31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Սփյուռք, միգրացիա և փոքրամասնություններ

ԿԻ-ի գործունեության հիմնական ոլորտներից է սփյուռքին, միգրացիային և փոքրամասնություններին վերաբերող խնդիրների ուսումնասիրությունը: Այս թեմայի շրջանակներում  իրականացվել են հետևյալ նախագծերը:

  • Հայկական սփյուռք. էսսեներ սոցիալ-մշակութային տիպաբանության վերաբերյալ: Գիրքը պատրաստվել է երկու հետազոտողների՝ Վիկտոր Դյատլովի և Էդուարդ Մելքոնյանի համատեղ ջանքերով: Առաջինը սփյուռքի տեսության փորձագետ է, իսկ երկրորդը՝ հայկական սփյուռքի պատմության: Հետազոտությունը նվիրված է սփյուռքի ուսումնասիրությանը՝ հիմնված հայկական սփյուռքի օրինակի հետազոտման վրա: Հենվելով լայնածավալ պատմագիտական և սոցիոլոգիական տվյալների վրա՝ հեղինակները մանրամասն վերլուծության են ենթարկել հայկական սփյուռքի առաջացումը, դրա զարգացման ուղիները և գործունեության հիմնական տարբերակները աշխարհի տարբեր երկրներում: Գիրքը նախատեսված է ինչպես սփյուռքագիտության ոլորտի մասնագետների, այնպես էլ ընթերցողների լայն շրջնակների համար:
  • Սփյուռք, նավթ և վարդեր. ի՞նչն ստիպում ապրել Հարավային Կովկասին երկրներին: Հետազոտությունը տպագրվել է ռուսերենով Հեյնրիխ Բյոլ հիմնադրամի աջակցությամբ 2005թ.: Այն ուսումնասիրում է Հարավային Կովկասի երկրների ներքին քաղաքական զարգացումները: Հետազոտությունը իրականցվել է Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից փորձագետների միջոցով: Գիրքը ներառում է անվտանգության, ընտրությունների, մեդիայի, ազգաստեղծման, տնտեսության, կոռուպցիայի և գենդերային հիմնահարցեր:
  • Կովկաս-Ռուսաստան. օրինական և անօրինական միգրացիա: Ժողովածուն ներկայացնում է գիտական հոդվածներ Հարավային Կովկասի հրատապ խնդիրներից մեկի՝ միգրացիայի վերաբերյալ: Ուսումնասիրությունը ուղղված է Հարավային Կովկասից ՌԴ ներգաղթած միգրանտների կարգավիճակին՝ նրանց ադապտացիոն խնդիրներին, աշխատանքին, օրինական և սոցիալական կարգավիճակին, հետագա միգրացիոն ծրագրերին: Հոդվածները գրվել են ռուս ակնառու հետազոտողների կողմից՝ ՌԴ տարբեր շրջաններում անցկացված հարցումներկ արդյունքերի հիման վրա:
  • Քաղաքական ցույցերից դեպի համաձայնագրեր.Վրաստանի հայ էթնիկական փոքրամասնության իրավունքների պաշտպանության քաղաքական և իրավական ասպեկտները Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի օրինակով: Ուսումնասիրությունը նվիրված է Վրաստանում մարդու և էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությանը, երկրի քաղաքական և մշակութային կյանքին, էթնիկական փոքրամասնությունների համարկման հեռանկարների որոնմանը: Հետազոտվում են տվյալ խնդիրը կարգավորող, այդ թվում՝ միջազգային-իրավական պարտավորություններից և ժամանակակից Վրսատանում դրանց գործնական քաղաքական իրականացման պրակտիկայից բխող իրավական շրջանակները: Հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի օրինակով մեխանիզմներ ու հանձնարարականներ մշակելու, ինչպես նաև փոխզիջման հասնելու փորձ է արվում՝ մի կողմից փոքրամասնությունների ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանության, նրանց քաղաքական իրավական իրավունքնորը տրամադրելու և մյուս կողմից՝ նրանց հետագա քաղաքացիական համարկման միջև: