Մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտի ուսումնասիրություն

      2018թ-ի ապրիլից Կովկաս Ինստիտուտն իրականացնում է մշակութային և ստեղծարար արդյունաբերության (ՄՍԱ) ոլորտի ուսումնասիրություն Հայաստանում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ, <<Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» ծրագրի շրջանակներում, որի իրականացնում է Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցությունը (GIZ)  <<Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում>> ծրագրի շրջանակներում:

       Ուսումնասիրությունն անց է կացվում հինգ ոլորտներում՝ 1. Ֆիլմարտադրություն 2. Մարքեթինգ և գովազդ 3. Խաղեր և ծրագրային ապահովում, 4. Նորաձևություն և Դիզայն, 5. Երաժշտություն: Հետազոտությունն անց է կացվում երեք քաղաքներում՝ Երևան, Գյումրի և Վանաձոր: Հետազոտության շրջանակներում որպես հետազոտության հիմնական մեթոդներ իրականացվում են հարցազրույցներ, մասնակցային աշխատաժողովներ, բաց տվյալների հավաքագրում և վիճակագրական տվյալների վերլուծություն:

2018թ․-ի ապրիլ-հունիս ամիսներին հետազոտական թիմն իրականացրել է ոլորտում առաջնային և երկրորդային շահառուների և նրանց միջև գոյություն ունեցող կապերի քարտեզագրում: Յուրաքանչյուր ենթաոլորտի համար բնութագրել ենք ենթաոլորտային արժեշղթան՝ արտադրությունից մինչև վաճառք/տարածում: Արժեշղթային վերլուծությունը ներառել է մարդկային և տնտեսական կարողության և հինգ ենթաոլորտների ներուժի վերլուծություն:

     2018թ․-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, հետազոտական թիմը կիրականացնի հինգ ենթաոլորտների SWOT վերլուծություն՝ բացահայտելու ոլորտների ուժեղ և թույլ կողմերը, գնահատելու սպառնալիքներն ու հնարավորությունները:

      Հետազոտությունը կեզրափակվի ինչպես յուրաքանչյուր ենթաոլորտի և շրջանի, այնպես էլ Հայաստանում ընդհանուր մշակութային և ստեղծարար արդյունաբերության զարգացման ոլորտի համար խորհրդատվության մշակմամբ:

Comments are closed.

  • RSS News feed

    • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien