31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Ինստիտուցիոնալ հիմնական աջակցություն

Նախագծի ֆինանսավորումը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն, Գիտական կենտրոնների հիմնադրամ, Բաց հասարակությունների ինստիտուտ (Think Tank Fund-Open Society Institute)

Նախագծի տևողությունը՝ 2002թ. ապրիլ – 2012թ. հոկտեմբեր

Կովկաս Ինստիտուտն իր հիմնադրման օրվանից ի վեր ստացել է ինստիտուցիոնալ աջակցություն Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության գործակալությունից՝ ապահովելով Ինստիտուտի անկախ և կայուն գործունեությունը:

Ֆինանսավորում ստանալու տարիներից ի վեր ԿԻ-ն աճել է արպես կրթական և քաղաքականություն մշակող հաստատություն՝ միաժամանակ զբաղվելով հետազոտությամբ և քարոզչությամբ: Իր փոքր թիմով և աշխատանքային ճկուն ձևաչափով այն իրականացրել է տարբեր նախագծեր կրթության, մասնագիտական թրեյնինգների,  հետազոտությունների, գիտելիքների, հաղորդակցման և քարոզչության ոլորտում:

Մի շարք ասպարեզներում ԿԻ-ն դարձել գործող հիմնական կազմակերպությունը, ինչպես օրինակ հայ-թուրքական մերձեցման և Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտությունների փոխակերպումների ոլորտում:

2002-2012թթ. TTF-ի կողմից տրամադրված ֆինանսավորումը ԿԻ-ն հնարավորություն ընձեռեց լայն գործունեություն ծավալել հետազոտությունների, բանավեճերի և քարոզչական ոլորտում՝ աստիճանական վերածվելով ամբողջ թափով գործող գիտական կենտրոնի:

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien