Բրենդեր

«Կովկաս» ամենամյա գիտաժողով

«Կովկաս» ամենամյա գիտաժողովը միջազգային իրադարձություն է,  որը միավորում է փորձագետներ Հարավային Կովկասի երեք պետություններից՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստանից՝ ներառյալ Հյուսիսային Կովկասը, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ԵՄ երկրներից` քննարկելու տարածաշրջանում ընթացող զարգացումները, կառավարման և անցումային գործընթացների հետ կապված խնդիրները:

Կովկասյան տարեգիրք

Կովկասյան տարեգիրքը ռուսալեզու հրատարակություն է, որում ընդգրկված են կովկասյան գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ու վերլուծությունները` հիմնված Հարավային Կովկասում ազգաստեղծման, ժողովրդավարության, ԵՄ ինտեգրման վերաբերյալ հետազոտությունների արդյունքների վրա:

Վերջին հրատարակություններ

Կովկասի ինստիտուտի տարեգիրք

Կովկաս-2016

ԿԻ “Կովկաս” 14-րդ տարեգիրքը ամփոփում է 2016 թ.-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Խմբագիր՝ Ալեքսանդր Իսկանդարյան

Ոչ պարբերական հրատարակություններ

Ստվերային տնտեսությունը Հայաստանում

Գիրքը հանրամատչելի կերպով պատկերում է ստվերային տնտեսության հետազոտության արդյունքները հասարակագիտության, քաղաքագիտության և տնտեսության միջդիսցիպլինար տեսական համատեքստում: Գիրքը կօգնի գիտնականներին, ուսանողներին, լրագրողներին և ընթերցողների լայն շրջանակներին տեսնել Հայաստանի ստվերային տնտեսության ձևավորման յուրահատկություններն ու օրինաչափությունները, իսկ մասնագետներին՝ մշակել միջոցներ այն կրճատելու ուղղությամբ։

Հեղինակ՝ Հրանտ Միքայելյան

Նորություններ

Հոդված

Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի նոր հոդվածը՝ “Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ. հեղափոխությունը և քարտեզը”, հրապարակվել է The Russian Analytical Digest (RAD) պարբերականում:

Կարդալ հոդվածը

Կլոր սեղան

Նոր Հայաստան. քննարկելով Ղարաբաղյան հիմնախնդիրը

Վայրը՝ Կովկասի ինստիտուտ
Օրը՝ 15 մարտի, 2019, ժամը՝ 12:00
Լեզուն՝ հայերեն

Կովկասի ինստիտուտը հրավիրում է կլոր սեղան-քննարկման՝ նվիրված ղարաբաղյան հիմնահարցին և դրա շուրջ հասարակական ընկալումներին՝ հայաստանյան քաղաքական նոր իրականության պայմաններում։ Բանախոս՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան: Ելույթին կհաջորդի քննարկում, որը կվարի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien