31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Հասարակագիտության և հումանիտար գիտությունների զարգացումը Հայաստանում

Նախագծի տևողությունը՝ 2011թ. փետրվար – 2014թ. դեկտեմբեր (հնարավոր երկարաձգմամբ)

ԿԱՇՑ-ը աջակցում է Հարավային Կովկասում հասարակագիտությունների և հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտությունների իրականացմանը: ԿԱՇՑ-ի ծրագիրը համակարգվում և գործում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միջֆակուլտետային ինստիտուում՝ տեղակայված Ֆրիբուրգի համալսարանում: Ծրագիրը սկզբից գործում էր միայն Վրաստանում տեղի համակարգող գրասենյակի միջոցով: Իսկ 2011թ.-ից ծրագիրն իր շրջանակները լայնացրեց՝ ներառելով նաև Հայաստանը: ԿԻ-ն Հայաստանում ԿԱՇՑ-ի ծրագրի համակարգողն է և ներկայացուցիչը:

ԿԱՇՑ-ը կրտսեր հետազոտողներին հնարավորություն է ընձեռում խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները՝ նրանց տրամադրելով կարճաժամկետ դրամաշնորհներ: Դրամաշնորհների հնարավորություններ կան նաև հետազոտական խմբերի, ինչպես նաև միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար՝ ներառյալ նաև ԿԱՇՑ-ի ամենամյա գիտաժողովը:

Ցայսօր Հայաստանից 12 հետազոտական խմբեր  ստացել են հետազոտական դրամաշնորհներ: 4 նախագիծ արդեն ավարտվել է. իսկ մնացածը գտնվում են ավարտման փուլում: Բազմաթիվ ասպիրանտներ և երիտասարդ թեկնածուներ հնարավորություն են ստացել բարելավելու իրենց հետազոտական հմտությունները կարճաժամկետ դրամաշնորների միջոցով: 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien