ասել, որ ստացել եմ այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են լինելու և գործածվելու են նաև ապագայում։ Պրակտիկայի ընթացքում իրականացրել եմ որոշ խմբագրական աշխատանքներ, media research, ինչպես նաև ծանոթացել եմ հետազոտական առաջարկներ գրելու մշակույթին։ Այս փորձառությունը, անշուշտ, էական ներդրում է ունենալու և՛ շարունակական կրթության, և՛ հետագայում հետազոտական ոլորտում աշխատելու հեռանկարների տեսանկյունից։
Չեմ կարող չնշել նաև այն միջավայրը և մթնոլորտը, որում անցնում էր փորձնակության շրջանը։ Պրակտիկայի ընթացքում ստացած գիտելիքների անքակտելի մաս էլ հանդիսանում է ինստիտուտի
անդամների կողմից ջերմ ընդունելությունը, պատրաստակամությունը օգնելու և պարզաբանելու այն հարցերը, որոնք կարող են ծագել աշխատանքի ընթացքում։ Կովկասի ինստիտուտում անցած պրակտիկան
դարձել է անփոխարինելի փորձառություն, որը ոչ միայն հարստացրել է իմ մասնագիտական գիտելիքները և հմտությունները, այլև մեծապես նպաստել է իմ անձնական և մասնագիտական աճին: