Մեր Մասին

Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է Երևանում: Նրա հիմնական նպատակն է քաղաքական որոշումների որդեգրման հարցում հասարակության լայն ներգրավվածության խթանումը: Ինստիտուտի գործունեության շրջանակները ներառում են գիտահետազոտական աշխատանքների իրականացում, տարբեր ոլորտներում քաղաքականության մշակում, քաղաքական որոշումների լոբբինգ, հասարակության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում, բազմակարծության ապահովում:
Մենք առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ հասարակությունը կարող է գալ ժողովրդավարության միայն ազատ քննարկումների և գիտակցված ընտրության շնորհիվ: Մեր նպատակները կարդարացվեն, երբ Հարավային Կովկասի հասարակությունների մոտ կձևավորվի բազմակարծիք դիսկուրս հանրային կյանքի առանցքային հարցերի շուրջ. լինի դա տեղական կամ ընդհանուր ընտրություններ, բարեփոխումներ կրթության ոլորտում, արդարություն կամ լեզուներ, առողջապահության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցեր, խնդիրներ արդարադատության կամ իրավապահության ոլորտում: Նմանատիպ յուրաքանչյուր  հարց պահանջում է լայն քննարկում և գիտակից որոշումների կայացում:
Կովկասի ինստիտուտն իր առջև դրված նպատակներին հասնում է կրթության, գիտահետազոտական աշխատանքների և ցանցերի /կապերի/ ստեղծման շնորհիվ: Կրթական գործունեությունում առավել ուշադրություն ենք դարձնում երիտասարդ լրագրողներին, քաղաքացիական հասարակության անդամներին և հասարակական ծառայողներին: Գրեթե չծանրաբեռնված խորհրդային ժառանգությամբ` երիտասարդ սերունդը դեռ փնտրում է ուժեղ հենակետ իր մասնագիտական գործունեության մեջ: Հենց նրանք պետք է սկզբնավորեն աշխատանքային առողջ մթնոլորտ՝ առաջնորդվելով մասնագիտական չափանիշներով և աշխատանքային սկզբունքներով: Մենք ձգտում ենք տալ միջազգային փորձ և ուղղորդել նրանց ավելի լայն մասնագիտական և էթիկական աշխարհ: Մենք համատեղում ենք երկարաժամկետ կրթությունը կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներով` տարբեր խմբերի և ունկնդիրների համար:
Գիտահետազոտական գործունեությունը ներառում է բանավեճեր, հետազոտական աշխատանք, խորհրդատվություն և հրատարակություններ: Բանավեճերն անցկացվում են հասարակության համար կարևոր հարցերի շուրջ: Հետազոտությունները լրացնում են տարածաշրջանի ըմբռնման և զարգացման հեռանկարների տեղեկատվության բացը: Հրատարակությունները, տարածվող Կովկասում և նախկին Խորհրդային Միությունում, տարածաշրջանի խնդիրներին նոր հեռանկար են առաջարկում: Մեր ունկնդիրները, հետազոտողները և դասախոսներն ունեն տարատեսակ կրթություններ. նրանց շարքում կան լրագրողներ, հետազոտողներ և զարգացման, պետական կառավարման և քաղաքական հասարակության մասնագետներ: Մեր գործունեությունը հայտնի է կարծիքների բազմազանությամբ , որն անց է կացվում իներտ միջավայրում և թույլ է տալիս միտքը/հաղորդագրությունը հասցնել հասցեատիրոջը:  Մեր թեմաներն են հանդիսանում արդի խնդիրները: Մենք քննարկում ենք առցանց հրատարակությունների ռազմավարությունը և ընտրությունների մոնիթորինգը, նավթային քաղաքականությունը և միգրացիոն միտումները, մշակութային համագործակցությունը և ներքին քաղաքականությունը: Ամեն գարուն մենք անցկացնում ենք Կովկասի Գիտաժողով, որտեղ զուգամիտվում են բազմազան թեմաներ և մարդիկ` ամփոփելով անցած տարվա արդյունքները և քննարկելով տարածաշրջանի խնդիրները, որին հաջորդում է ԿԻ-ի Տարեգրքի հրատարակությունը:

Comments are closed.

  • RSS News feed

    • An error has occurred, which probably means the feed is down. Try again later.
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien