31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

2018

Կովկասի ինստիտուտը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ և գիտաժողովներ: Դրանք ուղղված են ուժեղացնելու կապը գիտության և հասարակության միջև, խթանելու բազմակարծությունը և ստեղծելու գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ:


Կլոր սեղան-քննարկում

Խաղաղության հեռանկարները Լեռնային Ղարաբաղում. միջազգային և տեղական տեսանկյուններ

IMG-8545

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Դեկտեմբերի 17, 2018թ․

Դեկտեմբերի 17-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում և ներկայացրեց “Խաղաղության հեռանկարները Լեռնային Ղարաբաղում. միջազգային և տեղական տեսանկյուններ” իր նոր գիրքը։ Այն հիմնված է 2018թ․ մարտի 15-16-ը միջազգաին գիտաժողովի ընթացքում արված զեկույցների վրա։ ԿԻ տնօրեն և գրքի խմբագիր Պրն․ Ալեքսանդր Իսկանդարյանը հանդես եկավ բացման խոսքով։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ և դոցենտ պրոֆ․ Վահրամ Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց գիրքը։ Պրն․ Տեր-Մաթևոսյանն ընդգծեց, որ անորոշության ժամանակներում մենք, ավելի քան երբևէ, կարիք ունենք խորությամբ խորհել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և մեր տեսանկյունի մասին։ Նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց հեղինակների կողմից օգտագործված տերմինաբանությանը, ընդգծելով այն հանգամանքը, որ “սառեցված հակամարտություն” եզրույթն այժմ փոխարինվել է ցածր ինտենսիվության պատերազմ եզրույթով, ինչն առավել ճշգրիտ է։ Նրա խոսքին հաջորդեց ակտիվ քննարկում-բանավեճ՝ ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի մոդերացմամբ։
 
Կլոր սեղան քննարկումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Բանավեճի մրցաշար

Մի՛ վիճեք, բանավիճե՛ք

47580241_1185268998315636_4561131139502178304_o

Վայրը՝ Արթուրս Աղվերան Ռեզորթ

Օրը՝ Դեկտեմբեր 11-16, 2018թ․

2018թ․ դեկտեմբերի 11-16-ը Կովկասի ինստիտուտը, Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպեց հնգօրյա “Մի՛ վիճեք, բանավիճեք” բանավեճերի մրցաշարը։ Հայաստանից 24 երիտասարդ գիտնական, ուսանող, քաղ․ ծառայող և քաղաքացիական հասարակության անդամ մասնակցեց ինտերակտիվ և դինամիկ մրցաշարին, որն ամրապնդեց իրենց փաստարկման և բանավեճային կարողությունները։ Բանավեճերն անցկացվել են Կովկասի ինստիտուտի կողմից մշակված ձևաչափով։

Ինտենսիվ ծրագիրը ներառում էր 4 գործնական վարժանք, 5 դասախոսություն և 8 բանավեճ՝ խոսքի ազատության, մեդիագրագիտության, քաղաքական վերլուծության, ժողովրդավարացման, մարդու իրավունքների և այլն թեմաներով։ Չորսական մասնակիցներից բաղկածաց երկու թիմ մասնակցեց եզրափակիչ բանավեճին, որի դատավորներն էին Ալեքսանդր Իսկանդարյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Ալեքսանդր Մարկարովը։
 
Փակման արարողության ընթացքում բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթող թիմի անդամները՝ մրցանակներ։

Թեյախմություն

Ժողովրդավարության ճգնաժամեր. 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի կեսեր և վաղ 21-րդ դար

Tea Party

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Դեկտեմբերի 6, 2018թ․

2018թ․ դեկտեմբերի 6-ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց ոչ ֆորմալ քննարկում թեյախմության ձևաչափով՝ վերջին երեք հարյուրամյակների ընթացքում ժողովրդավարության ճգնաժամերի մասին։ Երիտասարդ գիտնականներ, Հայաստանի տարբեր համալսարանների և հաստատությունների ուսանողներ մասնակցեցին ոչ ֆորմալ քննարկմանը, որը մոդերացնում էր Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Պրն․ Իսկանդարյանը խոսեց ժողովրդավարության ընդհանուր ընկալումների մասին, անդրադարձավ դրա զարգացմանը՝ որպես կառավարան տարածված ձև ժամանակակից աշխարհում, և բոլոր փորձություններին, որոնց այն բախվում է։ Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին հաջոդող քննարկմանը՝ արտահայտելով իրենց կարծիքը արծարծվող հարցերի շուրջ, քննարկեցին տարբեր տեսություններ ժողովրդավարության վերաբերյալ և այլն։

Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում անցկացվող թեյախմությունը նպատակ ուներ տալ ժողովրդավարության և դրա տարատեսակների սահմանումը՝ որպես կառավարման ամենատարածված ձև, հասկանալ ժողովրդավարության ընդհանուր ընկալումներն ու փորձել գտնել այդ ճգնաժամերի պատճառները։
 
Մասնակիցները լայնացրեցին իրենց հայացքները ժողովրդավարության շուրջ՝ սովորելով այն գործոնների մասին, որոնք կարող են նպաստել ժողովրդավարության ճգնաժամի, և այն հակասությունների մասին, որոնք կարող է առաջացնել ժողովրդավարությունը հասարակության ներսում և հասարակությունների միջև։

Թեյախմություն

Խորհրդարանական համակարգերի ձևավորումը

IMG-7992

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Նոյեմբերի 15, 2018թ․

2018թ․ նոյեմբերի 15-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց ոչ ֆորմալ քննարկում թեյախմության ձևաչափով՝ խորհրդարանական համակարգերի ձևավորման թեմայի շուրջ։ Երիտասարդ գիտնականներ, Հայաստանի տարբեր համալսարանների և հաստատությունների ուսանողներ մասնակցեցին ոչ ֆորմալ քննարկմանը, որը մոդերացնում էր Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Պրն․ Իսկանդարյանը ներակայացրեց պառլամենտարիզմի ձևավորումը Անգլիայում 13-րդ դարում, ինչպես է այն տարածվել աշխարհի այլ երկրներ և ինչ ձևաչափերով այն գոյություն ունի այսօր։ Այուհետև մասնակիցները անցան հարց ու պատասխանի և քննարկման՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական համակարգերի զարգացման տարբերությունը, Brexit-ը և դրա ազդեցությունը Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վրա և այլն։
 
Միջոցառումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Սեմինար

Փնտրելով հակամարտությունների ձևափոխման եվ կարգավորման նոր հարացույցներ

Աղվերան սեմինար

Վայրը՝ Արթուրս Աղվերան

Օրը՝ Հոկտեմբերի 26-28, 2018թ․

2018թ․ հոկտեմբերի 26-28-ը Կովկասի ինստիտուտն անցկացրեց «Փնտրելով հակամարտությունների ձևափոխման եվ կարգավորման նոր հարացույցներ» սեմինարը։ Սեմինարը նվիրված էր հակամարտությունների կարգավորման հեռանկարներին, էթնո-քաղաքական հակամարտությունների առանձնահատկություններին, դրանց պատճառներին և ազգաշինության գործընթացների վրա դրանց ազդեցությանը։ Միջոցառման ընթացքում ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից՝ Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից առաջադեմ փորձագետների ֆասիլիտացմամբ աշխատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և փոխակերպման նոր հարացույցներ մշակելու ուղղությամբ։

Սեմինարը կազմակերպվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:
Սեմինարը բաղկացած էր երկու պանելային քննարկումներից, որոնց հաջորդեցին խմբային աշխատանքներ։ Առաջին պանելային քննարկման ընթացքում խոսնակները (Ալեքսանդր Իսկանդարյան՝ Կովկասի ինտիտուտի տնօրեն, Երևան, Լյուբիցա Պոլյակովա՝ Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ ղեկավար, Լոնդոն և Պաատա Զաքարեիշվիլի՝ Վրաստանի Հանրապետության համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին նախարար, Թբիլիսի) ներկայացրեցին հակամարտության կառավարման լիբերալ և ոչ լիբերալ մոտեցումները, ազգաշինության գործընթացը և հակամարտության փոխակերպումը՝ հատկապես Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի օրինակի վրա։ Առաջին պանելային քննարկումից հետո Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների պրիմակովյան ազգային հետազոտական ինստիտուտի ղեկավար Իրինա Կոբրինսկայան ներկայացրեց իրավիճակային վերլուծության հմտությունը, ինչին հաջորդեց խմբային աշխատանք։ Սեմինարի մասնակիցները բաժանվեցին երեք խմբի և նրանց հանձնարարվեց կիրառել իրավիճակային վերլուծությունը Կիպրոսի, իսրայելա-պաղեստինյան և Հյուսիսային Օսիայի ու Աբխազիայի համակարտությունների նկատմամբ։
 
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ և դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը և Ավստրիայի պաշտպանության ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող, Վիեննայի համալսարանի Եվրասիական ուսումնասիրությունների հետազոտական կենտրոնի գիտության գծով համակարգող; Ավստրիայի պաշտպանության նախարարության Գիտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Դուբովին խոսեցին ազգային փոքրամասնությունների հիմնահարցի մասին՝ թուրքական պետության ձևավորման համատեքստում, դե ֆակտո պետությունների ներկայիս իրավիճակը և անվտանգությունը հետխորհրդային տարածքում համապատասխանաբար։ Նրանց ելույթներին հաջորդեց խմբային աշխատանք, որի ընթացքում մասնակիցները փորձեցին կիրառել reverse engineering հմտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաիրատեսական կարգավորումը գտնելու նպատակով։

Կլոր սեղան-քննարկում

Հակամարտության փոխակերպում. Հյուսիսային Իռլանդիայի դեպքը

Roundtable 28.09.2018

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Սեպտեմբեր 28, 2018թ.

2018թ․ սեպտեմբերի 28-ին Կովկասի ինստիտուտը անցկացրեց կլոր սեղան-քննարկում Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության փոխակերպման և խաղաղաշինության փորձառության մասին։ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ն․Գ․ տիկին Ջուդիթ Ֆարնուորթը հանդես եկավ բացման խոսքով։ Կայունացման և վերականգնման ցանցի անդամ (կառավարման ավագ մասնագետ) պրն․ Ալեքսանդր Աթվուդը սկսեց քննարկումը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով հակամարտության պատճառների վրա։ Նա այն անվանեց ավելի շատ քաղաքական ինքնության, քան կրոնական հակամարտություն։ Պրն. Աթվուդն ընդգծեց Հյուսիսային Իռլանդիայում ժողովրդավարության կայացման գործընթացին նպաստելու համար միջազգային հանրության աջակցությունը ստանալու կարևորությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ Հակամարտությունների հետազոտման ինստիտուտի տնօրեն, Հյուսիսային Իռլանդիայի Քուինս համալսարանի Սենատոր Ջորջ Միտչելի անվան Համաշխարհային խաղաղության, անվտանգության և արդարության ինստիտուտի ավագ փորձագետ Նիլ Ջարմենը։ Պրն․ Ջարմենը վերլուծեց այն օրենսդրական փոփոխությունները, որոնք նախորդել են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Նա ընդգծեց կանանց ներգրավվածության և աջակցության կարևորությունը խաղաղության գործընթացի տեսանկյունից։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով՝ համեմատություն անցկացնելով Հյուսիսային Իռլանդիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջև, ինչպես նաև կիսվեց Բելֆաստ վերջերս կատարված ուսումնական այցի ընթացքում ձեռք բերված փորձառությամբ և տպավորություններով։ Հաջորդած հարց ու պատասխանի փուլն առնչվեց այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության ժողովրդագրությունը, Brexit-ի ազդեցությունը Հյուսիսային Իռլանդիայում՝ իր կարգավիճակի վերաբերյալ հասարակական վերաբերմունքի վրա և այլն։
 
Կլոր-սեղան քննարկումները անցկացվում են «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Դասախոսություն

Անցում զինված հակամարտությունից դեպի խաղաղություն. Հյուսիսային Իռլանդիայի օրինակը

Jarman lecture

Վայրը՝ ԵՊՀ, Պալյան դահլիճ

Օրը՝ Սեպտեմբերի 27, 2018թ.

2018թ․ սեպտեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանի Պալյան դահլիճում Կովկասի ինստիտուտը կազմակերպեց Հակամարտությունների հետազոտման ինստիտուտի տնօրեն, Հյուսիսային Իռլանդիայի Քուինս համալսարանի Սենատոր Ջորջ Միտչելի անվան Համաշխարհային խաղաղության, անվտանգության և արդարության ինստիտուտի ավագ փորձագետ Նիլ Ջարմենի հանրային դասախոսությունը։ Դասախոսության ընթացքում Նիլ Ջարմենը խոսեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության և դրա առաջացման պատճառների մասին։ Պրն․ Ջարմենը ներկայացրել այն քաղաքական և իրավական բարեփոխումների, գործադիր իշխանության բաժանման մեխանիզմները, որոնք հնարավոր դարձան խաղաղության համաձայնագրի կնքման արդյունքում։ Նա նաև խոսեց այն փորձությունների մասին, որոնց ենթարկվել է խաղաղության և վստահության կառուցման գործընթացը 1994թ․ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

Դասախոսության ավարտից հետո սկսվեց հարց ու պատասխանի փուլը, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին սահմանային խնդիրները Brexit-ի արդյունքում, ինչպես նաև դրա ընդհանուր ազդեցությունը խաղաղության գործընթացի և խաղաղության համաձայնագրի տարբեր դրույթների վրա, հյուսիսիռլադական խաղաղության գործընթացի կիրառելիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում և այլն։
 
Դասախոսությունը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Դասախոսություն

Հյուսիսային Իռլանդիան խաղաղության համաձայնագրից 20 տարի անց

Attwood lecture

Վայրը՝ Ակյան Պատկերասրահ, Փարամազ Ավետիսյան մասնաշենք, ՀԱՀ

Օրը՝ Սեպտեմբերի 27, 2018թ․

2018թ․ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինը հյուրընկալեց Ալեքսանդր Աթվուդին, Կայունացման և վերականգնման ցանցի անդամ (կառավարման ավագ մասնագետ), ով աշխատում է ենթաազգային կառավարման ծրագրերի վրա Նինավայի մարզում, Իրբիլում և դրա թաղամասերում, Իրաքում (ներառյալ Մոսուլ, Թել Աֆար, Թել Կիաֆ և հարևան քաղաքներ)։

Ալեքսանդր Աթվուդը սկսեց իր դասախոսությունն, ընդգծելով ժողովրդավարական երկխոսության այն հաղթանակը, որին հասել են հյուսիսիռլանդացիներն ամեն մակարդակում (համայնք, եկեղեցի, կառավարություն), որտեղ մարդիկ փորձել են փոխել իրավիճակը երկխոսության միջոցով։ Մատնանշելով հակամարտող կողմերի տարբերություններն ու քաղաքական ինքնությունները համաձայնեցնելու կարևորությունը՝ Աթվուդը պնդում էր, որ չնայած այդ քաղաքականությունը հետընթաց է գրանցել և մարդիկ չեն շարունակում վստահության կառուցման միջոցների ձեռնարկումը, անուամենայնիվ գրանցված հաջողությունների (բռնության դադարեցում, խաղաղության համաձայնագրի ստորագրում, իշխանության արդյունավետ բաժանում) կարևորությունը չպետք է թերագնահատել։ Նա նաև ընդգծեց խաղաղության համաձայնագրի կնքումից ի վեր անցկացված իրավական բարեփոխումների (ոստիկանության, քրեական արդարադատության, մարդու իրավունքների հանձնաժողովի բարեփոխում) կարևորությունը։
 
Դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխան և քննարկում։ Քննարկման հիմնական թեմաներն էին խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքները, ինչպե՞ս է այն ընդունվել հասարակության կողմից, ի՞նչն է նպաստել դրա հաջողությանը, ինչպե՞ս է Թոնի Բլերի կառավարությունը նպաստել խաղաղության գործընթացին և այլն։
Դասախոսությունը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Թեյախմություն

Իշխանության փոխանցում և քաղաքական սերունդների բախում

Tea Party_20.09.18_photo

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Սեպտեմբեր 20, 2018թ․

2018թ․ սեպտեմբերի 20-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ ոչ ֆորմալ քննարկումների շարքի շրջանակներում։ Քննարկման հիմնական թեմաներն էին քաղաքական սերնդափոխությունը՝ Հայաստանում իշխանության փոխանցման օրինակի վրա։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հանդես եկավ ներածական խոսքով՝ սահմանելով քաղաքական սերնդափոխության երևույքը և բերելով տարբեր օրինակներ համաշխարհային պատմությունից և Հայաստանի քաղաքական իրականությունից։ Այնուհետև նա բացատրեց քաղաքական իրականության ընկալումների տարբերության տրամաբանությունը սերունդների տարբեր սոցիալական փորձառություններով և կրթությամբ։

Պրն․ Իսկանդարյանի ներածական խոսքից հետո մասնակիցները ներգրավվեցին ակտիվ հարց ու պատասխանի, ինչպես նաև քննարկում-բանավեճի մեջ։
 
Քննարկումներն անցկացվում են «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Կլոր սեղան-քննարկում

Ինչու՞ են հարուստ երկրները դառնում հարուստ, իսկ աղքատները մնում աղքատ. հակամարտությունը և զարգացումը:

roundtable 19.07.2018

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Հուլիսի 19, 2018թ․

2018թ․ հուլիսի 19-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում զարգացող և զարգացած երկրներում հակամարտության և տնտեսական արդիականացման մասին։ Քննարկման հիմնական թեմաներն էին արդիականացման և զարգացման միջև կապը՝ ներկայացնելով ընդհանուր պատկերն ու քննության առնելով աշխարհի տարբեր զարգացող և զարգացած երկրների օրինակներ։

Կլոր սեղանը սկսվեց է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Գեորգի Դերլուգյանի զեկույցով։ Պրն․ Դերլուգյանը դիտարկեց արդիականացման պատմությունն ընդհանուր առմամբ՝ փորձելով քննության առնել Եվրոպայի անցած ճանապարհը դեպի արդիականություն և թե ինչպես են խանգարել մայրցամաքային Եվրոպայի հակամարտություններն այդ գործընթացին։ Զեկույցի երկրորդ մասը նվիրված էր Հայաստանի զարգացման հեռնակարներին՝ հաշվի առնելով պատերազմն ու փակ սահմանները։ Պրն․ Դերլուգյանն ուշադրություն հրավիրեց Հայաստանի զարգացման չուսումնասիրված ներուժի վրա՝ առաձնացնելով երկու կարևոր գործոն․ հայկական սփյուռքի աջակցությունն ու պահպանված ազգ-պետությունը։ Ելույթին հաջորդեց ակտիվ բանավեճ, որը մոդերացրեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Մասնակիցների կողմից բարձրացված հարցերը ներառում էին խնդիրների լայն շրջանակ՝ սկսած Եվրոպայում և հետխորհրդային տարածքում աշխարհագրական դետերմինիզմից մինչև հետխորհրդային երկրների արդիականացման փորձ և այլն։
 

Կլոր սեղան-քննարկումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

 


Թեյախմություն

Հյուսիսային Իռլանդիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները

Tea party 07.07.2018

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Հուլիսի 7, 2018թ․

2018թ․ հուլիսի 7-ին Կովկասի ինստիտուտը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ ոչ ֆորմալ քննարկումների շարքի շրջանակներում։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար և Դիվանագիտական ծառայության ղեկավար սըր Սայմոն Մքդոնալդը հրավիրված էր ելույթ ունենալու միջոցառմանը։ Քննարկման հիմնական թեմաներն էին Հյուսիսային Իռլանդիայում և Լեռնային Ղարաբաղում էթնո-ազգայնական հակասությունների միջև նմանություններն ու տարբերությունները։ Սըր Սայմոն Մքդոնալդը ավելի լավ պատկերացում տվեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության, դրա պատճառների, պատմության, զարգացման և ներկա իրադրության մասին։

Ներածական խոսքից հետո մասնակիցները ներգրավվեցին ակտիվ հարց ու պատասխանի և բանավեճի մեջ։
 
Քննարկումներն անցկացվում են «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Կլոր սեղան

Հետ-սոցիալիստական տնտեսական և սոցիալական անցում

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Հունիսի 21, 2018

2018թ․ հունիսի 21-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպեց կլոր սեղան-քննարկում “Հետ-սոցիալիստական տնտեսական և սոցիալական անցում” թեմայով։ Քննարկման հիմնական թեմաներն էին հետ-սոցիալիստական երկրների անցած ճանապարհը՝ պլանային տնտեսությունից դեպի շուկայական, հակամարտությունների և քաղաքացիական պատերազմների ազդեցությունը երկրների տնտեսական վերափոխման վրա, և Հարավային Կովկասում հակամարտությունների և տնտեսական զարգացման միջև ներկայիս կապը։

Ալեքսանդր Գևորգյանը, Միացյալ Նահանգների Սուրբ Ջոնի անվան համալսարանի դոցենտ, Հայկական տնտեսական ասոցիացիայի խորհրդի անդամ, և Հրանտ Միքաելյանը, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, ներկայացրին իրենց զեկույցները, որից հետո սկսվեց քննարկման և հարց ու պատասխանի փուլը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն պրն․ Ալեքսանդր Իսկանդարյանի մոդերացմամբ։
 
Միջոցառումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Թեյախմություն

Հայկական հեղափոխություն։ Ի՞նչ է սպասվում հետո

Tea party 07.06.2018

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ Հունիսի 7, 2018

Հունիսի 7, 2018թ․ Կովկասի ինստիտուտը կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Քննարկման հիմնական թեմաներն էին հայկական վերջին հեղափոխության հիմքերն ու առաջացման ազդակները։ Ալեքսանդր Իսկանդարյանը, Կովկասի ինստիտուտը տնօրենը, ով մոդերացնում էր միջոցառումը, առաձնացրեց այդ իրադարձությունների հիմնական խթանող գործոնները՝ համեմատելով 1998թ․ հայկական շարժման և հետխորհրդային տարածքում տեղի ունեցած բոլոր այլ հեղափոխությունների հետ։ Նա ուսումնասիրեց հեղափոխության առաջնորդների կողմից օգտագործված միջոցներն ու գործիքները`ուշադրություն դարձնելով ապակենտրոնացմանը, որպես հաջողությանը նպաստած կարևոր գործոն:
 
Պարոն Իսկանդարյանն իր ելույթը եզրափակեց`ամփոփելով ապագա զարգացման հնարավոր սցենարները: Նրա ելույթից հետո մասնակիցները ներգրավվեցին ակտիվ քննարկման մեջ։

Կլոր սեղան քննարկում

Հեղափոխությունը Հայաստանում և ոչ միայն

IMG-2725

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ մայիսի 21

Մայիսի 21-ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց կլոր սեղան քննարկում՝ նվիրված հեղափոխություններին, մասնավորապես՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներին։ Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձին նվիրված կլոր սեղան: Քննարկումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտը իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Քննարկման ընթացքում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց հեղափոխության տեսության մասին, դրա հիման վրա ներկայացրեց ընդհանուր առմամբ հեղափոխությունների պատճառները, շարժիչ ուժերը և տրամաբանությունը, իսկ «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի հաղորդավար և «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը վերլուծեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության սոցիալական և քաղաքական ասպեկտները:
 
Զեկույցներին հետևեց բաց և ակտիվ քննարկում, որը վարեց Կովկասի ինստիտուտի փորձագետ Արմեն Ղազարյանը:

Միջազգային գիտաժողով

Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ

DSC01010

Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Երևան

Օրը՝ մարտի 15-16

 

2018 թվականի մարտի 15-ին և 16-ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Բանախոսները հակամարտությունների հարցերով Միացյալ Թագավորության և Հայաստանի առաջատար փորձագետներն էին:

Բացման խոսքում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց. «Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խթանմանը: Մենք դիտարկում ենք այս ծրագիրը որպես հավելում այդ ջանքերին, որպես հնարավորություն հասարակության ներսում և հասարակության, որոշում կայացնողների ու կարծիք ձևավորողների միջև խաղաղության օգտակար լինելու և դրան հասնելու ճանապարհների վերաբերյալ քննարկում ծավալելու»: Ամփոփելով հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ 2016թ. ապրիլի հակամարտության ապասառեցումն այն ավելի է «սառեցրել»՝ բանակցությունների նպատակն դարձնելով բռնության պոռթկումների կանխարգելումը, և ոչ խաղաղ կարգավորման առաջխաղացումը:

Բանախոսները վերլուծեցին տեղում ստեղծված դժվարին իրավիճակը և հակամարտության կողմերի անհամատեղելի դիրքորոշումները: Chatham House-ի գիտաշխատող Լորենս Բրոերսը ներկայացրեց Ադրբեջանի՝  Ղարաբաղյան հակամարտության  շուրջ  ձևափոխվող դիրքորոշումը՝ բացատրելով, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասության վերականգնումը «ներկայիս ադրբեջանական ինքնության հիմնարար առաքելությունն է», մինչդեռ էթնիկ ազգայնականությունը օգտագործվում է Ադրբեջանի վերնախավի կողմից լեգիտիմության հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար: Դրան հակառակ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»: Հայաստանում՝ հակամարտության նկատմամբ անզիջում վերաբերմունքի գերակշռումը արտացոլված էր Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի զեկույցում, որը վերլուծում էր հայկական ԶԼՄ-ներում հակամարտության լուսաբանումը, և ՀՌԿԿ Հայաստան հետազոտությունների գծով տնօրեն Սոնա Բալասանյանի կողմից, ով ամփոփեց հակամարտության շուրջ հասարակական ընկալումները Հայաստանում՝ օգտագործելով սոցիոլոգիական մեթոդները:  

Հաշվի առնելով խնդրի բարդությունը և պատերազմի վտանգը՝ որպես քննարկման հիմնական թեմաներն էին ընտրված խաղաղության հաստատման հեռնկարները և դրա համար անհրաժեշտ գործնական քայլերը: Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն իր զեկույցում հակամարտությունը դիտարկեց միջազգային տեսանկյունից՝ մատնանշելով միջազգային հարթակում ընթացող բանակցային ձևաչափում առկա թերությունները և կոչ անելով «հիմնարար ռազմավարական վերաիմաստավորման՝ ստատուս քվոյից հեռանալու համար»: International Alert-ի Կովկասի ծրագրերի ղեկավար Սոֆիա Փագսլին հանդես եկավ միջազգային քաղաքացիական հասարակությանն ուղղված առաջարկություններով, որոնք ներառում էին տարածաշրջանային կապերի ամրապնդումը, երիտասարդների և սոցիալական մեդիայի ներգրավումը և դիսկուրսի «հումանիզացիան»: Ամփոփիչ քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին հակամարտության անկայուն ռազմական և քաղաքական հավասարակշռության պահպանման կամ խախտման, ինչպես նաև բանակցային օրակարգ և հասարակական դիսկուրս խաղաղության գաղափարը վերադարձնելու մեջ ներքին, տարածաշրջանային և արտաքին ակտորների դերի մասին:


Կլոր սեղան քննարկում

Ղարաբաղյան շարժումը երեսուն տարի անց. Քաղված դասեր

DSC00997Վայրը՝ Կովկասի ինստիտուտ

Օրը՝ փետրվարի 28

Փետրվարի 28–ին Կովկասի ինստիտուտն անցկացրեց Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձին նվիրված կլոր սեղան: Քննարկումն անցկացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտը իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, որպես երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ականատեսներից մեկը: Կլոր սեղանը սկսվեց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի շնորհանդեսով: Նա խոսեց որպես 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ականատես և վերլուծեց,թե ինչպես է Ղարաբաղյան շարժումը ձևավորել ժամանակակից Հայաստանը, նրա քաղաքականությունը, կառավարման պրակտիկան, ինքնությունը և արժեքները:

Նրա զեկույցն ընդգրկեց 1987-1988թթ.: Պարոն Գրիգորյանը հիշեցրեց ղարաբաղյան շարժման առաջացումը, ընդգծելով, որ ամենասկզբից Ադրբեջանն ընդհանրապես չէր հիշատակվում. բողոքի ակցիաներն ուղղված էին Մոսկվայի քաղաքական շրջանակներին: Նա նաև խոսեց այն շարժառիթների մասին, որոնք մարդկանց մղում էին միանալու շարժմանը, ոմանք այն համարում էին պատմական սխալների ուղղման փորձ, ուրիշները Ղարաբաղի հայերի կյանքը փրկելու փորձ և այլն: Պրն.Գրիգորյանն անդրադարձավ նաև շարժման ժամանակ լրատվամիջոցների լուսաբանմանը և տեղեկատվության շրջանառությանը: Նա ընդգծեց, որ հայերը վրդովված էին Երևանում բողոքի ակցիաների մասին բացասական լուսաբանումներից, մինչդեռ հավանություն էին տալիս նույն լրատվամիջոցների կողմից Բաքվի բողոքի ցույցերի մասին բացասական լուսաբանումներին: Այլ կերպ ասած, տեղեկատվության նկատմամբ հասարակության մոտեցումը միակողմանի էր: Քաղված դասերի շարքում նա ընդգծել է այն փաստը, որ պատերազմից հետո հայերը գիտակցեցին ինքնուրույն գործելու և արտաքին դերակատարների վրա հույս չդնելու անհրաժեշտությունը:

Զեկույցին հետևեց բաց քննարկում, որը վարեց ԿԻ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien