2017

Կովկասի ինստիտուտը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ և գիտաժողովներ: Դրանք ուղղված են ուժեղացնելու կապը գիտության և հասարակության միջև, խթանելու բազմակարծությունը և ստեղծելու գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ:


Կլոր սեղան

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ և ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՓՈՒ՞Լ

 IMG_5809-Copy-e1505461995843Խոսնակները՝
Ռիչարդ Կիրակոսյան՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Սերգեյ Մինասյան՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն

Վայրը՝
Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոց, Երևան

Օրը՝
11 սեպտեմբերի


Սեպտեմբերի 11–ին Կովկասի ինստիտուտը անցկացրեց կլոր սեղան՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, դրա հետ կապված անվտանգության խնդիրներին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Քննարկման գլխավոր թեմաներն էին 2016թ. ապրիլյան էսկալացիային հաջորդած զարգացումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող դիվանագիտական ջանքերը և հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված արտաքին ուժերի դերակատարումը:
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը բացման խոսքում ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և աջակցում մի շարք ծրագրերին, որոնք ուղղված են հակամարտող հասարակություններին խաղաղ գործընթացին նախապատրաստելուն:
Սերգեյ Մինասյանը խոսեց իրական բանակցային գործընթացի բացակայության մասին՝ նշելով, որ իրադրությունը չի փոխվի, քանի դեռ տեղի են ունենում միջադեպեր շփման գծի ողջ երկայնքով և չեն ներդրվում վստահության մեխանիզմներ: Այնուամենայնիվ, ասաց Մինասյանը, ապրիլյան էսկալացիայից հետո ինչ-որ փոփոխություն տեղի ունեցավ, որը թույլ տվեց խոսել խաղաղ գործընթացի նոր փուլի մասին:
Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անկարող է որևէ էական փոփոխություն մտցնել բանակցային գործընթացի մեջ, քանի դեռ նրա անդամները հավասարաչափ պատասխանատվություն չեն կրում: Բացի այդ, ավելացրեց նա, տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի փակումը, ամենայն հավանականությամբ, բացասական կերպով կանդրադառնա ամբողջ խաղաղ գործընթացի վրա:
Միջոցառման հյուրերը ակտիվորեն մասնակցում էին խոսնակների ելույթներին հետևած քննարկմանը, որը գլխավորապես առնչվում էր հակամարտության մեջ ներգրավված արտաքին խաղացողներին, խաղաղ գործընթացում որոշում կայացնողների և հասարակության միջև կապին:

 


Թեյախմություն

ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԵՎՐՈՊԱ. ԲՆՈՐՈՇ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

IMG_5742-e1501932602744.jpgՎարողը՝
Ալեքսանդր Իսկանդարյան, ԿԻ տնօրեն

Վայրը՝

Կովկասի ինստիտուտ

Օրը՝
հուլիսի 27


Կովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների մասնակցությամբ: Միջոցառման սկզբում մասնակիցները քննարկում էին Եվրոպա հասկացության մասին նրանց պատկերացումները և դրա շուրջ ստեղծված կարծրատիպերը: Ալեքսանդր Իսկանդարյանը զրուցակիցների ուշադրութունը հրավիրեց Եվրոպայի ներքին բազմազանությանը և դրա ազդեցությանը Եվրոպայում տարածում գտած հակամարտությունների կարգավորման միջոցներին: Քննարկման երկրորդ մասը նվիրված էր Եվրոպայում միջազգային հակամարտությունների առանձին օրինակներին՝ Միջնադարից մինչև մեր օրերը:

 


Թեյախմություն

ՄՇԱԿՈՒՅԹ և ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԹՆԻԿ և ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

IMG_5507-e1499170988212.jpgՎարողը՝
Ալեքսանդր Իսկանդարյան, ԿԻ տնօրեն

Վայրը՝

Կովկասի ինստիտուտ

Օրը՝
հունիսի 20


Կովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների մասնակցությամբ: Միջոցառման սկզբում մասնակիցները քննարկում էին տարբեր ազգերի և հասարակությունների մշակույթի առանձնահատկությունները: Այնուհետև սկսվեց գաղափարների փոխանակում՝ մշակութային տարբերությունների՝ ազգերի մոտ դարերի ընթացքում իրար մասին ձևավորված կարծրատիպերի վրա ազդեցության շուրջ: Քննարկման երկրորդ մասը նվիրված էր այնպիսի հարցերին, ինչպիսին են ժամանակակից հասարակություններում տեղի ունեցող արդիականացումը, երկրի պատմության և աշխարհագրական դիրքի դերը ազգային մշակույթի ձևավորման մեջ, մասայական պրոպագանդայի ազդեցությունը մշակույթի վրա և ազգային նույնականության ձևավորումը: Մասնակիցները ակտիվորեն քննարկում էին հետևյալ հարցերը. արդյոք մշակույթը կարող է ազդեցություն ունենալ ազգային նույնականության ձևավորման գործընթացի վրա; արդյոք մեր օրերում հնարավոր է պահպանել ազգային մշակույթը և դա համատեղել արդիականացման հետ; ինչպես է ազգի պատմական անցյալը և նրա երկրի աշխարհագրությունը ձևավորում նրա մշակույթը և պետության վարքագիծը միջազգային ասպարեզում; և արդյոք հնարավոր է փոխել մշակույթը մասայական պրոպագանդայի միջոցով:

 


Միջազգային գիտաժողով

ԿՈՎԿԱՍ-2016

 IMG_5479-e1497355028108Վայրը՝
Double Tree by Hilton Hotel
Yerevan City Centre,

Օրը՝
հունիսի 9


2017 թվականի հունիսի 9-ին կայացավ Կովկասի ինստիտուտի ամենամյա՝ «Կովկաս – 2016» միջազգային գիտաժողովը, որը ամփոփեց 2016 թվականը Հարավային Կովկասում: Գիտաժողովն իրականացվել է Հարավային Կովկասի շվեյցարական հիմնադրամի հետ համատեղ՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ:
Գիտաժողովի սկիզբը իրենց բացման խոսքերով ազդարարեցին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկանդարյանը ներկայացրեց քննարկման գլխավոր թեմաները, իսկ դեսպանները ընդգծեցին խաղաղության և անվտանգության անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման համար:
Գիտաժողովը կազմված էր երեք մասից, դրանք էին. 2016 թվականի գլխավոր միտումները Հարավային Կովկասում, Տարածաշրջանային և արտաքին ակտորների քաղաքականությունը Հարավային
Կովկասում 2016թ և Ղարաբաղյան հակամարտության դինամիկան 2016թ.. ռազմական էսկալացիան,
դիվանագիտական իրողությունները և քաղաքական հեռանկարները:
Քննարկման առաջին մասի գլխավոր թեմաներն էին 2016 թվականին Հարավային Կովկասում ներքին տնտեսական և քաղաքական զարգացումները, ներառյալ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և հուլիսյան ճգնաժամը Երևանում: Գիտաժողովի երկրորդ մասում քննարկվել են գլխավորապես հարավկովկասյան երկրների երկկողմ հարաբերությունները ՆԱՏՈ-ի, ԵՄ-ն, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ: Հատուկ ուշադրության է արժանացել Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանային երկրների նկատմամբ և նրա աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում: Երրոդ մասը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլին տեղի ունեցած ռազմական էսկալացիայի ռազմաքաղաքական հետևանքներին և շահագրգիռ կողմերի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված փորձերին:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան.
• Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը (Երևան);
• Ռուսաստանի հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը (Մոսկվա);
• Բաթումիի Շոթա Ռուսթավելի պետական համալսարանի՝ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Գիորգի Մասալկին (Բաթումի);
• Արցախի Հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը (Ստեփանակերտ);
• Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը (Երևան);
• անկախ լրագրող Դավիթ Պետրոսյանը (Երևան);
• Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը (Մոսկվա);
• Աշխարհաքաղաքական հետազոտությունների և հարակից գիտությունների ինստիտուտի՝ «Եվրասիա» ծրագրի գիտաշխատող Ֆաբրիսի Վիելմինին (Հռոմ):

 


Թեյախմություն

ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

IMG_5393Վարողը՝
Ալեքսանդր Իսկանդարյան, ԿԻ տնօրեն

Վայրը՝

Կովկասի ինստիտուտ

Օրը՝
մայիսի 31


Կովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպեց թեյախմություն երիտասարդ գիտնականների և ուսանողների մասնակցությամբ: Միջոցառման սկզբում մասնակիցները փորձում էին հանդես գալ էթնոքաղաքական հակամարտությունների սահմանումներով և բացահայտել նրանց առանձնահատկությունները: Այնուհետև մոդերատորի հետ միասին նրանք անցան այդ հակամարտությունների հնարավոր պատճառների շուրջ գաղափարների փոխանակմանը: Փորձելով հանդես գալ առավել համոզիչ փաստարկներով մասնակիցները մեջբերում էին հայտնի դրվագներ համաշխարհային քաղաքականությունից: Հանդիպման վերջում քննարկման գլխավոր թեման էր Ղարաբաղյան հակամարտությունը, նրա ծագումը, կարգավորման հեռանկարները և արտաքին ակտորների դերը:

 


Գրքի շնորհանդես

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

IMG_20170525_134945-e1495916993971.jpgՎարող՝
Սերգեյ Մինասյան,
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն

Վայրը՝

Կովկասի ինստիտուտ

Օրն ու ժամը՝
25 մայիսի


Կովկասի ինստիտուտում կայացավ ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հեղինակած «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Գրքի հիմքում է ընկած Հայաստանում ստվերային տնտեսության առաջացման մասին՝ սոցիոլոգիայի, քաղաքագիտության և տնտեսագիտության համատեքստում կատարված հետազոտությունը: Այն լուսաբանում է Հայաստանում ստվերային տնտեսության առաջացման գործընթացը, առանձնահատկությունները, միտումները և քննարկում մի քանի միջոցառում՝ նպատակաուղղված նրա ծավալների նվազեցմանը:
Գիրքը ներկայացրեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հակիրճ անդրադարձ կատարելով ստվերային տնտեսություն երևույթին: Այնուհետև հեղինակը ներկայացրեց Հայաստանում ստվերային տնտեսության առաջացման և զարգացման գործընթացը՝ սկսած խորհրդային ժամանակներից՝ բերելով ինչպես միջազգային կառույցների, այդպես էլ իր սեփական հաշվարկների հիման վրա ստացված տվյալները:
Շնորհանդեսին հետևեց կլոր սեղան, որտեղ քննարկվեց գլխավորապես ստվերային տնտեսության տեսական մոտեցումները և Հայաստանում նրա դեմ պայքարի հեռանկարները:

 


Սիմուլյացիոն խաղ

Simulation-Game-e1486457553373.jpgՄոդերատորները՝
Նինա Իսկանդարյան
Մարինա Սարյան

Վայրը՝
Արթուրս Ռեզորթ,Աղվերան

Օրը՝ 2-5 փետրվարի


Աղվերանում կայացավ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ՝ Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված սիմուլյացիոն խաղը: Երեք օր անընդմեջ 30 մասնակիցները, ստանձնելով մտացածին երկրների պաշտոնական ներկայացուցիչների դերերը, վարում էին բանակցություններ՝ ուղղված էթնոքաղաքական հակամարտության կարգավորմանը:
Խաղի ավարտին մասնակիցներն ստացան համապատասխան վկայագրեր:

 

Comments are closed.

  • RSS News feed

    • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien