31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Գենդերային ուսումնասիրություններ

Գենդերային ոլորտին առընչվող հիմնահարցերը Հայաստանում դեռևս մնում են մարտահրավերային: Թեև երկիրը որդեգրել է մի շարք պարտավորություններ, նախաձեռնել համապատասխան միջոցառումներ պետական և մարզային մակարդակում, հիմնել համապատասխան մարմիններ և գրասենյակներ՝ պատասխանատու գենդերային խնդիրներին ուղղված ծրագրերի մշակման համար, տեղական մակարդակում դրանց իրականացումը դեռևս շատ թույլ է: ԿԻ-ի կողմից իրականացվող նախագծերը հիմնականում նվիրված են տեղական իշխանությունների՝ գենդերային հիմնահարցերը տեղական ծրագրերում ներառելու ցածր կարողությունների ուսումնասիրությանը: Ստորև ներկայցաված  են այս թեմայով ԿԻ-ի  կատարած հետազոտությունները:

  • Գենդերային հիմնահարցերի վերաբերյալ գործիքների և հմտությունների ստեղծում տեղական մակարդակում. 2012-2013թթ.: Ծրագրի հիմնական նպատակն էրտեղական մակարդակով զարգացնել գենդերային խնդիրներին առընչվող ծրագրերի իրականացումը: Այս նախագծի արդյունքում կազմվեց մի ձեռնարկ տեղի շահառու խմբերին այս թեմայի էությունը և նպատակը ներկայացնելու համար, գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովների և կազմակերպությունների անդամներից կազմվեց վերապատրաստողների հիմնական խումբ, ինչպես նաև վերապատրաստվեցին ՏԻՄ ներկայացուցիչները՝ գենդերային հարցերը տեղի օրակարգում ընդգրկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:
  • Կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում. ընթացիկ միտումների գնահատում և մարտավարությունների մշակում, 2011 թ.: Հետազոտական ծրագրի նպատակն էր հասկանալ և վերլուծել անցյալ և ներկա միտումները, առավել հավանական մասնակցություն ցուցաբերող անհատների տեսակները, իրավիճակները, որոնք ստիպում են կանանց ներգրավվել տեղական համայնքներում: Մենք կարողացանք մշակել կարողությունների զարգացման ծրագիր, որը կարող է օգտագործվել տարբեր մարմինների և կատարողների կողմից: Հետազոտության արդյունքները լայնորեն տարածվել են լրատավամիջոցների և միջազգային կազմակերպությունների կողմից, քաղաքականություն մշակողներին առաջարկվել են համապատասխան հանձնարարականներ:
  • Մեդիայի մոնիտորինգ գերդերային հարցերի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է ԿԻ-ի անդամների կողմից 2012 թ.-ից ի վեր՝ լրագրերի, լրատվական կայքերի, հեռուստատեսային նորությունների, թոք շոուների վերլուծման ճանապարհով: Հետազոտության հիմնական խնդիրն էր. 1. վերլուծել գենդերային հավասարության օրենքի շուրջ ձևավորված դիսկուրսը և 2. ցույց տալ, թե արդյոք գոյություն ունի գենդերային անհավասարություն լրատվամիջոցներում ընդհանուր առմամբ և հետազոտել հիմնական պատճառները: