31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Հայ-թուրքական հարաբերություններ

Հայաստանում ԿԻ-ն առաջին կազմակերպություններից էր, որը սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացին 2005թ.: Այս բազմաբովանդակ նախաձեռնությունը իրականացվեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի և ԵՄ-ի հովանավորությամբ թուրքական առաջնատար գիտական հիմնադրամների հետ համատեղ, ինչպես օրինակ Թուրքիայի տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրությունների հիմնադրամը և Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին կլոր-սեղան քննարկումներ և գիտաժողովներ երկու երկրների վարչապետների մակարդակում: Բոլոր իրադարձությունները լայնամասշտաբ լուսաբանվեցին լրատվամիջոցներում, իսկ հրատարակությունները և զեկույցները ողջունվեցին միջազգային փորձագետների և կազմակերպությունների կողմից: Հայ-թուրքական մերձեցման ծրագիրը քաղաքացիական քարոզչության արդյունք էր: Գործընթացում մեծ դեր ունեցավ նաև այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունները ներքին դիսկուրսի անփոխարինալի մասն են դարձել: Կարգավորման գործընթացի վերաբերյալ ԿԻ-ի կողմից լույս ընծայած առաջին գիրքը՝ վերնագրված «Գործնական մոտեցումներ կամ պատմական զսպումներ: վերլուծելով հայ-քուրքական հարաբերությունները», ամփոփ ներկայացնում է վերջին մի քանի տարիներին ԿԻ-ի կատարած հետազոտությունները և ուսումնասիրությունները այս ուղղությամբ: