31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Հանրային քաղաքականության բանավեճերի կարողությունների զարգացում Հայաստանում

Ֆինանսավորում՝ Եվրոպական հանձնաժողով 

Նախագծի տևողությունը՝ 2009թ. մարտ – 2011թ. հունիս

Նախագիծն ուղղված էր Հայաստանում բազմակարծ բանավեճերի ստեղծմանը: Մասնավորապես, նպատակ էր հետապնդվում զարգացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները՝ ներգրավվելու քաղաքականությանն ուղղված բանավեճերում և վերլուծություններում, ինչպես նաև ազդել որոշում կայացնողների վրա:

Նախագիծը իրականացվել է հետևյալ մեթոդների կիրառությամբ կիրառմամբ՝ թրեյնինգներ, սեմինարներ երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ (մոտավորապես 40 հանդիպում մեկ տարվա կտրվածքով), հիմնական հետազոտություններ քաղաքականության 5-6 կետերի շուրջ, կլորսեղան քննարկումներ և քաղաքականության վերաբերյալ մարտավարություններ ուսումնասիրված յուրաքանչյուր թեմայի ուղղությամբ: Հետազոտությունները և համապատասխան մարտավարությունները հանձնվել են որոշում կայացնողներին (կառավարություն/խորհրդարան): Ավելին, ամենամյա գիտաժողովներ կազմակերպվեցին՝ նվիրված Հայաստանում և տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավուքներին և զարգացմանը: Գիտաժողովներին ներկա են գտնվել ավելի քան 100 մասնակիցներներ՝ քաղաքացիական հասարակությունից, միջազգային կազմակերպություններից, կառավարությունից, փորձագիտական համայնքից և լրատվամիջոցներից: Գիտաժողովի ընթացքում ներկայացված հետազոտությունները տպագիր ներկայացված են համապատասխան ժողովածուներում:

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien