Դասընթացներ երիտասարդ լրագրողների համար

Նախագծի անվանումը՝  Դասընթացներ երիտասարդ լրագորղների համար

Ֆինանսավորումը՝ Նորվեգիայի Հելսինկյան հանձնաժողով/ Ժողովրդավարության ազգային հիմնադարամ

Նախագծի տևողությունը՝  2008թ. հոկտեմբեր – 2013թ. հունիս

Նախագծի նպատակն էր առաջ մղել հանդուրժողականության, սոցիալական պատասխանատվության և մարդու իրավունքների հանդեպ հարգանք լրատվամիջոցներում՝ երիտասարդ լրագրողների շրջանում կազմակարպված թրեյնինգ-ծրագրերի միջոցով: Նախագծի շրջանակներում կազմակերպվեց 9-ամսյա տևողությամբ դասընթաց՝ «Մուլտիմեդիա լրահաղորդում» (Multimedia reporting) խորագրով, Հայաստանից, Հյուսիսային Կովկասից և Կենտրոնական Ասիայից ուսանողների համար:

Թրեյնինգների 15 մասնակից-լրագրողների հնարավորություն ընձեռվեց ձեռք բերել հմտություններ ամենատարբեր որորտներին՝ սոցիալական, տնտեսական, քաղաքացիական հասարակության, ընտրական գործընթացներին առընչվող թեմաներ լուսաբանելու համար տարբեր լրատվամիջոցների համար և ամենատարբեր ձևաչափերով՝ տպագիր, էլեկտրոնային՝ շեշտադրելով հանդուրժողականության, սոցիալական պատասխանատվության, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հիմնախնդիրները:

 

Comments are closed.

  • RSS News feed

    • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien