Վստահության վերակառուցման կոալիցիա

Ֆինանսավորում՝ Նորվեգիայի Հելսինկիի կոմիտե/Նորվեգիայի ԱԳՆ/Եվրոպական հանձնաժողով

Նախագծի տևողություն՝ 2012թ. նոյեմբեր – 2015թ. նոյեմբեր

Նախագիծը իրականացվում է Նորվեգիայի Հելսինկիի կոմիտեի և Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից հրավիրված 6 գործընկերների հետ համատեղ: Ծրագիրը նպատակ է հետապնդում վերհանել պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում առաջացած խնդիրները: Նախագծի շրջանակներում նախատեսվում է  քաղաքացիական-հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել և աջակցել՝  ուսումնասիրելու կոնֆլիկտների խորքային պատճառները, նպաստել հանդուրժող և ըմբռնող միջավայրի ստեղծմանը՝ որպես մարդու իրավունքների նկատմամբ հարգանք և տարածաշրջանում խաղաղություն երաշխավորելու միակ ուղի:

Ծրագիրն իրականացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել թրեյնինգներ մարդու իրավունքների և բազմամշակութայնության վերաբերյալ, անցկացնել հանրային քննարկումներ և ցանցային հանդիպումներ տարածաշրջանի մասշտաբով, հրատարակել հանդուրժողականություն և փոխըմբռնում խթանող հոդվածներ  և այլ հրապարակումներ:

Comments are closed.

  • RSS News feed

    • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien