Հակամարտություններ

Թեման նվիրված է Հարավային Կովկասում էթնոքաղաքական հակամարտությունների ուսումնասիրությանը: Այն բաղկացած է 3 հիմնական կետերից. (1) ներկա կարգավիճակի և հակամարտությունների հնարավոր սրացման ռիսկերի գնահատում, (2) նորարական տեսական մոտեցումների առաջ քաշում և (3) հակամարտությունների դիտարկում պատմական և աշխարհագրական առավել լայն հեռանկարում: Թեմայի շրջանակում իրականացվել են հետևյալ հետազոտությունները:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քսան տարի անց. անխուսափելի երկարաձգում»: Սերգեյ Մինասյանի հեղինակությամբ այս գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2010 թ. հոկտեմբերին: Շնորհանդեսի ընթացքում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արմեն Մելիքյանը գրաքննադատության ենթարկեց հետազոտությունը: Արարողությանը հաջորդեց քննարկում՝ նվիրված հակամարտությունների և պատերազմի ռիսկերին, դրանց կարգավորման ներկա միտումներին և մոտեցումներին:

«Լեռնային Ղարաբաղ. անհավասար կոնֆլիկտում ուժի և թուլության հարակարծություն»: Հետազոտական աշխատանքը իրականացրել են Տոմսկի պետական համալասարանի պ.գ.դ. Լարիսա Դերիգլազովան և Կովկաս Ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Գիրքը հանրության դատին է հանձնվել 2011 թ.  հունվարի 21-ին:  Այն գրաքննադատության ենթարկվեց և ամփոփվեց ՀՀ ՊՆ Ազգային մարտավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի կողմից:

«Դեֆակտո միավորները հետսովետական տարածքում. պետականաշինության 20 տարիներ»: Սերգեյ Մարկեդոնովի կողմից իրականացված այս հետազոտությունը ներկայացնում է պետականաշինության  դինամիկան և հետսովետական վերապրումը Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում, Տրանսդնիստրերիայում և Հարավային Օսեթիայում համեմատական հեռանկարում՝ քննարկելով դե-ֆակտո պետությունների անջատման հեռանկարները, դրանց ինքնուրույն զարգացումը և մարտահրավերները: Հետազոտությունը ներկայացվել է հասարակությանը 2012 թ. մայիսի 3-ին Հայաստանում խորհրդարանական ընտորություններին նախորդող «լռության օրը»՝ լրատավամիջոցների ուշադրությունը շեղելու նպատակով:

Հակամարտությունների ուսումնասիրության հեռանկարները լայնացնելուն և միջազգային փորձի նկատմամբ վստահությունը խորացնելուն ուղղված ջանքերը սկիզբ են առել 2011 թ., երբ ԿԻ-ն International Alert կազմակերպության հետ համատեղ կազմակերպեց մի շարք իրադարձություններ՝ առաջատար լրագրողների հետ քննարկումներ, փակ հադիպում քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ, հասարակական գիտաժողով, դասախոսություններ ուսանողների համար և հանդիպումներ հասարակական գործիչների հետ: Նպատակն էր հասարակության ուշադրությունը հրավիրել այլ երկրների հակամարտությունների վրա (Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս, Ինդոնեզիա/Տիմոր Լեստե և Ֆիլիպիններ/Մինադնաո)՝ դասեր քաղելով դրանց արդյունքում կուտակված  փորձից:

Comments are closed.

  • RSS News feed

    • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien