31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Համագործակիցներ

Էդուարդ Մելքոնյան, պ.գ.թ.,  հայկական սփյուռքի փորձագետ, ավագ գիտաշխատող ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում: 6 մենագրությունների հեղինակ է, որոնցից մեկը` «Հայկական սփյուռք. սոցիալ-մշակութային տիպաբանության ակնարկներ»-ը, տպագրվել է Կովկաս Ինստիտուտում  2009թ.(Վ. Դյատլովի համահեղինակությամբ): 1993-1994թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Հարություն Խաչատրյան, լրագրող, տնտեսական և քաղաքական մեկնաբան «Նոյան Տապան» տեղետատվական-վերլուծական գործակալությունում: Հեղինակել է հանրաճանաչ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները. գաղափարներ և իրականություն» գիրքը (համահեղինակ՝ Ալի Աբբասով):

Դավիթ Պետրոսյան, վերլուծաբան, քաղաքական մեկնաբան «Նոյան Տապան» տեղետատվական-վերլուծական գործակալությունում: Նա նաև շվեդական «Կենտրոնական Ասիա և Կովկաս» միջազգային հանդեսի ներկայացուցիչն է Հայասատնում: Դ. Պետրոսյանը համագործակցում է մի շարք հայկական, ռուսական և եվրոպական լրագրերի և թերթերի հետ:

Ռիչարդ Կիրակոսյան, վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրենն է: Նա նաև այցելու պրոֆեսոր և ավագ փորձագետ է Երևանի պետական համլսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: Համագործակցում է  բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» գիտահետազոտական կենտրոնի հետ:

Սերգեյ Մարկեդոնով, քաղաքագետ, պ.գ.թ, ավագ դասախոս Հումանիտար գիտությունների ռուսական պետական համալսարանի Տարածաշրջանային հետազոտությունների և արտաքին քաղաքականության ֆակուլտետում:  Նա նաև այցելու գիտաշխատող է եղել Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնում: Սերգեյ Մարկեդոնովը Կովկասի և Սև ծովի տարածաշրջանի հարցերով փորձագետ է: Զբաղվում է նաև տարածաշրջանային անվտանգությամբ, ազգայնականությամբ, միջէթնիկ կոնֆլիկտներով և հետսովետական տարածքի դե-ֆակտո երկրներով: Նա տպագրել է բազմաթիվ գրքեր և զեկույցներ, 50 գիտական և ավելի քան 400 լրագրողական հոդվածներ:

Սերգեյ Հարությունով, ազգագրագետ-սոցիալական մարդաբան, պատմաբան, պ.գ.դ.: Նա նաև Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է, Մոսկվայի պետական համալսարանի Ազգագրության և մարդաբանության ինստիտուտի կովկասյան ժողովուրդների բաժնի վարիչ, պրոֆեսոր: Տպագրել է ավելի քան 490  գիտական աշխատություններ՝ ներառյալ 15 գիրք:

Արիֆ Յունուսով, պատմաբան և քաղաքագետ, պ.գ.դ., Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտների և միգրացիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար: Պրն. Յունուսովը աշխատել է որպես ԱՊՀ և Բալկանյան երկրների միգրացիայի անկախ հետազոտական  խորհրդի փորձագետ: Նա հեղինակել է ավելի քան 220 գիտական աշխատություններ՝ նվիրված Ադրբեջանի պատմությանը, ինչպես  նաև ղարաբաղյան կանֆլիկտի տարբեր ասպեկտներին, միգրացիայի հետ կապված խնդիրների: Հետազոտություններ է իրականացրել նաև կրոնի, ազգային փոքրամասնությունների և փախստականների վերաբերյալ, որոնք տպագրվել են Ադրբեջանում և այլուր: Արիֆ Յունուսովի վերջին տպագրություններից է «Իսլամական գործոնը Ադրբեջանում» մենագրությունը:

Իվլիան Խայնդրովա, քաղաքագետ, Թբիլիսիի Հանրապետական Ինստիտուտի Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար: Նա տպագրել է բազմաթիվ աշխատություններ միջազգային քաղաքականության, կոնֆլիկտների, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Իվլիան Խայնդրովան հեղինակել է «Ռուսաստան և Վրաստան: ճգնաժամի հաղթահարման ուղիներ» գրքի  «Թագլիավինիի զեկույցը. յուրաքանչյուրին իրենը» գլուխը:

Մարինա Մուսխելիշվիլի, գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող  Թբիլիսիի սոցիոլոգիայի կենտրոնում: Նա  աշխատել է որպես քաղաքագետ 1995 թթ., իրականացրել է հետազոտություններ ժողովրդավարության և ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և կոռուպցիայի բնագավառներում: Նա մասնակցել է տարատեսակ ծրագրերի՝ ուղղված Վրաստանում քաղաքական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների զարգացմանը: Վերջին 10 տարիների ընթացքում պատրաստել է 30 աշխատություն՝ ներառյալ տարբեր հետազոտություններ, գիտական հոդվածներ և դասագրքեր: Մարինա Մուսխելիշվիլին նաև դասախոսել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում:

Վլադիմիր Շկոլնիկով, Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի ավագ խորհրդատու: Նա տարատեսակ պաշտոններ է զբաղեցրել Վարշավայում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակում՝ միգրացիայի բաժնի ղեկավար, այնուհետև, նույն բաժնի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար: Նա նաև աշխատել է Բուդապեշտում  որպես  Freedom House Europe ծրագրի աշխատակից: Այժմ Բաց հասարակություններ հիմնադրամում աշխատում է որպես ԵԱՀԿ-ի հարցերով խորհրդատու:

Այբարս Գյորգուլու, թուրք վերլուծաբան, ք.գ.թ.: Նա աշխատում է թուրքական առաջատար վերլուծական կենտրոններից մեկում՝ Թուրքական տնտեսության և սոցիալական ուսումնասիրություններ հիմնադրամում որպես արտաքին քաղաքականության ծրագրի  համակարգող: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի արտաքին քաղաքականության և Կովկասի տարածաշրջանի հիմնախնդիրները: Ա. Գյորգուլուն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կայունացմանը: Նա նաև մի շարք աշխատություններ է հրատարակել հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության և թուրքական արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դրանք տպագրվել են որպես Թուրքական տնտեսության և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի մենագրություն, ինչպես նաև խմբագրված գրքերում և գիտական հանդեսներում:

 

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien