Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման երկխոսության մեջ

Ֆինանսավորում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ

Նախագծի տևողությունը՝ 2017թ. մայիս – 2018թ. մարտ

2017թ. մայիսին Կովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, սկսեց իրականացնել «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման երկխոսության մեջ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ներգրավել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակություններին և իշխանություններին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված երկխոսության մեջ, ինչպես նաև ստեղծել գործիքներ ապագայում երկխոսության կայունությունն ապահովելու համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսված վերջին միջոցառումներից է 2018 թ. մարտի 15-16-ին Երևանում կայացած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովը՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի փորձագետնների մասնակցությամբ, որի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ փորձագիտական քննարկումներ ծավալվեցին՝ վերաիմաստավորելով ներքին և միջազգային տեսանկյունները:

Ծրագրի առաջին միջոցառումներից էր 2017թ. հունիսի 9-ին Երևանում կայացած «Կովկաս-2016» միջազգային գիտաժողովի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված նիստը, որը հակամարտության վերաբերյալ քննարկումների շարքում կարևորագույնն էր: 

2017թ. ամռանը Կովկասի ինստիտուտը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հետազոտություն և դաշտային աշխատանք իրականացրեց՝ հավաքելով և համախմբելով հակամարտության և դրա կարգավորման հեռանկարների հանդեպ վերաբերմունքի, ընկալումների և պատկերացումների մասին տվյալներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են քաղաքականության վերլուծության փաստաթղթում՝ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ որոշում կայացնողների, քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների և երիտասարդության շրջանում իրազեկ երկխոսություն նախաձեռնելու համար: Երկխոսությունը նվիրված է խաղաղության անհրաժեշտությանն և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ ներուժին:

2017թ. աշուն – 2018թ. գարուն ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարների շուրջ տարբեր ձևաչափերի հանրային և փակ քննարկումներ՝ ներգրավելով երիտասարդներին, փորձագետներին, պաշտոնյաներին, քաղաքական կուսակցությունների  ակտիվիստներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:  2018թ. սկզբին ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ուսումնական այց Լոնդոն՝ Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված չորս կուսակցությունների երիտասարդ անդամների մասնակցությամբ: Այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայկական քաղաքակական կուսակցությունների՝ քաղաքական ծրագրավորման ներուժը խթանելն էր: Խումբը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության՝ Լեռնային Ղարաբաղի և Հարավային Կովկասի հակամարտությունների փորձագետների, այդ ոլորտում աշխատող պաշտոնյաների, լրագրողների և գիտնականների հետ: Երիտասարդ կուսակցականներն առաջին ձեռքից ստացան տեղեկություն Միացյալ Թագավորության շահագռգիր կողմերից՝ Ղարաբաղյան հակամարտության, դրա կարգավորման վերաբերյալ տեսլականների և փորձի շուրջ, ինչպես նաև նրանց ներկայացրեցին հակամարտության կարգավորման և խաղաղության կառուցման շուրջ քաղաքական կուսակությունների դիրքորոշումները:

Comments are closed.

  • RSS News feed

    • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien